ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

Ով կնստի Քոչարյանի կողքին

Ով կնստի Քոչարյանի կողքին
07.02.2019 | 23:28

Հայաստանի երեք նախագահներ անցնում են Մարտի 1-ի գործով: Առաջինն ու երրորդը վկայի կարգավիճակով, իսկ երկրորդը որպես մեղադրվող: Փաստորեն, Մարտի 1-ին ամենածանր հանցանք գործել է Ռոբերտ Քոչարյանը:

Հիշեցնենք, որ նրան մեղադրանք է առաջադրվել սահմանադրական կարգը տապալաելու համար: Քոչարյանի գործի շուրջ շատ իրավաբաներ են կարծիք հայտնել, շատերն են դեմ ու կողմ արտահայտվել, սակայն Սարգսյանի և Տեր-Պետրոյանի առնչությամբ կարծես նոր-նոր են սկսում զարգացումներ ընթանալ: ԵՎս մի նուրբ դետալ. եթե Սերժ Սարգսյանին հարցաքննել են չորս ժամ, ապա Տեր-Պետրոսյանին ընդամենը 1.5: Ասելի՞քն է պակաս եղել, թե չեն ցանկացել քննչական մարմիներն այլ մանրամասների մեջ խորանալ: Չէ՞ որ Մարտի 1-ի մյուս կողմը Տեր-Պետրոյանն է եղել: Եթե Ռոբերտ Քոչարյանին կալանավորել են, Տեր-Պետրոսյանին առնվազն պետք է հանգամանորեն հարցաքննեին, թե ինչպես ամեն ինչ հանգեց այդ ողբերգական իրավիճակին: Թե՞ Տեր-Պետրոսյանը Մարտի 1-ի հետ կապ չունի, նա այդ գիշեր հանգիստ քնել էր իր տանը:


Առաջիկայում պարզ կլինի, թե այս երկու վկաններից ով «կվերափոխվի» մեղադրյալի, ով շատ նրբորեն դուրս կմնա այս շղթայից:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1955

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ