Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Մոր նամակը, կամ մի լուսանկարի պատմություն

Մոր նամակը, կամ մի լուսանկարի պատմություն
28.08.2024 | 08:13

Այս լուսանկարի բնօրինակն աճուրդով ձեռք բերեցի անցյալ շաբաթ: Պատմությունը շատ զգայուն ու հուզիչ է:

1945 թ. հունիս ամիսն է:

Երկու ֆրանսուհիներ` Բլանշ Շաբելն ու իր դուստր Հելենը կարդում են ԱՄՆ-ում բնակվող հայ մոր նամակը` ֆրանսիական Օմահա նավահանգստում գերմանական զորքերի դեմ դաշնակիցների զորքերի կազմում ափհանման գործողության ժամանակ զոհված Ջեյմս Սիմոնյանի (Նյու Յորք նահանգ) գերեզմանի մոտ, որը գտնվում էր Լաշաբր գերեզմանոցում: 1944 թ. ամռանը ամերիկյան զորքերի ափհանման ամենաարյունալի ու կորստաբեր հատվածներից մեկը հենց նորմանդական Օմահա լողափն էր…

Հայ զինվորի մայրը խնդրել էր երկու ֆրանսուհիներին զոհված որդու գերեզմանի մոտ կարդալ իր ուղարկած նամակը: Լուսանկարը հեղինակը վերնագրել է այսպես. «Մոր խնդրանքն ի կատար է ածվել»:

Ճշտեցի, որ Ջեյմս Սիմոնյանի մասին շատ կցկտուր տվյալներ կան տեղեկատուներում…

Հայկ ԴԵՄՈՅԱՆ

Դիտվել է՝ 7618

Մեկնաբանություններ