-
03.06.2020|
18:09
Ամիսներ առաջ քաղաքացի Վաղարշակ Մարտիրոսյանը, ով իրեն համարում է տրանսգենդեր կին և իրեն կոչում է Լիլիթ Մարտիրոսյան, Ազգային Ժողովի ամբիոնից մարդու իրավունքներին նվիրված լսումների ժամանակ հայտարարություն էր արել, որը հանրության շրջանում լուրջ բողոքի ալիք բարձրացրեց, իսկ լրատվամիջոցների կողմից սուր քննադատության արժանացավ, որով Լիլիթ Մարտիրոսյանը դատի տվեց չորրորդ իշխանությանը՝ հրապարակային ներողություն խնդրելու պահանջով:
-
03.06.2020|
13:33
Դիվանագետ չեմ, բայց լիահույս եմ, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունն օրենքով սահմանված կարգով և չարգելված եղանակով անխտիր բոլոր միջազգային հարթակներում կբարձրաձայնի հարևան երկրի առաջին դեմքի մակարդակով հնչեցրած այն քաղաքական հայտարարությունների մասին, որ չկա Արցախի հարց, կա Ազրբեջանի հարց: Կամ աշխարհը գնում է ուժով իր խնդիրները լուծելուն, կամ ավագ Ալիևի օրոք (ողորմի կողքի մեռելներին) հայերը միշտ զգաստ (նկատի ունի` կզած) էին ման գալիս:
-
02.06.2020|
17:05
2019-ի սկզբին Շիրազի փողոցի ամենաբանուկ մասում, կանգառի հարևանությամբ գործի անցավ մետաղյա շինարարական տարբեր կոնստրուկցիաների, մետաղի ջարդոնի և տախտակի ներկրմամբ և առևտրով զբաղվող բացօդյա բազան: Բազայի անձնակազմի սանիտարահիգենիկ կարիքները հոգալու նպատակով տեղադրվեց փայտաշեն արտաքնոց:
-
02.06.2020|
01:10
Վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանի ու նրա ընտանիքի շուրջ մաքսանենգության փաստերի բարձրաձայնումից հետո իշխանության ու մասնավորապես վարչապետի լռությունը ինչ-որ կերպ հնարավոր էր հասկանալ, առավել ևս, որ հայտարարվեց, թե դրանցով զբաղվում են իրավապահները։ Սակայն մեկ անգամ ու առանց «շաղգամների» պիտի Փաշինյանը կանգներ, ուղիղ նայեր հասարակության աչքերին ու ասեր, որ ինքը ոչ մի առնչություն չունի այդ ամենի հետ, դրանք հորինված և սուտ տեղեկություններ են, այնինչ Փաշինյանը նախընտրեց «սար ու ձոր ընկնել» ու բազում հարցեր թողնել օդում։
-
26.05.2020|
22:52
2020թ. մայիսի 21-ին ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում Տիգրան Աթանեսյանի կողմից՝ իր և իր ընտանիքի անդամների հասցեին հայհոյանքներ, սպանության և մարմնական վնասվածքներ պատճառելու սպառնալիքներ հնչեցնելու վերաբերյալ ներկայացված հաղորդման հիման վրա՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի (սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը) 1-ին մասով հարուցված քրեական գործը 2020թ. մայիսի 26-ին վարույթ է ընդունվել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում:
-
26.05.2020|
13:07
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ա. Հովհաննիսյանի նախագահությամբ, մերժել է Ռուբեն Հայրապետյանի որդուն՝ Ռաֆիկ Հայրապետյանին, կալանավորելու քննիչի միջնորդությունը՝հայտնեց Հայրապետյանների փաստաբան Ամրամ Մակինյանը:
-
24.05.2020|
22:49
Ոստիկանության պետ Արման Սարգսյանի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է կատարվում ոստիկանության Կապանի բաժնում տեղի ունեցածի առնչությամբ՝ Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է ՀՀ ոստիկանությունը։
-
23.05.2020|
13:48
Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովը ուրբաթ վերսկսել է աշխատանքները կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով ընդմիջումից հետո՝ օրակարգում ներառելով օրինագիծ «Հոնկոնգի իրավական համակարգի և իրավակիրառ մեխանիզմի կատարելագործման մասին», որով պատասխանատվություն է նախատեսվում «ընդվզումի, անջատականության և դավաճանության» համար:
-
22.05.2020|
01:01
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր ՏԱՐՈՆ ՍԻՄՈՆՅԱՆՆ ասում է, որ եթե համադրենք դատաիրավական համակարգի շուրջ վերջին երկու տարում տեղի ունեցած դեպքերը, բավական հետաքրքիր պատկեր կստանանք: «Իրատեսի» հետ զրույցում պատգամավորը վերհիշեց դատական համակարգին առնչվող իշխանության ներկայացուցիչների հայտարարություններն ու գործողությունները:
-