«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են շրջափակված պահել Հայաստանի Հանրապետությունը

Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են շրջափակված պահել Հայաստանի Հանրապետությունը
14.02.2023 | 07:33

Հայաստան-Թուրքիա սահմանը չի բացվել։
Հայաստանի շրջափակումը, որը սկսվել է 1993 թվականին և դրսևորվել է Թուրքիայի կողմից Հայաստանի Հանրապետության հետ սահմանի միակողմանի կերպով փակմամբ, շարունակվում է և դեռ շարունակվելու է։


Հետևաբար, Հայաստանի Հանրապետությունից դուրս եկած բեռնատարը Թուրքիայի թույլտվությամբ է մտել Թուրքիայի կողմից փակված սահմանով։
Իսկ ինչո՞ւ է Թուրքիան թույլատրել հայկական մեքենայի մուտքը «Մարգարա» անցակետով և այսչափ գովազդում այդ իրադարձությունը։


Երկու հիմնարար պատճառով.
1. «Մարգարա» անցակետով մի քանի բեռնատարի երթևեկությունը ներկայացվելու է արտաքին լսարանին որպես Հայաստան-Թուրքիա հակամարտության կարգավորման ապացույց և կոչ է արվելու որևէ կերպ չմիջամտել այդ հարցին, իսկ իրականում՝ չճնշել Թուրքիային Հայաստանի վրա ճնշում գործադրելու հարցերում։
2. Անցակետի բացումը թուրքական կողմը ՀՀ դեֆակտո թուրքամետ իշխանությունների հետ միասնաբար հայկական լսարանում ներկայացվելու(ում) է որպես տխրահռչակ «խաղաղության» գործընթացի մեկնակետ, որը նպատակ է հետապնդելու թուլացնել հայ հասարակության զգոնությունը թուրքական վտանգի առջև։


Դե, իսկ հայերի կողմից ստացված անվճար օգնությունը այս դեպքում դառնում է պարզապես հաճելի «բոնուս» վերոնշյալ փաթեթում։
Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են շրջափակված պահել Հայաստանի Հանրապետությունը իր հիմնադրման օրվանից, ինչը միջազգային իրավունքում փաստացի պատերազմական գործողություն է։
Ադրբեջանը, Թուրքիայի օգնությամբ, 2022 թ. դեկտեմբերի 12-ից, ավելի քան 2 ամիս, լիարժեք շրջափկման մեջ է պահում հայկական Արցախը։
Սա է մեծ պատկերը, որտեղ շահում են թուրքերը։
Մի՛ տրվեք մանիպուլիացիայի։


Վարուժան Գեղամյան
Պ.գ.թ., թյուրքագետ

Դիտվել է՝ 46462

Մեկնաբանություններ