ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Նրանց ու­զա­ծը հե՛նց այն է, ինչ ու­զում են Ադր­բե­ջա­նը, Թուր­քիան ու մյուս ար­տա­քին թշ­նա­մի­նե­րը

Նրանց ու­զա­ծը հե՛նց այն է, ինչ ու­զում են Ադր­բե­ջա­նը, Թուր­քիան ու մյուս ար­տա­քին թշ­նա­մի­նե­րը
10.01.2020 | 00:56

Հա­յաս­տա­նում գոր­ծող ա­վե­լի քան 60 հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­ներ միա­վո­րող «Գոր­ծըն­կե­րու­թյուն հա­նուն բաց հա­սա­րա­կու­թյան» նա­խա­ձեռ­նու­թյու­նը պատ­րաստ­վում է ՄԱԿ-ի մար­դու ի­րա­վունք­նե­րի խոր­հր­դի հա­մընդ­հա­նուր պար­բե­րա­կան դի­տարկ­ման 35-րդ նիս­տին (20-31 հուն­վա­րի, 2020 թ.) ներ­կա­յաց­նել, այս­պես կոչ­ված, քա­ղա­քա­ցիա­կան հա­սա­րա­կու­թյան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի խմ­բի հա­մա­տեղ զե­կույ­ցը, ո­րին անդ­րա­դար­ձել ենք նաև մեր «… Այ­լա­սեր­ված­նե­րին մեր գլ­խին նս­տեց­նե­լու հա­մար» վեր­լու­ծա­կա­նով և այլ հրա­պա­րա­կում­նե­րով:

ԿԱ­ՆԱՆՑ ՉԵՆ ՍՊԱ­ՆԵԼ ԱՅՆ ՊԱՏ­ՃԱ­ՌՈՎ, ՈՐ ԿԻՆ ԵՆ
Ըստ զե­կույ­ցի 1-ին մա­սի «Գեն­դե­րա­հեն բռ­նու­թյու­նը և վե­րար­տադ­րո­ղա­կան ի­րա­վունք­նե­րը» բաժ­նի, գեն­դե­րա­յին բռ­նու­թյու­նը շա­րու­նա­կում է լայն տա­րա­ծում ու­նե­նալ, քան­զի ա­մեն տա­րի Հա­յաս­տա­նում սպան­վում է մի­ջի­նը 10 կին:
Գեն­դե­րը մար­դու սո­ցիա­լա­կան սեռն է, այ­սինքն` այն սե­ռը, ո­րը մարդն ինքն է ընտ­րել իր հա­մար, այ­լա­սեր­ված­նե­րի գեն­դե­րը չի հա­մա­պա­տաս­խա­նում նրանց աստ­վա­ծա­տուր կամ բնա­տուր սե­ռին: Զե­կույ­ցի մեջ­բեր­ված հատ­վա­ծում, սա­կայն, «գեն­դե­րա­յին բռ­նու­թյուն» աս­վա­ծը ոչ թե «գեն­դեր» բա­ռի ի­մաս­տով է, այլ նկա­տի է առն­ված ան­ձի սե­ռով պայ­մա­նա­վոր­ված բռ­նու­թյու­նը, ին­չը, սա­կայն, այդ դեպ­քում էլ ի­րա­կա­նու­թյա­նը չի հա­մա­պա­տաս­խա­նում, քան­զի Հա­յաս­տա­նում կա­նանց հի­շյալ սպա­նու­թյուն­նե­րը կա­տար­վել են ո՛չ այն բա­նի հա­մար, որ նրանք կին են:
Վե­րոն­շյալն ար­ձա­նագ­րե­լով որ­պես սո­րո­սա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի կող­մից մա­նի­պու­լյա­ցիա­յի և կեղ­ծի­քի հեր­թա­կան դրսևո­րում, մար­դու ի­րա­վունք­նե­րի սուտ պաշտ­պան­նե­րին հռե­տո­րա­կան մի հարց ուղ­ղենք` իսկ Հա­յաս­տա­նում տղա­մարդ չի՞ սպան­վում, Հա­յաս­տա­նում ա­մեն տա­րի մի­ջի­նը քա­նի՞ տղա­մարդ է սպան­վում, ին­չո՞ւ այս մա­սին ի­րենց զե­կույ­ցում չեն նշել։
ԳՈՐԾ ՈՒ­ՆԵՆՔ ՀԱ­ՅԱՍ­ՏԱ­ՆԻ ԿՈՐ­ԾԱՆ­ՄԱՆ ԴԱ­ՎԱ­ԴԻՐ ԾՐԱԳ­ՐԻ ՈՒ ԴՐԱ Ի­ՐԱ­ԿԱ­ՆԱՑ­ՄԱՆ
ՍԿԶԲ­ՆԱ­ՓՈՒ­ԼԻ ՀԵՏ
«2018 թվա­կա­նին ըն­տա­նե­կան բռ­նու­թյան մա­սին օ­րեն­քի ու­ժի մեջ մտ­նե­լուց հե­տո ոս­տի­կա­նու­թյու­նը 9-ամ­սյա ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում ար­ձա­նագ­րել է ա­վե­լի քան 1500 դեպք,- նշ­ված է հի­շյալ զե­կույ­ցում:- Թեև օ­րեն­քը ոս­տի­կա­նու­թյանն ի­րա­վունք է վե­րա­պա­հում մի­ջամ­տել ըն­տա­նե­կան բռ­նու­թյան դեպ­քում` կի­րա­ռե­լով պաշտ­պա­նա­կան մի­ջոց­ներ, հրա­տապ ար­ձա­գան­քի ար­դյու­նա­վե­տու­թյու­նը մնում է ցածր: Դեպ­քե­րի մեծ մա­սում ոս­տի­կա­նու­թյունն ըն­դա­մե­նը նա­խազ­գու­շա­ցում է տա­լիս բռ­նա­րա­րին, որ­պես պաշտ­պա­նա­կան մի­ջոց, ո­րը սա­կայն չի բարձ­րաց­նում տու­ժո­ղի անվ­տան­գու­թյու­նը (ըն­դգ­ծենք, որ նա­խազ­գու­շա­ցու­մը ևս, որ­պես պաշտ­պա­նա­կան մի­ջոց, նույն օ­րեն­քով նա­խա­տես­ված է, հետևա­բար ոս­տի­կա­նու­թյունն այս ա­ռու­մով օ­րեն­քի որևէ խախ­տում թույլ չի տա­լիս- Ա. Հ.): Ոս­տի­կա­նու­թյու­նը և սո­ցիա­լա­կան աշ­խա­տող­ներն այ­ցե­րով հե­տա­մուտ չեն լի­նում և չեն դի­տար­կում վար­քագ­ծի փո­փո­խու­թյան ըն­թաց­քը (այ­սինքն` ան­կոչ հյու­րի պես ի­րենց այ­ցե­րով, ըն­տա­նիք ներ­խու­ժե­լով դեռ չեն զզ­վեց­նում, հու­նից հա­նում նրա ան­դամ­նե­րին- Ա. Հ. ): Ոս­տի­կա­նու­թյու­նը նաև թե­րա­նում է գոր­ծո­ղու­թյուն­ներ ձեռ­նար­կել բռ­նա­րար­նե­րի կող­մից պաշտ­պա­նու­թյան մի­ջոց­նե­րի խախ­տում­նե­րի դեպ­քում, և այդ ի­րա­վի­ճակ­նե­րում ա­պա­ցուց­ման բե­ռը մնում է տու­ժո­ղի վրա, ո­րը պար­տա­վոր է լի­նում գրա­վոր ցուց­մունք տալ ոս­տի­կա­նու­թյա­նը» (իսկ ո՞ւմ վրա պետք է մնար ա­պա­ցուց­ման բե­ռը, ե­թե, օ­րեն­սդ­րու­թյան հա­մա­ձայն, հենց դի­մող, բո­ղո­քող կողմն է պար­տա­վոր ա­պա­ցու­ցել, ինչ­պես նաև ցուց­մունք տալ- Ա. Հ.):
Դեռ չենք անդ­րա­դառ­նում նրան, թե ըն­տա­նե­կան բռ­նու­թյան դեպ­քե­րի վե­րոն­շյալ քա­նա­կու­թյու­նը որ­քա­նով է հա­մա­պա­տաս­խա­նում ի­րա­կա­նու­թյա­նը, ոս­տի­կա­նու­թյունն իս­կա­պե՞ս թե­րա­ցել է, նրան ուղղ­ված քն­նա­դա­տու­թյունն ար­դա­րա­ցի՞ է, թե՞ հե­րյու­րանք կամ չա­րա­խո­սու­թյուն: Սրանք այլ հար­ցեր են: ՈՒ­զում ենք ըն­թեր­ցող­նե­րին հի­շեց­նել, թե ժա­մա­նա­կին ինչ էինք նա­խազ­գու­շաց­նում ըն­տա­նե­կան բռ­նու­թյան մա­սին օ­րեն­քի առն­չու­թյամբ:
Գրում և մեր հա­ղոր­դում­նե­րում ա­սում էինք, որ հայ ըն­տա­նիք­նե­րից շա­տե­րի տակ դր­ված դան­դաղ գոր­ծո­ղու­թյան ա­կան հան­դի­սա­ցող այդ օ­րեն­քը սկզբ­նա­կան շր­ջա­նում սոսկ մա­սամբ, շատ մեղմ է կի­րառ­վե­լու, որ­պես­զի կոր­ծան­ման ու­ղի մտց­ված մեր հա­սա­րա­կու­թյան դի­մադ­րո­ղա­կան ար­ձա­գան­քը մեծ չլի­նի, իսկ հե­տո օ­րեն­քը խս­տաց­վե­լու է (ՀՀ աշ­խա­տան­քի և սո­ցիա­լա­կան հար­ցե­րի նա­խա­րա­րու­թյունն այդ նպա­տա­կով ար­դեն պատ­րաս­տել է գոր­ծող օ­րեն­քում լրա­ցում­ներ ու փո­փո­խու­թյուն­ներ կա­տա­րող օ­րեն­քի նա­խա­գի­ծը) և կի­րառ­վե­լու է ամ­բող­ջու­թյամբ, ամ­բողջ թա­փով: Ա­վե­լին` սո­րո­սա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­ներն էլ չո­քե­լու են ոս­տի­կա­նու­թյան և պե­տա­կան այլ հաս­տա­տու­թյուն­նե­րի կո­կոր­դին, որ­պես­զի նրանք հան­կարծ դույզն-ինչ չթե­րա­նան օ­րեն­քի կի­րառ­ման հար­ցում:
Հի­մա մեր նա­խան­շած հենց այս գոր­ծո­ղու­թյուն­նե­րի սկզբ­նա­կան փու­լի ի­րա­կա­նաց­ման ա­կա­նա­տես­ներն ենք, ո­րոնց և օ­րեն­քի կի­րառ­ման ար­դյուն­քում Հա­յաս­տա­նում ոչ հե­ռա­վոր ա­պա­գա­յում բազ­մա­հա­զար ըն­տա­նիք­ներ քայ­քայ­վե­լու են, էա­պես ա­վե­լա­նա­լու է ա­մուս­նա­լու­ծու­թյուն­նե­րի թի­վը, մե­ծա­պես նվա­զե­լու են ա­մուս­նու­թյուն­նե­րը և ման­կած­նու­թյու­նը: Այ­սինքն` տե­ղի է ու­նե­նա­լու այն, ինչ հի­շյալ օ­րեն­քի նման օ­րենք­ներ ըն­դու­նած եվ­րո­պա­կան բազ­մա­թիվ եր­կր­նե­րում ար­դեն դառն ու դա­ժան ի­րա­կա­նու­թյուն է: Ար­տա­քին բա­զում սպառ­նա­լիք­նե­րի տակ և ժո­ղովր­դագ­րա­կան ա­ղե­տի մեջ գտն­վող Հա­յաս­տա­նի հա­մար դա ա­ռա­վել ևս ան­թույ­լատ­րե­լի է, հետևա­բար մենք գործ ու­նենք Հա­յաս­տա­նի կոր­ծան­ման դա­վա­դիր ծրագ­րի ու դրա ի­րա­կա­նաց­ման սկզբ­նա­փու­լի հետ, ծրա­գի՛ր, ո­րը հղա­ցող­ներն Արևմուտ­քում են, կա­տա­րող­նե­րը` նրանց հա­յաս­տա­նյան խա­մա­ճիկ­նե­րը:
ՍՈ­ՐՈ­ՍԱ­ԿԱՆ­ՆԵ­ՐԻ ԳԵՐ­ԽՆ­ԴԻ­ՐԸ ՍՏԱՄ­ԲՈՒ­ԼՅԱՆ ԿՈՆ­ՎԵՆ­ՑԻԱ­ՅԻ ՎԱ­ՎԵ­ՐԱ­ՑՈՒՄՆ Է
«Կա­ռա­վա­րու­թյու­նը վեր­ջերս հայ­տա­րա­րել է Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիան վա­վե­րաց­նե­լու մտադ­րու­թյան մա­սին, ո­րը հար­ձա­կո­ղա­կան քա­րո­զար­շա­վի տե­ղիք է տվել ծայ­րա­հե­ղա­կան խմ­բե­րի հա­մար, ո­րոնք պի­տա­կում են վա­վե­րա­ցու­մը որ­պես «կա­նաչ լույս նույ­նա­սե­ռա­կան ա­մուս­նու­թյուն­նե­րին»,- նշ­ված է զե­կույ­ցում:
Նախ, Հա­յաս­տա­նում Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիան վա­վե­րաց­նե­լու ՀՀ կա­ռա­վա­րու­թյան կամ փա­շի­նյա­նա­կան իշ­խա­նու­թյան մտադ­րու­թյան դեմ հան­դես ե­կող­նե­րը ՀՀ ազ­գա­յին անվ­տան­գու­թյան ծա­ռա­յու­թյան ան­գոր­ծու­թյան պա­րա­գա­յում մեր ազ­գա­յին անվ­տան­գու­թյան ծանր հոգսն ի­րենց ու­սե­րին վերց­րած մար­դիկ են, ո­րոնք ժա­մա­նա­կին գու­ժում են Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիա­յի վա­վե­րաց­ման ա­ղե­տա­լի հե­տևանք­նե­րի մա­սին, բա­ցատ­րում դրա ան­թույ­լատ­րե­լիու­թյու­նը և իշ­խա­նու­թյու­նից պա­հան­ջում չվա­վե­րաց­նել այն: Նրանք ծայ­րա­հե­ղա­կան խմ­բեր չեն, ինչ­պես սո­րո­սա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­ներն են դի­մե­լով հե­րյու­րան­քի, նրանց պի­տա­կել` հի­շեց­նե­լով ԽՄԿԿ Կենտ­կո­մի Քաղ­բյու­րոն և Մոսկ­վա­յից սփռ­վող կենտ­րո­նա­կան հե­ռուս­տա­տե­սու­թյու­նը, ո­րոնք Ար­ցա­խյան շարժ­մամբ ոտ­քի ե­լած հա­յե­րիս ծայ­րա­հե­ղա­կան­ներ էին ան­վա­նում:
Երկ­րորդ. Ստամ­բու­լյան կեն­վեն­ցիա­յի վա­վե­րաց­ման դեմ օ­բյեկ­տի­վո­րեն հան­դես ե­կող­նե­րը բազ­միցս նշել են, որ դրա վա­վե­րաց­մամբ Հա­յաս­տա­նում կա­նաչ լույս է վառ­վե­լու ԶԼՄ-նե­րով այ­լա­սեր­ման քա­րո­զի, փո­ղոց­նե­րի վերևում բա­ներ­նե­րի ձևով, մետ­րո­պո­լի­տեն­նե­րի կա­յա­րան­նե­րում և այ­լուր, իբրև սո­ցիա­լա­կան գո­վազդ, ի­րար գր­կած, ի­րար համ­բու­րող ար­վա­մոլ­նե­րի, լես­բի­նե­րի, տրանս­վես­տիտ­նե­րի պատ­կեր­նե­րը փակց­նե­լու, այս­պես կոչ­ված, գեյ-շքերթ­նե­րի անց­կաց­ման և այդ ա­մե­նով Օ­վեր­տո­նի պա­տու­հա­նի մե­խա­նիզ­մը գոր­ծար­կե­լու, այ­լա­սեր­ված­նե­րի կող­մից ե­րե­խա­նե­րի որ­դեգ­րու­մը գործ­նա­կա­նում ի­րա­կա­նու­թյուն դարձ­նե­լու, ան­չա­փա­հաս­նե­րի դաս­տիա­րակ­չա­կան հիմ­նարկ­նե­րում տրանս­վես­տիտ­նե­րի աշ­խա­տե­լու և այլ­նի հա­մար, ո­րոնց մա­սին, սա­կայն, զե­կույ­ցի հե­ղի­նակ­նե­րը մի­տում­նա­վոր կեր­պով, խո­րա­ման­կո­րեն չեն նշել:
ՀԵ­ՐՅՈՒ­ՐԱՆՔ ՀԱ­ՅԱՍ­ՏԱ­ՆԻ Ի­ՐԱ­ՎԱ­ՊԱՀ ՄԱՐ­ՄԻՆ­ՆԵ­ՐԻ ԵՎ ԴԱ­ՏԱ­ԿԱՆ ՀԱ­ՄԱ­ԿԱՐ­ԳԻ ՆԿԱՏ­ՄԱՄԲ
«Ըստ կա­նանց նկատ­մամբ 2015-2016 թվա­կան­ներն ըն­կած ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում տե­ղի ու­նե­ցած սեոա­կան բռ­նու­թյան դեպ­քե­րի հա­մա­պար­փակ հե­տա­զո­տու­թյան` 2017 թվա­կա­նին մեծ խզում է բա­ցա­հայտ­վել օ­րեն­սդ­րու­թյան և գործ­նա­կա­նում կի­րառ­ման միջև: Գեն­դե­րազ­գա­յուն և տու­ժո­ղա­կենտ­րոն մո­տեց­ման բա­ցա­կա­յու­թյու­նը, ինչ­պես նաև ի­րա­վա­պահ մար­մին­նե­րի և դա­տա­կան հա­մա­կար­գի կող­մից հե­տա­գա­յում տու­ժո­ղին մե­ղադ­րե­լը նվա­զեց­րել են ար­դա­րա­դա­տու­թյան հա­սա­նե­լիու­թյու­նը սե­ռա­կան բռ­նու­թյու­նից և ոտ­նձ­գու­թյուն­նե­րից տու­ժած կա­նանց հա­մար: Ա­մուս­նա­կան բռ­նա­բա­րու­թյու­նը չի ճա­նաչ­վում որ­պես ա­ռան­ձին հան­ցա­գոր­ծու­թյուն և սե­ռա­կան բռ­նու­թյան տե­սակ` չնա­յած այն փաս­տին, որ դեպ­քե­րի 38 %-ում կաս­կա­ծյա­լը կամ մե­ղադ­րյա­լը ե­ղել է տու­ժո­ղի զու­գըն­կե­րը»:
Հա­յաս­տա­նի ի­րա­վա­պահ մար­մին­նե­րի և դա­տա­կան հա­մա­կար­գի նկատ­մամբ վե­րոն­շյալ ա­ռու­մով հե­րյու­րան­քից, զր­պար­տու­թյու­նից բա­ցի, ակն­հայտ է նաև ա­մուս­նա­կան բռ­նա­բա­րու­թյու­նը որ­պես ա­ռան­ձին հան­ցա­գոր­ծու­թյուն և սե­ռա­կան բռ­նու­թյան տե­սակ ճա­նա­չե­լու կա­պակ­ցու­թյամբ զե­կույ­ցում ե­ղած ան­հե­թե­թու­թյու­նը: Իսկ ին­չու՞ պետք է ա­մուս­նա­կան բռ­նա­բա­րու­թյունն ա­ռան­ձին հան­ցա­գոր­ծու­թյուն և սե­ռա­կան բռ­նու­թյան տե­սակ ճա­նաչ­վի, երբ բռ­նա­բա­րու­թյու­նը բռ­նա­բա­րու­թյուն է և այն կա­տա­րո­ղը ՀՀ քրեա­կան օ­րենս­գր­քով բա­վա­կան խիստ պատ­ժի են­թա­կա: Որ­պես­զի ա­վե­լի մեղմ պատ­ժի՞ են­թարկ­վի (ին­չու՞…), թե ա­վե­լի խիստ (դար­ձյալ` ին­չու՞…):
Այդ ի՞նչ հիմ­նա­վոր­մամբ այլ կնո­ջը բռ­նա­բա­րո­ղի հա­մար պետք է հա­մե­մա­տա­բար մեղմ պա­տիժ նա­խա­տես­վի, իսկ սե­փա­կան կնո­ջը բռ­նա­բա­րո­ղի հա­մար` ա­վե­լի խիստ, իսկ ե­թե տար­բե­րու­թյուն չպետք է լի­նի, ա­պա ին­չու՞ ա­մուս­նա­կան բռ­նա­բա­րու­թյու­նը պետք է որ­պես ա­ռան­ձին հան­ցա­գոր­ծու­թյուն և սե­ռա­կան բռ­նու­թյան տե­սակ ճա­նաչ­վի, դրա հա­մար ա­ռան­ձին հոդ­ված մտց­վի ՀՀ քրեա­կան օ­րենս­գիրք, մա­նա­վա՛նդ, որ Հա­յաս­տա­նում ա­մուս­նա­կան բռ­նա­բա­րու­թյուն­նե­րի թի­վը չն­չին է:
ՍՈ­ՐՈ­ՍԱ­ԿԱՆ­ՆԵՐՆ ՈՒ­ԶՈՒՄ ԵՆ, ՈՐ ՉԿԱՆ­ԽԱՐ­ԳԵԼ­ՎԵՆ ՊՏ­ՂԻ ՍԵ­ՌՈՎ ՊԱՅ­ՄԱ­ՆԱ­ՎՈՐ­ՎԱԾ
Ա­ԲՈՐՏ­ՆԵ­ՐԸ, ՉՆ­ՎԱ­ԶԵՑ­ՎԻ ԴՐԱՆՑ ԹԻ­ՎԸ
Զե­կույ­ցի հե­տա­գա շա­րադ­րան­քից պարզ է դառ­նում, որ դրա հե­ղի­նակ­նե­րը դեմ են պտ­ղի սե­ռով պայ­մա­նա­վոր­ված հղիու­թյան ար­հես­տա­կան ընդ­հատ­ման կան­խար­գել­ման նպա­տա­կով կա­ռա­վա­րու­թյան նա­խա­ձեռ­նած նույ­նիսկ թույլ ու շատ մեղմ օ­րեն­սդ­րա­կան կար­գա­վո­րում­նե­րին:
«Պտ­ղի սե­ռով պայ­մա­նա­վոր­ված հղիու­թյան ար­հես­տա­կան ընդ­հատ­ման կան­խար­գել­ման նպա­տա­կով կա­ռա­վա­րու­թյան նա­խա­ձեռ­նած նոր օ­րեն­սդ­րա­կան կար­գա­վո­րում­նե­րը կա­րող են ան­հար­կի դժ­վա­րու­թյուն­ներ ա­ռա­ջաց­նել անվ­տանգ ա­բորտ կա­տա­րե­լու ցան­կու­թյուն ու­նե­ցող կա­նանց հա­մար, սահ­ման­ված ե­ռօ­րյա սպա­սա­ժամ­կե­տի և պար­տա­դիր խոր­հր­դատ­վու­թյան պատ­ճա­ռով»,- նշ­ված է զե­կույ­ցում:
ԻՆՉ­ՊԵ՞Ս ԿԱ­ՐՈՂ ԵՆ ԹՈՒՅԼ ՏԱԼ, ՈՐ ՀԱ­ՅԱՍ­ՏԱ­ՆԻ ԲՆԱԿ­ՉՈՒ­ԹՅԱՆ ԹԻ­ՎԸ ԹԵ­ԿՈՒԶ ՄԵ­ԿՈՎ Ա­ՎԵ­ԼԱՑ­ՎԻ, ԲԱ ՈՐ ԾՆ­ՎԱ­ԾԻՑ ԷԼ ՀԵ­ՏՈ ՀԱՆ­ԿԱՐԾ ՀԱՅ­ՐԵ­ՆԻ­ՔԻ ՊԱՇՏ­ՊԱ՞Ն ԾՆ­ՎԻ…
Նախ առ­կա է ա­հա­վոր սուտ, քա­նի որ ի­րա­կա­նում անվ­տանգ ա­բորտ գո­յու­թյուն չու­նի, ա­վե­լին` ա­բոր­տը ման­կաս­պա­նու­թյուն է: Եվ երկ­րորդ` սահ­ման­ված ե­ռօ­րյա սպա­սա­ժամ­կե­տը և պար­տա­դիր խոր­հր­դատ­վու­թյունն ան­հար­կի դժ­վա­րու­թյուն­ներ չեն և ոչ մի պա­րա­գա­յում չեն կա­րող հա­մար­վել այդ­պի­սին, դրանք նվա­զա­գույն անհ­րա­ժեշ­տու­թյուն­ներ են: Բայց ո՜չ…
Սո­րո­սա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի տե­սան­կյու­նից չի՛ կա­րե­լի այն­պի­սի հնա­րա­վո­րու­թյուն ստեղ­ծել, որ պտ­ղի սե­ռով պայ­մա­նա­վոր­ված ա­բորտ կա­տա­րե­լու ցան­կու­թյուն ու­նե­ցողն այդ ե­ռօ­րյա սպա­սա­ժամ­կե­տի ըն­թաց­քում, մա­նա­վանդ, պար­տա­դիր խոր­հր­դատ­վու­թյու­նից հե­տո հան­կարծ մտա­ծի ու փոշ­մա­նի ա­բորտ կա­տա­րել, հրա­ժար­վի իր այդ մտադ­րու­թյու­նից: Այ­սինքն` զա­վակ ծնի և Հա­յաս­տա­նի բնակ­չու­թյան թի­վը թե­կուզ մե­կով ա­վե­լաց­նի, ո­րը հե­տո, իր հեր­թին ծնե­լով, կա­րող է նույ­նիսկ հայ­րե­նի­քի պաշտ­պան զին­վոր լույս աշ­խարհ բե­րել: Բա այս ա­մե­նը սո­րո­սա­կան­ներն ինչ­պե՞ս կա­րող են թույլ տալ…
Կար­ծում եմ, հենց վե­րոն­շյա­լի հա­մար էլ սո­րո­սա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի խումբն ի­րա­կա­նու­թյունն ա­ղա­վա­ղե­լով ու սահ­ման­ված ե­ռօ­րյա սպա­սա­ժամ­կե­տը և պար­տա­դիր խոր­հր­դատ­վու­թյունն ան­հար­կի դժ­վա­րու­թյուն­ներ հա­մա­րե­լով, ա­ռա­ջար­կել է վե­րաց­նել դրանք, նշ­ված ա­ռա­ջար­կու­թյամբ հան­դես գա­լու այլ պատ­ճառ պար­զա­պես չկա:
ՀԱ­ՅԱՍ­ՏԱ­ՆԻ ԵՎ ՀԱ­ՅՈՒ­ԹՅԱՆ ՆԵՐ­ՔԻՆ ԹՇ­ՆԱ­ՄԻ­ՆԵ­ՐԻ ՈՒ­ԶԱ­ԾԸ ՀԵ՛ՆՑ ԱՅՆ Է, ԻՆՉ ՈՒ­ԶՈՒՄ ԵՆ ԱԴՐ­ԲԵ­ՋԱ­ՆԸ, ԹՈՒՐ­ՔԻԱՆ ՈՒ ՄԵՐ ՄՅՈՒՍ ԹՇ­ՆԱ­ՄԻ­ՆԵ­ՐԸ
Սո­րո­սա­կան այս կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի ու­զա­ծը հե՛նց այն է, ինչ ու­զում են Ադր­բե­ջա­նը, Թուր­քիան ու նրան­ցից շատ ա­վե­լի վտան­գա­վոր, կա­րե­լի է ա­սել գրե­թե ողջ մարդ­կու­թյան կող­մից ա­նիծ­ված և մարդ­կու­թյան ա­տե­լու­թյանն ար­ժա­նա­ցած մեր մյուս ար­տա­քին թշ­նա­մի­նե­րը: Նրանց ու­զա­ծը նաև այն է, ինչ Սա­տա­նա­յի ու­զա­ծը` ման­կաս­պա­նու­թյուն, Աստ­ծո ընտ­րյալ ժո­ղովր­դի քա­նա­կի նվա­զե­ցում և ոչն­չա­ցում: Հետևա­բար սո­րո­սա­կան այս կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րը և, ա­ռա­ջին հեր­թին, «Բաց հա­սա­րա­կու­թյան հիմ­նադ­րամ­ներ-Հա­յաս­տան» ան­վամբ հան­դես ե­կող Սո­րո­սի հիմ­նադ­րա­մի հա­յաս­տա­նյան կա­ռույ­ցը Հա­յաս­տա­նի և հա­յու­թյան ներ­քին թշ­նա­մի­ներն են, և հե­տա­գա­յում թող որևէ մե­կը չզար­մա­նա, ե­թե հա­յերն ի­րենց ի­րա­վունք վե­րա­պա­հեն նրանց հետ վար­վե­լու ինչ­պես ներ­քին թշ­նա­մի­նե­րի:
«Թեև օ­րեն­քի հռ­չակ­ված նպա­տակն էր նվա­զեց­նել պտ­ղի սե­ռով պայ­մա­նա­վոր­ված հղիու­թյան ար­հես­տա­կան ընդ­հատ­ման դեպ­քե­րի թի­վը, հիմ­նա­կան հետևան­քը վե­րար­տադ­րո­ղա­կան ծա­ռա­յու­թյուն­նե­րի հա­սա­նե­լիու­թյան նվա­զե­ցումն է, և այդ­պի­սով, կա­նանց վե­րար­տադ­րո­ղա­կան ընտ­րու­թյան հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի սահ­մա­նա­փա­կու­մը»,- նշ­ված է նույն զե­կույ­ցում:
Ակն­հայտ է, որ ի­րա­կա­նու­թյու­նը դար­ձյալ ան­խղ­ճո­րեն շուռ է տր­ված. ա­բոր­տի ի­րա­կա­նաց­ման, այ­սինքն` ման­կաս­պա­նու­թյան ծա­ռա­յու­թյունն ան­վան­ված է վե­րար­տադ­րո­ղա­կան ծա­ռա­յու­թյուն­ներ, սո­րո­սա­կան­ներն էլ բո­ղո­քում են դրանց հա­սա­նե­լիու­թյան նվա­զե­ցու­մից, վե­րար­տադ­րո­ղա­կան (ի­րա­կա­նում` ման­կաս­պա­նու­թյան) ընտ­րու­թյան հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի սահ­մա­նա­փա­կու­մից:
Սո­րո­սա­կան­ներն ի­րենց հո­րի­նած վե­րոն­շյալ խն­դիր­նե­րի լուծ­ման հա­մար զե­կույ­ցով ա­ռա­ջար­կում են վա­վե­րաց­նել «Կա­նանց նկատ­մամբ բռ­նու­թյան և ըն­տա­նե­կան բռ­նու­թյան կան­խար­գել­ման ու դրա դեմ պայ­քա­րի մա­սին Եվ­րո­պա­յի խոր­հր­դի կոն­վեն­ցիան» (Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիա) ա­ռանց վե­րա­պա­հում­նե­րի, և փո­փո­խու­թյուն­ներ կա­տա­րել ազ­գա­յին օ­րեն­սդ­րու­թյան մեջ, այդ թվում` Քրեա­կան օ­րենս­գր­քում (այս­տեղ են ա­սել` թան էլ չէ, փր­թած մա­ծուն), ինչ­պես նաև բարձ­րաց­նել կոն­վեն­ցիա­յի վե­րա­բե­րյալ ի­րա­զեկ­վա­ծու­թյու­նը: Ա­ռա­ջար­կի այս վեր­ջին բա­ղադ­րի­չը, կար­ծում եմ, արևմտյան հա­մա­պա­տաս­խան կա­ռույց­նե­րից նո­րա­նոր «գրանտ­ներ» ստա­նա­լու և ՀՀ-ում Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիա­յի քա­րոզ­չու­թյամբ զբաղ­վե­լու ակն­կա­լու­թյու­նը, և այդ քա­րոզ­չու­թյամբ հա­սա­րա­կու­թյա­նը մո­լո­րեց­նե­լու, խա­բե­լու նպա­տակն ու­նի:
Զե­կույ­ցի հե­ղի­նակ­ներն ա­ռա­ջար­կում են նաև «Զար­գաց­նել դա­տա­կան հա­մա­կար­գի, ի­րա­վա­պահ մար­մին­նե­րի և սո­ցիա­լա­կան աշ­խա­տող­նե­րի կա­րո­ղու­թյուն­նե­րը` ա­պա­հո­վե­լու ար­դյու­նա­վետ ար­ձա­գանք գեն­դե­րա­հեն բռ­նու­թյան դեպ­քե­րին, ինչ­պես նաև ե­րաշ­խա­վո­րե­լու պաշտ­պա­նա­կան մի­ջոց­նե­րի կի­րար­կու­մը», «ՈՒ­ժը կորց­րած ճա­նա­չել ա­բորտ կա­տա­րել ցան­կա­ցող կա­նանց հա­մար նա­խա­տես­ված պար­տա­դիր սպա­սե­լու ժա­մա­նա­կի և պար­տա­դիր խոր­հր­դատ­վու­թյան մա­սին ի­րա­վա­կան պա­հանջ­նե­րը և ան­կողմ­նա­կալ խոր­հր­դատ­վու­թյուն ի­րա­կա­նաց­նել ըն­տա­նի­քի պլա­նա­վոր­ման վե­րա­բե­րյալ», իբրև թե նա­խա­տես­ված կամ ի­րա­կա­նաց­վող խոր­հր­դատ­վու­թյու­նը կողմ­նա­կալ է:
Այ­սինքն` սո­րո­սա­կան­նե­րի ու­զա­ծը նաև այն է, որ բժիշկ­ներն ա­բոր­տի ցան­կու­թյամբ ի­րենց մոտ ե­կած, բայց դեռ տա­տան­վող կա­նանց ա­հա­բե­կեն ե­րե­խա ծնել-պա­հե­լու դժ­վա­րու­թյուն­նե­րով, երկ­րում առ­կա սո­ցիա­լա­կան պայ­ման­նե­րով, բա­ցատ­րեն, որ հե­տո այդ ե­րե­խան մոր ոտ­քե­րին կա­պած քար է լի­նե­լու, ո­րը նրան խան­գա­րե­լու է աշ­խա­տել, լի­նել քա­ղա­քա­ցիա­կան ակ­տի­վիստ, զբաղ­վել հա­սա­րա­կա­կան կամ քա­ղա­քա­կան գոր­ծու­նեու­թյամբ, ճամ­փոր­դել ար­տերկ­րում…
Ար­թուր ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ

Դիտվել է՝ 9203

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ