Կապիտուլյանտը գնացել էր Գեղարքունիքի մարզի Վարդենուտ գյուղ, որի 110 հեկտար հողերը կառավարությունը գերակա շահի անվան տակ ինչ-որ ներդնողի է տալիս ու քառակուսի մետրը 345 դրամով փորձում է «խլել» գյուղացիներից:
Գյուղացիները բողքում են այդ որոշման դեմ, բայց Նիկոլին տեսնելուց, զարմանալիորեն, սկսեցին ծափահարել:
Ավելին, գյուղացիներից մեկը, որն ավելի ճիշտ է ասել գեղցի էր, ասաց.
«Դուք մեր վերջին հույսն եք պարոն Փաշինյան, նորմալ փոխհատուցում տվեք, որ մարդիկ սովից չմեռնեն: Էդ գյուղը կկործխանվի, ցավդ տանեմ: Քո խղճով...»:
Հասկանում եք չէ՞, ինչի՛ հետ գործ ունենք:
Քծնող և նողկալի մի զանգվածի, որը, իբր, չի հասկանում, որ այս հողային «ռեկետի» հեղինակը իրենց կուռք Նիկոլն է ու վերջինիս տեսնելով սկսում են «կապիկ» խաղալ, թե բա «Փաշինյան, ցավդ տանեմ, դու մեր վերջին հույսն են...»: Այս գեղցին շատ լավ գիտի, որ հենց իր սիրելի Փաշինյանն է այս որոշումը կայացրել, որ նրա պատճառով է, իր ասելով, որ նորմալ փոխհատուցում չի տրվում, որ մարդիկ սովից այդ պատճառով չմեռնեն, որ գյուղը կառավարության ղեկավար Նիկոլի որոշման արդյունքում կկործանվի, բայց ստորանում է նրա առաջ, նսեմանում ու քծնում:
Զզվելի էր:
Հիանալի էր Նիկոլի պատասխանն իր «ցավը տանողին». արժանի էր, բացահայտ մերժեց խնդրանքը:
Նիկոլն ինչ անում է սրանց հետ, քիչ է անում:
Այս անհայրենիք զանգվածը, որի համար Արցախն ադրբեջանական հող է, ծպտուն չհանեց, երբ իրենց սիրելի կուռքն Արցախը նվիրում էր Ալիևին, շատ ճիշտ վերաբերմունքի է արժանանում Նիկոլի կողմից:
Տղեքն էին ափսոս, որ հազարներով զոհվեցին և վիրավորվեցին սրանց համար:
Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ