-
14.02.2020|
01:49
Ինչու՞ ձեր ընտրած ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն աշխատանքի չի գնում, բայց աշխատավարձ ստանում է։ Այս հարցին ի պատասխան «Իմ քայլը» խմբակցության անդամ Նիկոլայ Բաղդասարյանը երդվեց. «Էրեխուս արևով եմ երդվում, գործի գնում է»։
-
14.02.2020|
01:30
Նախօրեին նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանի, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի և Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանի նախաձեռնության տակ ստորագրած 132 իրավաբան և իրավապաշտպան դիմել էին նախագահ Արմեն Սարգսյանին՝ լուրջ մտահոգություններ ներկայացնելով ՍԴ-ի շուրջ ստեղծված վերջին զարգացումների առնչությամբ։ Իրավապաշտպան համայնքը հորդորում էր նախագահին մասնակից չդառնալ այդ հակասահմանադրական գործընթացին։
-
14.02.2020|
01:23
Երևում է՝ իշխանության համար հանրաքվեն իսկական գլխացավանք է դառնալու։ Որքան էլ փորձեն հերքել, թե դա իշխանության վստահության հանրաքվե չէ, միևնույն է, այն իշխանության համար յուրահատուկ ինդիկատոր է լինելու։ Սակայն մինչ այդ երկրում քաղաքական ուժերի դասավորությունը «տպավորիչ» է։
-
14.02.2020|
01:00
Երեք օրից՝ փետրվարի 17-ին, մեկնարկելու է Սահմանադրությունում փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը։ Մեր տեղեկություններով, իշխանությունն իր տեխնոլոգիաներին հավատարիմ է մնալու և չի շեղվելու նախկին ուղուց։
-
13.02.2020|
12:13
Եվրոպական կառույցներն ու իրենց ղեկավարները «կոտորվեցին» հայտարարելով, որ ՍԴ-ի շուրջ կատարվող գործընթացները խնդրհարույց են։ Քիչ էր մնում աղաչեն իշխանություններին, որ դիմեն Վենետիկի հանձնաժողով։ Ոչ, մեր իշխանություններն անդրդվելի են։
-
11.02.2020|
12:20
Ապրես, հինգ ու խաչ. մոտավորապես այսպիսին էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի գնահատականը պատգամավորների՝ ՍԴ թեմայով օրերս ունեցած ելույթներին:
-
11.02.2020|
03:42
Չնայած ողջ իշխանությունը խառնվել է իրար, էլ բան չի մնացել գործի դնելու, որ վերջնականապես ազատվի Հրայր Թովմասյանից ու ՍԴ մյուս դատավորներից, իսկ ընդդիմախոսներն էլ անընդհատ հայտարարում են, թե հակասահմանադրական քայլեր են անում, կարմիր գծեր են խախտվում, պարզվում է՝ միակ խաղաղ «օազիսը» ՍԴ-ն է։
-
11.02.2020|
03:07
Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե նախաձեռնելուց առաջ իշխանությունը, ըստ երևույթին, մեկ հանգամանք հաշվի չի առել. ի՞նչ է լինելու, եթե նախքան հանրաքվեն սահմանադրական դատարանի նախագահն ու դատավորները հայտարարեն, որ դադարեցնում են պաշտոնավարումը:
-
11.02.2020|
02:25
Հայաստանի ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը ռուսական «Интерфакс» գործակալությանը հարցազրույցում մանրամասներ է պատմել իր ղեկավարելիք կուսակցության մասին: Վանեցյանը նշել է, որ ընդդիմադիր կուսակցության գաղափարախոսության հիմքում ավանդույթներն ու առաջընթացն են լինելու:
-
09.02.2020|
13:39
Եթե իշխանության մշակած սցենարով ամեն ինչ ընթանա և հանրաքվե տեղի ունենա, ապա դա հետաքրքիր իրավիճակ կստեղծի երկում։ Դրանով գուցե ՍԴ դատավորներից ազատվելու հարցը լուծվի, բայց ինչ կլինի Նիկոլ Փաշինյանի 95 տոսկոս ժողովրդի վստահության քվեն։ Նա ընդամենը վերջերս սեփական լրատվամիջոցով արձանագրեց, որ ունի այդքան վստահություն։