ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ռու­սաս­տա­նը Հա­յաս­տա­նում իր «մար­դուն» գտել է

Ռու­սաս­տա­նը Հա­յաս­տա­նում իր «մար­դուն» գտել է
24.09.2019 | 00:08
Հետևե­լով Նի­կոլ Փա­շի­նյան-Ար­թուր Վա­նե­ցյան փոխհ­րաձ­գու­թյա­նը, պետք է փաս­տել, որ Փա­շի­նյա­նը ճիշտ կա­նի գո­նե այս ան­գամ «հրա­դա­դար» հայ­տա­րա­րի։ Իսկ ԱԱԾ նախ­կին ղե­կա­վարն այս էլ երկ­րորդ ան­գամ հս­տակ ար­ձա­նագ­րում է. «Ա­սել եմ և նո­րից եմ կրկ­նում՝ չփոր­ձեք ինձ կա­պել նախ­կին­նե­րի հետ»։ «Ին­չու՞ է քա­ղա­քա­կան ակ­տիվ գոր­ծու­նեու­թյան պատ­րաստ­վող Վա­նե­ցյանն ա­նընդ­հատ սա շեշ­տում»,- հարց­րինք նրա մեր­ձա­վոր­նե­րից մե­կին: «Ո­րով­հետև նա բո­լո­րո­վին այլ «հո­վա­նա­վոր­ներ» ու­նի»,- ա­սաց։
Նույն աղ­բյու­րի փո­խանց­մամբ, Ար­թուր Վա­նե­ցյա­նի թի­կուն­քին «սա­րի պես» կանգ­նած են ռու­սա­կան ո­րո­շա­կի շր­ջա­նակ­ներ, ու հենց նրանց ան­մի­ջա­կան ա­ջակ­ցու­թյամբ հո­վանա­վո­րու­թյամբ էլ ԱԱԾ նախ­կին ղե­կա­վարն սկ­սե­լու է իր քա­ղա­քա­կան գոր­ծու­նեու­թյու­նը։
Սեր­գեյ ՍԱ­ՂՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 7575

Մեկնաբանություններ