Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը կարծիք է հայտնել, որ Իսրայելը կարող է հարվածներ հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին։ Թրամփն ավելացրել է, որ ԱՄՆ-ը «պետք է պատրաստ լինի իրադարձությունների նման զարգացմանը»։ The New Yorker ամերիկյան ամսագիրը գրել է, որ իսրայելական ՌՕՈՒ-ն չի կարողանա ոչնչացնել Իրանի միջուկային ենթակառուցվածքը՝ առանց ԱՄՆ-ի օգնության։               
 

Վենեսուելայում սպանել են ընդդիմադիրների

Վենեսուելայում սպանել են ընդդիմադիրների
30.09.2012 | 14:20

Շաբաթ օրը Վենեսուելայի Բարինաս նահանգում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ սպանվել են ընդդիմության երկու ազդեցիկ ներկայացուցիչներ։ Զոհերից մեկը՝ Գիսոն Վալերոն, «Արդարությունը բարձր է ամեն ինչից» կուսակցության ակտիվիստներից է։ Մյուսը՝ Օմար Ֆերնանդեսը, անկախ քաղաքական գործիչ էր, որ աջակցում էր ընդդիմության ներկայացուցիչներին։
Ընդդիմադիրների խոսքով՝ զինված մարդիկ կրակ են բացել մեքենայի միջից, որը պատկանում է պետական նավթային ընկերությանը։ Վենեսուելայի կառավարությունն առայժմ չի արձագանքել այս հաղորդագրությանը։
Նշենք, որ այստեղ հոկտեմբերի 7-ին տեղի են ունենալու նախագահական ընտրություններ։ Գործող նախագահ Ուգո Չավեսի մրցակիցը «Ժողովրդավարական միասնություն» կոալիցիայի թեկնածու Էնրիկե Կապրիլեսն է։

Դիտվել է՝ 1354

Մեկնաբանություններ