ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հրայր Թովմասյան. Եթե կարծում են՝ դատավորները կգայթակղվեն կաշառք որակված թոշակով, ուրեմն նրանց վատ են ճանաչում

Հրայր Թովմասյան. Եթե կարծում են՝ դատավորները կգայթակղվեն կաշառք որակված թոշակով, ուրեմն նրանց վատ են ճանաչում
27.12.2019 | 22:44

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն իրեն մեղադրանք առաջադրելուց հետո խախտեց լռությունը և արձագանքեց ՍԴ անդամների վաղ կենսաթոշակի օրենքին։ Այսօր դատարանի մոտ լրագրողների հետ կարճ զրույցում նա հայտարարեց՝ եթե կարծում են, թե դատավորները կգայթակղվեն կաշառքի պիտակավորում ստացած վաղ կենսաթոշակով, ուրեմն լավ չեն ճանաչում նրանց։


«Կարծում եմ՝ շատերը վատ են ճանաչում Սահմանադրական դատարանի դատավորներին, նրանք ուժեղ մարդիկ են, նրանք հայրենասեր մարդիկ են, նրանք նվիրյալներ են, և եթե խաղաղ ժամանակահատվածում դուք հերոսներ եք ման գալիս, այդ հերոսները հիմա այս շենքում նստած աշխատում են։ Ես նրանց անուններն էլ չեմ վարանի ասելու՝ Ալվինա Գյուլումյանն է, Արևիկ Պետրոսյանն է, Հրանտ Նազարյանն է, Ֆելիքս Թոխյանն է, Արայիկ Թունյանն է, Արման Դիլանյանն է։ Եթե որևէ մեկը մտածում է, որ այս մարդիկ կարող են արդեն էսպես որակումը ստացած, օրինական «կաշառք» անվանումը ստացած, գայթակղվեն դրանով գնալ, շատ վատ են ճանաչում, իմ ճանաչած Սահմանադրական դատարանի իմ թվարկած դատավորներից որևէ մեկը դրան չի գնալու», - ասաց Թովմասյանը։


Վաղ կենսաթոշակի համակարգի մասին օրենքը նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց երեկ, խորհրդարանն ընդունել էր երկու շաբաթ առաջ՝ միայն իշխող մեծամասնության քվեով։ Ըստ օրենքի, եթե ՍԴ յոթ անդամ, այդ թվում՝ Հրայր Թովմասյանը մինչև գարուն հրաժարական տան, մինչև իրենց պաշտոնավարման ժամկետի լրանալը կշարունակեն ստանալ աշխատավարձի չափով կենսաթոշակ։ Օրենքը 9 դատավորից 7-ին է վերաբերում, որ ընտրվել են մինչև 2015-ին ընդունված Սահմանադրությունը։ Իշխանությունը վաղ կենսաթոշակը համարում է Սահմանադրական դատարանի ճգնաժամի լուծումներից մեկը։
«Այդ մարդկանց համար ստանալ անաշխատ եկամուտ, իմ կարծիքով, դա իրենք չեն, իրենք չեն կարող նայել, թե որտեղ կա մի քանդված փողոց, քանդված դպրոց, բայց իրենք գնան, նստեն տունը և այդ աշխատավարձը ստանան», - նշեց ՍԴ նախագահը։

Դիտվել է՝ 6609

Մեկնաբանություններ