NBC ամերիկյան հեռուստաընկերության ուղիղ եթերում Time ամսագիրը հրապարկել է «Տարվա մարդ» անվանակարգում հաղթողների անունները:
Առաջին հորիզոնականը զբաղեցրել են մի խումբ լրագրողներ, այդ թվում նաև սաուդացի լուսահոգի լրագրող Ջամալ Հաշոգը:
«Տարվա մարդ» տիտղոսի երկրորդ հորիզոնականն է զբաղեցրել ԱՄն նախագահ Դոնալդ Թրամփը, երրոդը՝ ԱՄՆ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը:
Նշենք, որ առավել վաղ հրապարակվել էին «Տարվա մարդ» անվանակարգի թեկնածուների անունները: Ցուցակում տեղ էին գտել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի կինը՝ Մեգան Մարկլը և այլոք:
Հիշեցնենք, որ անցյալ տարի, օրինակ, Time պարբերականը հատուկ անվանակարգում՝ «Կոտրելով լռությունը», մրցանակներ էր բաշխել հայտնի այն մարդկանց, որոնք համարձակություն էին ունեցել պատմել իրենց հանդեպ կատարված սեքսուլ ոտնձգությունների մասին:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ