Գերմանացի հոգեթերապևտ Նոսրատ Պեզեշկիանը առաջին անգամ է հայտնաբերել (ապա և սովորել է վնասազերծել) բառերը, որոնք ծրագրավորում են սոմատիկ հիվանդություններ, նյութականացնում դրանք։ Այս երևույթը կոչվում է օրգանական խոսք։ Դրանք բառեր և արտահայտություններ են, որոնք ուղղակիորեն ազդում են մարդու օրգան-համակարգերի վրա:
*«Սիրտս խառնում է, մինչև կոկորդս կուշտ եմ» - նյարդային անորեքսիա:
*«Իմ խաչն եմ տանում, վզիս են նստած» - օստեոխոնդրոզ:
*«Կյանքս կերան, թունավորում են կյանքս, հոգնել եմ ամեն ինչից» - քաղցկեղ:
*«Ինքս ինձ ուտում եմ, ինչ-որ բան (կամ ինչ-որ մեկին) չեմ մարսել» - խոց:
*«Շունչս կտրվում է, նստել է շնչիս» - բրոնխիալ ասթմա:
*«Արյունս քաշեցին, մտել է արյանս մեջ» - արյան հիվանդություններ,
*«Սրտիս մոտ եմ ընդունում, սիրտս կոտրված է» - սրտամկանի ինֆարկտ:
*«Գլուխս տարավ, գլուխս մի արդուկի» - գլխացավ:
*«Համբերությունս հատվում է, սիրտս տրաքվում է» - հիպերտոնիա:
*«Դառը կյանք է, մի փութ մեղրով չի ուտվի» - լյարդի և լեղապարկի հիվանդություններ:
*«Աչքերս չտեսնեին, սարսափելի է նայել» - աչքի հիվանդություններ:
*«Չեմ ուզում լսել, մի խոսիր, լռիր» -լսողության նվազում, խլություն։
Մեզ թվում է, որ մենք օգտագործում ենք պարզապես բառեր, բայց իրականում մեր մարմնին տալիս ենք այնպիսի հստակ հրամաններ, որ մարմինը նույնիսկ չի համարձակվում չկատարել դրանք: Հիշեք և կառավարեք ձեր խոսքը, որպեսզի այն օգտակար լինի մարդկանց և ձեզ համար, և ամենակարեւորը` չվնասի։
Կարինե ԱՍՐՅԱՆ
Անահիտ ԼՈՌԵՑՅԱՆԻ ՖԲ էջից