-
12.04.2013|
15:59
«Ընտրական կատակերգությունն ավարտված է, վարագույրներն էլ իջեցված են՝ ամերիկյան վիկինգները չկարողացան ռևանշի հասնել ղարաբաղյան վիկինգների նկատմամբ:Ամեն մի մեթոդ արդարացված է վերջնական նպատակին հասնելու համար: Այսօրվա ներքաղաքական կյանքի վերաբերյալ ապագա մատենագիրները կգրեն՝ քաղաքական ապստամբության ծուխը բարձրացավ, սակայն այդպես էլ հրաբուխը չպայթեց»,-այսօր, լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով երկրում տեղի ունեցած ներքաղաքական վերջին իրադարձություններին, ասաց Հայաստանի Մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ ՀԱԿՈԲՅԱՆԸ:
-
12.04.2013|
14:15
ԱԺ ճեպազրույցներին մասնակցող «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը եկել էր լրագրողներին ասելու, որ ապրիլի 9-ին իրենք հռչակել են «Նոր Հայաստան», և քաղաքացին դարձել է պահանջատեր: Նա մի քանի անգամ կրկնեց, որ «Սերժ Սարգսյանը, որպես իշխանավոր, գոյություն չունի, նա այդ օրը կնքել է իր մահկանացուն»:
-
12.04.2013|
14:10
ԱԺ դաշնակցական պատգամավոր Արմեն Ռուստամյանը խորհրդարանական այսօրվա ճեպազրույցի ժամանակ նշեց, որ ընդդիմության խնդիրը իշխանություններին բարեփոխումների մղելը պետք է լինի: ՀՅԴ-ն չի մասնակցել Սերժ Սարգսյանի ինաուգուրացիային, այդ մասին տարածել է հայտարարություն, որում անդրադարձ է եղել երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական վիճակին:
-
12.04.2013|
11:42
Փաստորեն Րաֆֆի Հովհաննիսյանը խոսքի տերն էր` նա գնաց Մոսկվա, «հաղթանակը բերելու», բայց խնդիրն այն է, որ ցարը տեղում չէ` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ուլան Ուդեում է: Եթե այցը մեկօրյա է և մասնավոր, ու՞մ հետ է հանդիպելու Րաֆֆի Հովհաննիսյանը, եթե այցը պաշտոնական հրավերով է, որտե՞ղ և ե՞րբ է հանդիպումը կայանալու:
-
11.04.2013|
17:30
Այսօր տեղի ունեցած ասուլիսում, անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի գործողություններին, Վահան Բաբայանը նշեց, որ ապրիլի 9-ի դեպքերը ցույց տվեցին, որ վերջինս հստակ ծրագրված քաղաքական օրակարգ չունի: «Չի կարելի թողնել ժողովրդին և գնալ Ծիծեռնակաբերդ մոմ վառելու: Հայ ժողովուրդը հոգնել է թատերական բեմականացումներից, ուստի մեր կուսակցությունը փողոց դուրս չի գալիս»,-ասաց նա: Վ.Բաբայանը բարեփոխումներ սկսելու համար կարևոր փուլ է համարում Երևանի ավագանու ընտրությունները:
-
11.04.2013|
17:18
«Նախագահի երդմնակալության արարողությունը Սահմանադրության համաձայն ԱԺ նիստ է և ԲՀԿ-ն քաղաքական որևէ որոշում չի ընդունել՝ մասնակցել, թե չմասնակցել: Պատգամավորներն առաջնահերթ մասնակցել են ԱԺ նիստին: Ամեն մի պատգամավոր ինքն է որոշել մասնակցել, թե ոչ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահան ԲԱԲԱՅԱՆԸ:
-
11.04.2013|
16:13
ՀԴԿ նախագահ Արամ ՍԱՐԳՍՅԱՆԻ կարծիքով, անկախ անկազմակերպվածությունից, նախագահական ընտրությունները մեծ հետևանք թողեցին երկրում տիրող իրադարձությունների վրա:
-
11.04.2013|
10:36
Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնն առաջարկել է քաղաքի կենտրոնում տեղադրել նախկին վարչապետ Մարգարետ Թետչերի արձանը։ Հիշեցնենք, որ վերջինս մահացել է երկուշաբթի 87 տարեկան համակում։ Քաղաքապետը հրահանգել է արձանի համար համապատասխան վայր գտնել։
-
11.04.2013|
10:28
Ժան Պոլ Բելմոնդոն տոնում է իր 80-ամյակը: Նրա դեբյուտը 1950 թվականին էր, Փարիզում, երբ «Քնած գեղեցկուհին» պիեսում խաղաց արքայազնի դերը: Հանրաճանաչություն գեղեցկադեմ ֆրանսիացուն բերեց կինոն, 60-ական թվականներից:
-
10.04.2013|
18:43
Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին լրագրողները հիշեցրին, որ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ ապրիլի 9-ին կազմակերպած երթի ժամանակ բռնություն է կիրառվել նաև լրագրողների նկատմամբ: