ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ձեռք ես տվել, խա­ղա

Ձեռք ես տվել, խա­ղա
17.12.2019 | 01:17
ԱԱԾ նախ­կին պետ Ար­թուր Վա­նե­ցյա­նը պաշ­տո­նան­կու­թյու­նից հե­տո պար­բե­րա­բար խո­սում է Հա­յաս­տա­նում դր­սից ֆի­նան­սա­վոր­վող քա­ղա­քա­կան ու­ժե­րի, թե­լադր­ված օ­րա­կար­գե­րի մա­սին, ո­րոնք մեր երկ­րի հա­մար վտանգ են ներ­կա­յաց­նում։ Ո՞վ, ե­թե ոչ Վա­նե­ցյա­նը, կա­րող է այս մա­սին հրա­շա­լի ի­մա­նալ՝ բո­լոր ման­րա­մաս­նե­րով։ Ե­թե սա հն­չում է որ­պես նախ­կին պաշ­տո­նյա­յի կար­ծիք, հաս­կա­նա­լի է, բայց է­լի խնդ­րա­հա­րույց։ Բայց սա ա­սում է նաև մի մարդ, ո­րը քա­ղա­քա­կա­նու­թյամբ զբաղ­վե­լու ցան­կու­թյուն ու­նի և ակ­տիվ աշ­խա­տանք­ներ է այդ ուղ­ղու­թյամբ տա­նում։ Վեր­ջի­նիս քա­ղա­քա­կան մուտ­քը կա­րող է բարդ լի­նել մի քա­նի ա­ռում­նե­րով. նախ` նրա մր­ցա­կից­նե­րը, ընդ­դի­մա­խոս­նե­րը կպա­հան­ջեն այս ա­ռու­մով փա­կագ­ծեր բա­ցել, խո­սել սպառ­նա­ցող վտանգ­նե­րի մա­սին, ու այս­տեղ Վա­նե­ցյա­նը կհայ­տն­վի եր­կու քա­րի ա­րան­քում՝ պա­հել սպա­յի լռու­թյու՞ն, թե՞ խո­սել ու քա­ղա­քա­կան մար­տի բռն­վել։
Քա­նի որ ԱԱԾ նախ­կին պե­տը պատ­րաստ­վում է քա­ղա­քա­կան հայտ ներ­կա­յաց­նե­լու և կա­մա թե ա­կա­մա ա­նընդ­հատ հի­շում է այս ու­ժե­րին, ու­րեմն շախ­մա­տա­յին լեզ­վով ա­սած, ձեռք է տվել, պի­տի խա­ղա։ Ի­մա՝ ե­թե պե­տու­թյա­նը վտանգ են ներ­կա­յաց­նում դր­սի ո­րոշ ու­ժե­րի հա­յաս­տա­նյան կցորդ­նե­րը, պետք է հատ-հատ նրանց մեր­կաց­նել, ինչ­պես կա­սեր Վա­նե­ցյա­նի նախ­կին շե­ֆը, «փռել աս­ֆալ­տին, ծե­փել պա­տե­րին»։ Սա կլի­նի մա­քուր տո­ղից սկս­ված քա­ղա­քա­կան գոր­ծու­նեու­թյուն, հա­սա­րա­կու­թյան ա­ռաջ ազ­նիվ պահ­վածք և ա­սած խոս­քը օ­դում չթող­նե­լու ա­պա­ցույց։ Բնա­կա­նա­բար, այս գոր­ծո­ղու­թյուն­նե­րը լի են վտանգ­նե­րով, ո­րով­հետև այդ­քան հեշտ չէ դուրս գալ և՛ այս պա­հին պե­տու­թյու­նը ներ­կա­յաց­նող, և՛ ֆի­նան­սա­կան նե­րուժ ու­նե­ցող ու­ժե­րի դեմ։ Դրա հա­մար քա­ղա­քա­կա­նա­պես բո­բիկ Վա­նե­ցյա­նին այս գոր­ծում պետք է փորձ­ված, քա­ղա­քա­կա­նա­պես հա­սուն ու խե­լա­ցի թիմ, իսկ քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րի «ներսն» ու «դուր­սը» ի­մա­նա­լու հար­ցում ԱԱԾ նախ­կին պե­տը, թերևս, ան­գե­րա­զան­ցե­լի է։
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Դիտվել է՝ 11098

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ