ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Գու­ցե Վա­նե­ց­յա­նը դառ­նա այն այ­լընտ­րան­քը, ո­րի շուր­ջը կա­րող են հա­մախմբ­վել շատ ու­ժեր

Գու­ցե Վա­նե­ց­յա­նը դառ­նա այն այ­լընտ­րան­քը, ո­րի շուր­ջը կա­րող են հա­մախմբ­վել շատ ու­ժեր
20.09.2019 | 00:22
Այս­պես կոչ­ված թավ­շյա հե­ղա­փո­խու­թյու­նից հե­տո ՀՀ վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նին, ինչ­պես ինքն է բազ­միցս խոս­տո­վա­նել, ա­մե­նա­շա­տը մտա­հո­գում էր իշ­խա­նու­թյան ներ­սում այն­պի­սի հա­մա­կար­գի ձևա­վո­րու­մը, ո­րը կկան­խի տուր­բու­լենտ փու­լում հնա­րա­վոր կո­լապս­նե­րը, ո­րոնք կա­րող էին լուրջ դժ­գո­հու­թյուն­նե­րի և ան­կա­յու­նու­թյան պատ­ճառ դառ­նալ, ին­չի հետևան­քով Փա­շի­նյանն ինչ­պես հեշտ հայ­տն­վել էր իշ­խա­նու­թյան ղե­կին, նույն հեշտ ու ա­րագ ձևով կա­րող էր դուրս մղ­վել իշ­խա­նու­թյու­նից։
Նի­կոլ Փա­շի­նյա­նին նախ և ա­ռաջ մտա­հո­գում էր ֆի­նան­սա­կան, հար­կա­բյու­ջե­տա­յին, բան­կա­յին հա­մա­կար­գե­րի կա­յու­նու­թյու­նը, սա­կայն ոչ պա­կաս ան­հան­գս­տաց­նող էին նաև ու­ժա­յին կա­ռույց­նե­րը՝ պաշտ­պա­նու­թյան ո­լոր­տը, ԱԱԾ-ն, ոս­տի­կա­նու­թյու­նը, ար­տա­կարգ ի­րա­վի­ճակ­նե­րի նա­խա­րա­րու­թյու­նը։ Եվ քա­նի որ իշ­խա­նա­փո­խու­թյան սկզբ­նա­կան ա­միս­նե­րին ար­դիա­կան էր այս ո­լորտ­նե­րում կա­յու­նու­թյունն ա­պա­հո­վե­լու խն­դի­րը, Նի­կոլ Փա­շի­նյանն այն ժա­մա­նակ սթափ մտա­ծե­լու ու­նա­կու­թյուն դրսևո­րեց և այդ բնա­գա­վառ­նե­րում չգ­նաց կադ­րա­յին փոր­ձար­կում­նե­րի ու դրանց ղե­կա­վա­րու­մը չվս­տա­հեց իր հետ փո­ղոց­ներ փա­կած ան­փորձ քայ­լա­կան­նե­րին՝ թի­մա­կից­նե­րին գոր­ծու­ղե­լով այն ո­լորտ­ներ, ո­րոնք, իր կար­ծի­քով, օ­պե­րա­տիվ ա­ռու­մով ռազ­մա­վա­րա­կան նշա­նա­կու­թյուն և վտանգ չեն պա­րու­նա­կում։ Իսկ թե այդ ո­լորտ­նե­րին ինչ վնաս հասց­րին հե­ղա­փո­խա­կան չպատ­րաստ­ված կադ­րե­րը, այլ հարց է։
Պետք է նշել, որ կարևո­րա­գույն և ռազ­մա­վա­րա­կան նշա­նա­կու­թյուն ու­նե­ցող նա­խա­րա­րու­թյուն­նե­րում ղե­կա­վա­րող պաշ­տո­նյա­նե­րին հա­ջող­վեց ա­մե­նա­բարդ ժա­մա­նա­կաշր­ջա­նում, նաև ան­փորձ ու անգ­րա­գետ կադ­րե­րի հետ հա­կա­մար­տու­թյուն­նե­րում, այ­նուա­մե­նայ­նիվ, պահ­պա­նել ի­րենց վս­տահ­ված բնա­գա­վառ­նե­րի կա­յու­նու­թյու­նը։
Երկ­րի ֆի­նան­սատն­տե­սա­կան և ու­ժա­յին կա­ռույց­նե­րի լծակ­նե­րը փոր­ձա­ռու մաս­նա­գետ­նե­րի ձեռ­քում գտն­վե­լը բա­վա­կա­նին լուրջ դի­մադ­րու­թյան էր ար­ժա­նա­նում, և իշ­խա­նու­թյան քա­ղա­քա­ցիա­կան հատ­վա­ծը, որն ուղ­ղա­կիո­րեն սե­րում էր Սո­րո­սի ու այլ կաս­կա­ծե­լի հիմ­նադ­րամ­նե­րից, ա­նընդ­հատ պա­հանջ­ներ էր դնում այդ լծակ­ներն ի­րեն հանձ­նե­լու հա­մար։ Դա էր պատ­ճա­ռը, որ սո­րո­սա­կան­նե­րի կող­մից ֆի­նան­սա­վոր­վող մա­մու­լում պար­բե­րա­բար վար­կա­բե­կիչ, կեղծ լու­րեր էին տա­րա­ծում՝ փոր­ձե­լով ստեղ­ծել ան­վս­տա­հու­թյան մթ­նո­լորտ ու ճն­շում գոր­ծադ­րել ան­ձամբ վար­չա­պե­տի վրա։
Այս պայ­ման­նե­րում Փա­շի­նյա­նը եր­կար ժա­մա­նակ փոր­ձում էր հա­վա­սա­րակշ­ռու­թյուն պա­հել իր իշ­խա­նու­թյան քա­ղա­քա­կան թևի, իշ­խա­նու­թյան մեջ ներգ­րավ­ված Լևոն Տեր-Պետ­րո­սյա­նի կլա­նի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի և սո­րո­սա­կան թի­մի միջև։ Նի­կոլ Փա­շի­նյա­նի քա­ղա­քա­կան հե­տագ­ծին ծա­նոթ փոր­ձա­գետ­ներն ա­միս­ներ ա­ռաջ կար­ծիք էին հայտ­նում, թե այ­նուա­մե­նայ­նիվ, ՀՀ վար­չա­պե­տը, չնա­յած իշ­խա­նու­թյան ձևա­վոր­ման սկզ­բունք­նե­րի շուրջ ե­ղած ստ­վե­րա­յին պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րին, հե­տա­գա­յում ինչ-որ թևեր, այս­պես ա­սած, գցե­լու է։ Այ­սօր մենք հա­սել ենք մի հան­գր­վա­նի, երբ տես­նում ենք, որ ըստ էու­թյան վար­չա­պե­տը սկ­սում է ա­զատ­վել այն ու­ժա­յին­նե­րից, ո­րոնք ա­պա­հո­վել են իր իշ­խա­նու­թյան կա­յու­նու­թյու­նը հե­ղա­փո­խու­թյու­նից հե­տո ա­ռա­ջին 1,5 տար­վա ըն­թաց­քում։ Սա ի­հար­կե պա­տա­հա­կան չէ, և ու­նի բազ­մա­թիվ ներ­քին ու ակն­հայ­տո­րեն նաև ար­տա­քին քա­ղա­քա­կան պատ­ճառ­ներ։
ԱԱԾ տնօ­րեն Ար­թուր Վա­նե­ցյա­նի բա­վա­կա­նին աղմ­կա­հա­րույց և զգա­յուն հրա­ժա­րա­կա­նը բա­ցա­հայ­տում է Նի­կոլ Փա­շի­նյա­նի շատ ծրագ­րեր։ Նախ և ա­ռաջ պետք է նշել, որ այս հրա­ժա­րա­կա­նի մա­սին խոս­վում էր բա­վա­կա­նին եր­կար ժա­մա­նակ, և հիմ­նա­կա­նում ա­ռաջ էր քաշ­վում քա­ղա­քա­կան խան­դի վար­կա­ծը, ին­չը հիմն­ված էր այն փաս­տի վրա, թե ԱԱԾ ղե­կա­վա­րի և պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րի վար­կա­նի­շը շատ ա­վե­լի բարձր է քան վար­չա­պե­տի՝ օր օ­րի ան­կում ապ­րող վար­կա­նի­շը։ Սա, բնա­կա­նա­բար, Նի­կոլ Փա­շի­նյա­նի տի­պի խառն­վածք ու­նե­ցող գործ­չի հա­մար բա­վա­կա­նին լուրջ փաս­տարկ է, լուրջ հար­ված նրա ինք­նա­սի­րու­թյանն ու նկր­տում­նե­րին։ Այս նուրբ թե­լի վրա շատ հմ­տո­րեն խա­ղում էր հենց սո­րո­սա­կան թևը, որն իր լրատ­վա­մի­ջոց­նե­րով, սոց­ցան­ցե­րով ա­նընդ­հատ ար­ծար­ծում էր այս թե­ման։ Սա­կայն ի­րա­կա­նում տա­րա­ձայ­նու­թյուն­նե­րը շատ ա­վե­լի խոր հիմք ու­նեին։ Փա­շի­նյա­նը, ինչ-որ մի փու­լից սկ­սած, սկ­սեց հաս­կա­նալ, որ իր ներ­կա քա­ղա­քա­կան թի­մը, որ հե­ղա­փո­խու­թյու­նից հե­տո ձևա­վոր­վել է տար­բեր շեր­տե­րից, իր հա­մար թի­կունք չէ, և ին­քը չի կա­րող հեն­վել դրա վրա։ ՈՒս­տի պետք է ընտ­րու­թյուն կա­տա­րի՝ ում հետ շա­րու­նա­կել իշ­խա­նա­վա­րու­մը՝ փորձ­ված պրո­ֆե­սիո­նալ­նե­րի՞, թե՞ այս­պես կոչ­ված սո­րո­սա­կան թի­մի հետ։ Այս­տեղ էր, որ սո­րո­սա­կան­նե­րը նա­խա­ձեռ­նե­ցին բա­վա­կա­նին լուրջ գրոհ՝ ստա­նա­լով շատ լավ ա­ռիթ՝ Ա­մուլ­սա­րի հան­քի շուրջ ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կը։ Ըստ էու­թյան, օգ­տա­գոր­ծե­լով ի­րա­կան բնա­պահ­պան­նե­րի և ջեր­մուկ­ցի­նե­րի մի մա­սի ան­հան­գս­տու­թյու­նը, ինչ­պես սո­վո­րա­բար լի­նում է, սո­րո­սա­կան կլա­նը մտավ խա­ղի մեջ և մինչ այժմ փոր­ձում է իր շա­հե­րին ծա­ռա­յեց­նել ի­րա­կան բնա­պահ­պան­նե­րի և ո­րոշ շեր­տե­րի կող­մից փոքր-ինչ ուռ­ճաց­ված ան­հան­գս­տու­թյուն­նե­րը։ Սա լավ ա­ռիթ էր, որ­պես­զի ցույց տան կա­ռա­վա­րու­թյան ղե­կա­վա­րին ի­րենց ու­ժը փո­ղո­ցում և հաս­կաց­նեն, թե ինչ կա­րող է լի­նել, ե­թե սո­րո­սյան թի­մը կանգ­նի ոչ թե Փա­շի­նյա­նի կող­քին, այլ գոր­ծի նրա դեմ։ Կա­ռա­վա­րու­թյան ղե­կա­վարն ակն­հայ­տո­րեն տե­ղի տվեց այդ ճն­շում­նե­րին. նախ՝ տե­ղի էին ու­նե­նում ստ­վե­րա­յին հան­դի­պում­ներ, տա­րած­վում ա­սե­կո­սե­ներ, թե Հա­յաս­տա­նի վար­չա­պետն ի­րա­կա­նում «Բաց հա­սա­րա­կու­թյան ինս­տի­տու­տի» հա­յաս­տա­նյան մաս­նա­ճյու­ղի ղե­կա­վար Լա­րի­սա Մի­նա­սյանն է, հե­տո ար­դեն սկ­սե­ցին բա­ցա­հայտ հան­դի­պում­նե­րը վար­չա­պե­տի և «Սաս­նա ծռե­րի» միջև։ «Սաս­նա ծռե­րի» հետ հան­դի­պու­մը խո­սում էր նաև այն մա­սին, որ Փա­շի­նյա­նը նոր խա­ղի կա­նոն­ներ է ցան­կա­նում հաս­տա­տել սո­րո­սա­կան­նե­րի և այս ու­ժի ռազ­մա­կան թև հան­դի­սա­ցող «Սաս­նա ծռե­րի» հետ։ Բո­լո­րին հայտ­նի է, թե ինչ պայ­ման­նե­րում տե­ղի ու­նե­ցավ այդ հան­դի­պու­մը, և կա­ռա­վա­րու­թյունն ու Սաս­նա ծռերն ինչ­պի­սի մեծ քա­րոզ­չա­կան ակ­ցիա ի­րա­կա­նաց­րին շար­քա­յին այս հան­դի­պումն ուռ­ճաց­նե­լու, հան­րայ­նաց­նե­լու և պե­տա­կան մա­կար­դա­կի ի­րա­դար­ձու­թյուն դարձ­նե­լու հա­մար։ Պարզ էր, որ այդ քն­նարկ­ման շր­ջա­նակ­նե­րում ո­րո­շա­կի պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­ներ են ձեռք բեր­վել։ Մաս­նա­վո­րա­պես, են­թադր­վում էր, որ «Սաս­նա ծռերն» Ա­մուլ­սա­րի հար­ցում նա­հան­ջե­լու են։ Կյան­քը ցույց է տա­լիս, որ հենց այդ­պես էլ տե­ղի ու­նե­ցավ։ Փո­խա­րե­նը դրա դի­մաց նրանք ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ կա­ռա­վա­րու­թյան ղե­կա­վա­րից պա­հան­ջում էին իշ­խա­նու­թյունից հե­ռաց­նել այն ու­ժա­յին ղե­կա­վար­նե­րին, ո­րոնք 2016 թ. հու­լի­սին մաս­նակ­ցել էին ռազ­մա­կան այդ խմ­բի վնա­սա­զերծ­ման աշ­խա­տանք­նե­րին։ Նի­կոլ Փա­շի­նյա­նը հաս­կա­նում էր, որ հան­դի­պե­լով ա­հա­բեկ­չա­կան գոր­ծո­ղու­թյուն ի­րա­կա­նաց­րած կազ­մա­կեր­պու­թյան պա­րագ­լուխ­նե­րի հետ՝ մեծ հար­ված է հասց­նում ու­ժա­յին կա­ռույց­նե­րին, բայց քա­նի որ ո­րո­շումն ար­դեն կա­յաց­ված էր, Փա­շի­նյա­նը գնաց վա բանկ։ Հաս­կա­նա­լի է, որ Օ­սի­պյա­նից, Վա­նե­ցյա­նից ա­զատ­վելն ըն­դա­մե­նը ժա­մա­նա­կի խն­դիր է։ Փա­շի­նյա­նը, այս­պի­սով, նա­խընտ­րու­թյու­նը տվեց իշ­խա­նու­թյան սո­րո­սյան թևին, իսկ ու­ժա­յին­նե­րից ա­զատ­վե­լու հա­մար ըն­դա­մե­նը մեկ-եր­կու տեխ­նի­կա­կան հարց էր պա­կա­սում։ Այս էր պատ­ճա­ռը, որ վեր­ջին շր­ջա­նում վար­չա­պե­տը ոս­տի­կա­նա­պե­տի, ԱԱԾ տնօ­րե­նի առջև այն­պի­սի պա­հանջ­ներ էր դնում, ո­րոնք, ինչ­պես Վա­նե­ցյանն էր նշել հրա­ժա­րա­կա­նից հե­տո իր հայ­տա­րա­րու­թյու­նում, ան­հա­մա­տե­ղե­լի են սպա­յի ու­սա­դիր­նե­րի և պատ­վի հետ։ ՈՒս­տի շատ ա­վե­լի ռա­ցիո­նալ ու պատ­վա­բեր է հրա­ժա­րա­կան տա­լը, քան աշ­խա­տել մի ղե­կա­վա­րի հետ, որն այն­պի­սի հանձ­նա­րա­րա­կան­ներ է տա­լիս, որ ոչ ի­րենց գոր­ծա­ռույ­թի մեջ է մտ­նում, ոչ էլ օ­րեն­քից է բխում։
Դա­տե­լով ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի ըն­թաց­քից՝ կա­րե­լի է եզ­րա­կաց­նել, որ Նի­կոլ Փա­շի­նյա­նը փո­խում է երկ­րի թե՛ ներ­քին, թե՛ ար­տա­քին քա­ղա­քա­կան կուր­սը։ Այ­սինքն՝ ե­թե ժա­մա­նա­կին վար­չա­պետն ա­սում էր, թե ար­տա­քին քա­ղա­քա­կան դաշ­տում որևէ ռևերս չի լի­նե­լու, այժմ ի­րա­կան լծակ­նե­րը փո­խան­ցե­լով սո­րո­սյան թի­մին՝ տրա­մա­բա­նա­կան է, որ Հա­յաս­տա­նի ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյու­նում սկս­վում է ռևեր­սի շր­ջա­նը։ Սա ի­հար­կե հղի է բա­վա­կա­նին լուրջ վտանգ­նե­րով ա­ռա­ջին հեր­թին ազ­գա­յին անվ­տան­գու­թյան տե­սա­կե­տից։ Հաս­կա­նա­լի է, որ թե՛ Ռու­սաս­տա­նը, թե՛ Ի­րա­նը, թե՛ Թրամ­փի վար­չա­կազ­մը բա­վա­կա­նին բա­ցա­սաբար են վե­րա­բեր­վում այն ու­ժե­րին, ո­րոնց իշ­խա­նու­թյան է բե­րում Փա­շի­նյա­նը։ Ռո­բերտ Քո­չա­րյա­նի շուրջ ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կը, Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի ո­րոշ­ման ան­տե­սու­մը նույն­պես ցույց են տա­լիս, որ ըստ էու­թյան Փա­շի­նյա­նը գնում է վա բանկ ԵԱՏՄ երևա­նյան գա­գաթ­նա­ժո­ղո­վից ա­ռաջ, ո­րին պետք է որ մաս­նակ­ցեն ՌԴ նա­խա­գահ Վլա­դի­միր Պու­տինն ու Ի­րա­նի նա­խա­գահ Ռո­հա­նին։ Սա­կայն հա­յաս­տա­նյան զար­գա­ցում­նե­րը, իշ­խա­նա­կան վե­րա­դա­սա­վո­րում­ներն ու ար­տա­քին քա­ղա­քա­կան շր­ջա­դար­ձե­րը կա­րող են բա­վա­կա­նին լուրջ փո­փո­խու­թյուն­ներ մտց­նել նաև ԵԱՏՄ հան­դիպ­ման ձևա­չա­փում. ո­րոշ ա­ռաջ­նորդ­նե­րի մաս­նակ­ցու­թյան հար­ցը հնա­րա­վոր է վե­րա­նայ­վի։
Հա­յաս­տա­նում ստեղծ­ված պայ­ման­նե­րում հնա­րա­վոր է ցան­կա­ցած զար­գա­ցում, քա­նի որ իշ­խա­նու­թյու­նը չու­նի ներ­քին կա­յու­նաց­ման ռե­սուրս։ Իշ­խա­նու­թյու­նը 1,5 տար­վա ըն­թաց­քում այդ­պես էլ չկա­րո­ղա­ցավ իր հա­մար ստեղ­ծել տն­տե­սա­կան, քա­ղա­քա­կան, ու­ժա­յին, սո­ցիա­լա­կան, ար­տա­քին հե­նա­րան­ներ։ Այս ա­ռու­մով մուտք ենք գոր­ծում բա­վա­կա­նին լուրջ տուր­բու­լեն­տու­թյան գո­տի։ Եվ հեն­վե­լով աշ­խար­հա­քա­ղա­քա­կան զար­գա­ցում­նե­րի տար­բեր օ­րի­նակ­նե­րի (մաս­նա­վո­րա­պես ՈՒկ­րաի­նա­յի, Վրաս­տա­նի) վրա՝ կա­րող ենք հե­տա­գա ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի կան­խա­տե­սում­ներ ա­նել։
Վե­րա­դառ­նա­լով Ար­թուր Վա­նե­ցյա­նի հրա­ժա­րա­կա­նին՝ պետք է նկա­տենք, որ դա­տե­լով վեր­ջի­նիս հայ­տա­րա­րու­թյուն­նե­րից՝ ԱԱԾ նախ­կին տնօ­րե­նը քա­ղա­քա­կա­նու­թյուն մուտք գոր­ծե­լու հայտ է ներ­կա­յաց­րել։ Իր բա­վա­կա­նին բարձր ու կա­յուն վար­կա­նի­շով, մեծ կա­պե­րով, ռե­սուրս­նե­րով Վա­նե­ցյա­նը կա­րող է հե­ռան­կա­րա­յին քա­ղա­քա­կան գոր­ծիչ դառ­նալ։ Նա նաև հս­տակ տա­րան­ջատ­վեց նախ­կին­նե­րից ու ներ­կա­նե­րից, և ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ կձևա­վոր­վի այ­լընտ­րան­քա­յին նոր բևեռ։ Եվ գու­ցե Ար­թուր Վա­նե­ցյա­նը դառ­նա այն այ­լընտ­րան­քը, ո­րի շուր­ջը կա­րող են հա­մախ­մբ­վել շատ ու­ժեր։ Չի բա­ցառ­վում, որ այս ա­մե­նը մոտ ա­պա­գա­յում ա­վարտ­վի նոր կու­սակ­ցու­թյան ստեղծ­մամբ։
Ա­րամ Վ. ՍԱՐԳ­ՍՅԱՆ
Դիտվել է՝ 7060

Մեկնաբանություններ