ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ՀՀ ոստիկանապետը հրաժարական կտա վարչապետի հետ Ամուլսարի թեմայով «բախումից» հետո

ՀՀ ոստիկանապետը հրաժարական կտա վարչապետի հետ Ամուլսարի թեմայով «բախումից» հետո
18.09.2019 | 13:17

Հայաստանի ոստիկանապետ, գեներալ-մայոր Վալերի Օսիպյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հաղորդում է INTERFAX.RU-ն՝ հղում անելով տեղի աղբյուրներին, այսօր կայացած Անվտանգության խորհրդի նիստում քննարկվել են մի շարք ներքին քաղաքական հարցեր, այդ թվում՝ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականը: Խոսվել է նաև ոստիկանության կողմից դեպի Ամուլսարի ոսկու հանքավայր տանող ճանապարհների բացման անհրաժեշտության մասին, որոնք արգելափակել են բնապահպանները և ակտիվիստները: ԶԼՄ-ների տվյալներով՝ Օսիպյանը կասկած է հայտնել, որ ճանապարհների բացման գործընթացը հարթ կանցնի, և ներկայացրել է ակտիվիստների դեմ ուժի կիրառման վտանգները: «Վարչապետը հայտարարել է, որ եթե ոստիկանապետն ի վիճակի չէ, գործողությունները կղեկավարի ոստիկանության զորքերի հրամանատար Վահե Ղազարյանը, որի թեկնածությունը դիտարկվում է ԱԱԾ տնօրենի պաշտոնի համար: Լարված իրավիճակում անցած զրույցը հանգեցրել է նրան, որ Օսիպյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Հրամանագիրը հրապարակվի վաղը»,- հաղորդում են ԶԼՄ-ները:

Դիտվել է՝ 6146

Մեկնաբանություններ