ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Չափնե՛րդ ճանաչեք

Չափնե՛րդ ճանաչեք
27.10.2013 | 13:13

Կռիվը պրծավ, բայց նստվածքը դեռ կա: ՈՒ երկար կմնա: Արձանագրելու` օդանավակայանում տեղի ունեցածն ընդամենը Բրյուսել-2 էր: Որպես Զարուհի Փոստանջյանի, նրա «հայրիկի», կոնկրետ դեպքում` արդեն «մայրիկի» վերածվածների իդեա-ֆիքսի շարունակություն: Չենք ասում` միակ թիրախը Բրյուսելն է, ու հայոց կապվածությունը Բրյուսելի հետ ընդամենն անտիիդեաներ է առաջացնում: Նաիվ կլիներ, բայց և` դավադրության տեսությունը` «տոնկայա շտուկա, Պետրուխա»:
Հասկանանք: Նախագահը վերադառնում է Բրյուսելից: Ազգային անվտանգության խորհուրդը հագած-կապած VIP-որեն սպասում է նրան: Կարելի էր կարծել, որ ազգի վիճակը սրտներին ծանրացածների համար պետք է որ բավականին «թեմաներ» լինեին` Ղարաբաղ, ազատագրված տարածքներ, այդ տարածքների դիմաց` Մաքսային միությանը Ադրբեջանի անդամակցություն, բայց` չէ: Ներս է մտնում «ախպերությունը»` սեփական պրոբլեմի «տակ մնացած» ու… Ազգային անվտանգության խորհրդի անդամների բաց աչքի առաջ հայհոյում: ՈՒ Ազգային անվտանգության խորհրդի անդամները համերաշխ հասկանում են` մտնողի ամբիցիաները տրանսֆորմացվել են տղամարդության: Չենք ասում` ուղիղ իմաստով. տղամարդը պարզապես հայհոյում է` ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի, պաշտպանության նախարարի, ոստիկանապետի, ԱԺ նախագահի, փոխվարչապետի… կենդանի ներկայությամբ, ու նրանց բոլորի գիտակցական ընդհանրությունը, այլ կերպ ասած` աուրան, թեկուզ լուռ, թեկուզ իր ներկայությամբ, զսպիչ գործոնի չի վերածվում` ասպարեզը թողնելով լոկ Գագիկի ձեռքը քաշքշող Հովիկ Աբրահամյանին, որ «բռնում» է Գագիկի ձեռքն ու թե` «Գագո, կարիք չկա» (թե՞ կա), ու դուրս տանում նրան:
Նախ` շատ եմ ցանկանում պատկերացնել Գորիկ Հակոբյանի դեմքի արտահայտությունը հայհոյանքների տարափի ներքո, հետո ուզում եմ իմանալ, արդյոք Գորիկ Գուրգենիչը ճշտե՞լ է` այցից առաջ «ո՞ւմ» հետ է «շփվել» Գագիկ Կոլյայիչը, և այդ շփման արդյունքում արդյոք նա առյուծի կաթ չի՞ խմել, կամ` «Մակարովի», «գյուլլա կուլ տվել», արդյո՞ք չի ստացել վստահեցումներ, որ իրեն «աբառոտկա ֆռռացող» չի լինի, «Արթուրն է, էլի» և այդպես շարունակ` մղելով, Ազգային անվտանգության նիստերին գրեթե չմասնակցող, իր հիմնական` պատգամավորական գործունեությունը չիրականացնող մարդուն` անվանարկել ոչ միայն պետական ինստիտուտները` նախարար, նախարարություն, այլև յուրաքանչյուր երկրի համար, այսպես ասած, սրբություն սրբոցը համարվող ինստիտուտը` Ազգային անվտանգության խորհուրդը:
Ընդ որում, սա դեռ ոչի՜նչ: Խաղի մեջ է մտնում հաջորդ կոնտուրը` «մի կին ատամնատեխնիկը»: Եվ արտաբերում «անարտաբերելին». «Հայաստանում չկա՛ և չի՛ կարող լինել որևէ պաշտոնյա, անկախ իր զբաղեցրած դիրքից, որ համարձակություն ունենա Գագիկ Ծառուկյանի հետ խոսելիս անգամ ինտոնացիան բարձրացնելու»։ Համարյա «միակ տղամարդու» սինդրոմ։ Շատ չեղա՞վ...
Մենք, «անշուշտ», չենք ասում, որ ԲՀԿ-ում հաստա՛տ չկա այդ մեկը: Առյուծների մոտ հայտնվելու հեռանկարը ԲՀԿ-ականների աչքի առաջ է. ասում են` վերջերս ԲՀԿ-ից նրան «մերձ» գտնվողներից մեկը` վախից դրսևորած ահագին անհարմար հետևանքներով հանդերձ, այնտեղ է եղել, «վիդեոն» էլ կա` ըստ նույն աղբյուրների:
Այլ սևով սպիտակի վրա և խիստ գրագետ հայերենով ու համապատասխան շեշտադրումներով «Իրատես de facto»-ն փաստում է` մե՛նք ենք բարձր ինտոնացիայով խոսողը, որ ասում ենք.
-Չափնե՛րդ ճանաչեք:
Որովհետև դուք կատարյալ եք.
ա) որպես քաղաքական դիակ,
բ) որպես սպորտային դիակ,
գ) որպես տղամարդ դիակ:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2391

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ