Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին ընդդիմությանը մեղադրել է ԵՄ-ին Վրաստանի անդամակցության գործընթացը սաբոտաժի ենթարկելու մեջ՝ գրում է NewsGeorgia-ն։ «նրանք զգալի վնաս են հասցրել Վրաստանին, այդ թվում՝ եվրաինտեգրման տեսանկյունից: Մինչև 2030 թվականը, ամենայն հավանականությամբ, Վրաստանը կդառնա եկամուտների բարձր կարգավիճակ ունեցող երկիր և հպարտությամբ կհամալրի Եվրամիության հարուստ երկրների շարքը»,- հայտարարել է Իվանիշվիլին:                
 

Բա որ ու գիշերը ՀՀԿ-ն փոշմանի՞

Բա որ ու գիշերը ՀՀԿ-ն փոշմանի՞
23.10.2018 | 17:57

Խորհրդարանը, փաստորեն, արդեն քանի օր է լուծարված վիճակում է, տապալվում են բաց և փակ քվեարկությունները։ Այսօր ԱԺ-ը չկարողացավ նաև համապատասխան ձայներ ապահովել, որպեսզի Վահե Գրիգորյանը ՍԴ դատավոր ընտրվի։ Կազմալուծված խորհրդարանում կարելի է հատուկենտ ՀՀԿ-ականների գտնել, որոնք էլ չեն ցանկանում կես բառ անգամ խոսել։ Անհասկանալի է մնում, թե այս իրավիճակում ինչու են նրանք արհեստական խնդիրներ ստեղծում նոր ընտրությունները նոր ԸՕ-ով անցկացնելու համար։

Օրվա երկրորդ կեսին նաև հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանն առաջադրվեց վարչապետի թեկնածու՝ չընտրվելու ակնկալիքով։ Միայն Հայաստանի այսպիսի Սահմանադրությունը կարող է նման խուճուճ իրավիճակներ ստեղծել, երբ անհասկանալ քաղաքական գործընթացներից ոչ մեկ գլուխ չի հանում։ Իրավաբաններն անգամ գլուխ են «կոտրում» Սահմանադրության այս կամ այն հանելուկը գուշակելու համար։ Իսկ դրա «հայրը»՝ Հրայր Թովմասյանը ՍԴ-ում հանգիստ նստած հետևում է իր եփած «ճաշը» որքան կեռա ու ինչ տեսք կընդունի։ Վաղը թեժ է լինելու խորհրդարանում, Նիկոլ Փաշինյանը կրկին ելույթ է ունենալու, պատասխանելու է պատգամավորների հարցերին, որին հետևելու է քվեարկությունը, որը ըստ սցենարի, պետք է տապալվի կամ բոլորը միահամուռ դեմ քվեարկեն։

Հետաքրքիր կլինի, որ այս գիշեր ինչ-որ բան փոխվի, ինչպես սովորաբար լինում է ՀՀԿ-ի պարագայում, և վաղը բոլորը կողմ քվեարկեն Փաշինյանի թեկնածությանը։ Իսկ այս պարագայում խորհրդարանի լուծարում չի լինելու, կրկին կշարունակվի քաղաքական ճգնաժամը ու պերմանենտ լարումը կդառնա մեր կյանքի անբաժան մասը։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4103

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ