ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Ծառուկյանը գեթ մեկ օր կխոսի՞ Ղարաբաղից

Ծառուկյանը գեթ մեկ օր  կխոսի՞ Ղարաբաղից
20.05.2014 | 01:13

Ակնհայտ է՝ Ղարաբաղի շուրջ կրկին սարդոստայն է հյուսվում: Կարելի է կարծել` հերթական տեղեկատվական ակտիվացումն է, որն էլ կավարտվի նույն անարդյունք ելքով: Եվ այնուհանդերձ, աշխարհաքաղաքական զարգացումները նոր քարտեզ են գծել, և պնդել, թե հատկապես այդպես կլինի, դժվար է:
Դատելով ամերիկյան երրորդության` ՈՒոռլիք-Հեֆեռն-Մոռնինգսթար բարձրաձայնումներից, պետք է կարծել, որ ՈՒկրաինայում նախագահական ընտրություններից հետո զարգացումների վեկտորը դանդաղորեն կտեղափոխվի Հարավային Կովկաս, ուր ամերիկյան երրորդության սևեռվածությունն անչափ մեծ է: Վրաստանից հետո ԱՄՆ-ը փորձում է իր ձեռքում պահել Ադրբեջանը` ածխածնային ռեսուրսներով: Իսկ թե այդ «ուզելը» որքան է կարգավորված «քաոսի» ենթարկված ամերիկյան ուղեղում, որպես «ճանապարհային քարտեզ», դժվար է այս պահին հասկանալը, հաշվի առնելով Սիրիա-Իրան առանցքը, ժամանակակից Թուրքիայում տեղի ունեցող զարգացումները, ուր կասեցվում է Էրդողանի հաղթարշավը դեպի նախագահական աթոռ` վերջինիս շուրջ ստեղծված ածխահատների ու ժողովրդական ընդվզումների տեսքով, որպեսզի Էրդողանը իրականության զգացողությունը չկորցնի:
Այսպիսով, ԱՄՆ-ը, որպեսզի իրենով անի Ադրբեջանը, փորձում է կանխել Ղարաբաղի «ղրիմացումը»:
Այս պահին կողմերը` Ռուսաստանն ու ԱՄՆ-ը, դիրքային պայքար են մղում տարածաշրջանի ու Ադրբեջանի համար: ԱՄՆ-ը պահանջում է «օկուպացված տարածքների» վերադարձ, ու, ի տարբերություն ՈՒոռլիքի, որը վեց կետերում գոնե ակնարկում է ղարաբաղյան հանրաքվեի մասին, Մոռնինգսթարը՝ ԱՄՆ-ի դեսպանը Ադրբեջանում, իրեն թույլ է տալիս անթույլատրելին. տարածքները հետ տալը չի զուգակցում հանրաքվեի հետ, ավելին` Ղարաբաղի ապագա կարգավիճակի առնչությամբ ասում է, թե դա ապագա բանակցային թեմա է: Ամերիկյան կողմից հետ չի մնում ռուսաստանյան կողմը: Օրերս նրանց Ազարովը հարկ համարեց Ադրբեջանին սիրաշահել ու նրա ականջի մեջ ասել՝ ՀՀ-ն Մաքսային միությունում ներառվելուց հետո մաքսային կետ է դրվելու Հայաստանի ու Ղարաբաղի միջև: Ասել է` «յոլդաշ Ադրբեջան, ուշք մի դարձրու՝ ամերիկացիք ինչ են ասում, քո հարցերը լուծողը Ռուսաստանն է, մեզ տրվիր»:
Հիշենք նաև, որ հայաստանյան կողմը մեկընդմիշտ ու անեկրբա ասել է. ա) Ղարաբաղի հարցում եթե ամեն ինչ համաձայնեցված չէ, ոչինչ համաձայնեցված չէ: բ) Մաքսային կետ Ղարաբաղի ու Հայաստանի միջև չի դրվելու:
ՈՒստի Ղարաբաղում փակում են համանախագահների ճանապարհն ու հարցնում. «Ինչո՞ւ եկաք, տղերք, մենք համաձայն չենք ձեզ հետ»:
Ի՞նչ կլինի այս «չհամաձայնության» արդյունքում, դեռ պարզ չէ. պետք է սպասել:
Բայց և չասել, որ առանձնապես լավ բաներ չեն լինի, արդեն իսկ հասկանալի է ոչ միայն ամերիկացի ու ռուս էմիսարների պահվածքից, այլև որ հերթական անգամ «հարցազրույց» տալով (իրականում մոնիթորի վրա սեփական «հարցազրույցը» ոչ լավ առոգանությամբ կարդալով)՝ քաղաքական երկրորդ ուժի ներկայացուցիչը կրկին ու կրկին «անհանգստացած» խոսում էր ոչ թե Ղարաբաղի, գլոբալ մարտահրավերների, այդ հարցերում այլընտրանքային, ոչ իշխանական չորս ուժերի հետ մշակած նոր ուղիների մասին, այլ կրկին ու կրկին սեփական խնամուց, իշխանության վրա աչք ունենալուց, ընտրություններին մասնակցելուց։
Էն էլ` ի՜նչ մակարդակով: Իմիտացիայի ու կեղծ արժեքների մասին չէ խոսքը, այլ խաբեության, կեղծիքի, փարիսեցիության, ասենք թե` իմ ազգականը ժողովուրդն է:
Տեսնես «Վերտուն» էդ պահին կախվա՞ծ էր կողքից, թե՞ «Կենտրոնի» ստուդիայում երկրորդ ուժն իրեն շա՜տ «ապահով» է զգում:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1523

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ