-
25.09.2020|
23:19
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում հրապարակվեց դատարանի որոշումը, որով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է։
-
24.09.2020|
22:43
Երկրորդ օրն է՝ ՍԴ-ում շարունակվում է նախագահի ընտրության նիստը։ Դատավորներն այսօր էլ մինչև օրվա առաջին կես քննարկել են նիստը լրատվամիջոցների համար դռնբաց անցկացնելու հարցը։ Նիստի մեկնարկից երկու ժամ անց դատավոր Էդգար Շաթիրյանը լրագրողներին փոխանցեց, որ դեռ չեն հասել ՍԴ նախագահի և փոխնախագահի ընտրությանը։
-
24.09.2020|
22:26
Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում մարդու պապիլոմավիրուսի դեմ «Գարդասիլով» պատվաստումից հետո ս. թ. սեպտեմբերի 14-ին, Pastinfo.am-ի տեղեկացմամբ, «կուրացման ախտանիշով» հիվանդանոց է տեղափոխվել Երևանի բնակչուհի, 2003թ. ծնված աղջիկը:
-
24.09.2020|
14:24
Որևէ դատավորի հետ որևէ թեկնածություն չեմ քննարկել, կարող եմ ենթադրել, որ ՍԴ որոշակի անդամներ միմյանց հետ որոշակի քննարկումներ ունենում են, ես այդ ամբողջից տեղյակ չեմ. այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանը՝ անդրադառնալով ՍԴ նախագահի և նրա տեղակալների ընտրությանը, ավելացնելով, որ քվեարկությունը գաղտնի է լինելու և չի հանրայնացվելու, թե ով ինչպես է քվեարկել:
-
23.09.2020|
21:13
ՍԴ դատավորներն այսօր ՍԴ նախագահ չեն ընտրել։ ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը լրագրողներին ասաց, որ աշխատակարգային նիստն ընդմիջվեց՝ պայմանավորված աշխատանքային օրվա ավարտով։ Նիստ կշարունակվի վաղը՝ ժամը 11։00-ից։
-
23.09.2020|
13:39
Այսօր ՍԴ-ում տեղի է ունենալու աշխատանքային նիստ, որի ընթացքում էլ ընտրվելու են ՀՀ ՍԴ նախագահին ու փոխնախագահին։ Սեպտեմբերի 15-ին Աժ-ն որպես ՍԴ անդամ ընտրեց բոլոր երեք թեկնածուներին՝ Երվանդ Խունդկարյանին, Էդգար Շաթիրյանին և Արթուր Վաղարշյանին:
-
22.09.2020|
23:21
Մարդու իրավունքների պաշտպանը հասարակական կազմակերպությունների հետ համատեղ ԵԽ Նախարարների կոմիտե է ներկայացնում հատուկ դիրքորոշումներ ՄԻԵԴ վճռի կատարման վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՄԻՊ-ը։
-
22.09.2020|
16:04
ՍԴ-ի նկատմամբ հարձակումները ու դրանից բխող զարգացումները ի սկզբանե եղել են ծուռ, հակասահմանադրական, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
-
18.09.2020|
01:00
Երկար ժամանակ է, ինչ բոյկոտել եմ հայկական հեռուստատեսությունը, սկզբունքորեն չեմ միացնում հեռուստացույց: Այդ առումով դեմ եմ գնացել նույնիսկ լրագրողի իմ մասնագիտության պահանջներին, և ինքս ինձ հեռուստացույց միացնելու հնարավորությունից զրկելու համար չեմ գնել թվային փոխարկիչ:
-
18.09.2020|
00:58
Վաղ լուսաբաց է։ Քաղաքը քնած է։ Ննջում են թափառաշրջիկ շները։ Հարևան թոնրատան երդիկից քուլա-քուլա բարձրանում է կենսաբեր ծուխը, լավաշը թխվում է, ու մի՞թե ես չեմ պատվելու զվարթ հույզերով և բեղմնավոր աշխատանքային օրվա հույսով չեմ սկսելու ավանդական մարմնակրթական ծեսը, այսինքն մարմնամարզանքը։