Սեպտեմբերի 30-ին ՌԴ զորքերը դրոններով գրոհել են Կիևը՝ տարբեր ուղղություններով։ Օդային տագնապը ՈՒկրաինայի մայրաքաղաքում շարունակվել է ավելի քան հինգ ժամ։ Տուժածներ և ավերածություններ չկան՝ տեղեկացրել է Կիևի քաղաքային ռազմական վարչությունը։               
 

Փնտրում եմ հեքիաթս կորցրած

Փնտրում եմ հեքիաթս կորցրած
12.03.2024 | 22:13

Աշխարհը փոքրիկ էր ու կոկիկ,

ամեն բան՝ իր տեղում, բնական,

մի հայր էր, մի մայր էր, մի երկինք,

մի Երկիր՝ ամպախոհ, իսկական։

Մի տուն էր, լցված էր արևով,

մի բակ էր՝ կարկաչով մանկական,

մի կինո, մի թատրոն, մի դպրոց,

մի վանք էր, ու չկար վանական։

Թե սե՞ր էր, կդառնար ընտանիք,

թե պայթյու՞ն՝ շամպայնի կլիներ,

խոսելիս հարգանք կար առ տարիք,

հերկելիս՝ բերքառատ, բարեբեր։

Իսկ հիմա, ճամփաներ չափելով,

ծանրածիր, մի իմաստ չգտած,

իմ վառվող հուշերի հետքերով

փնտրում եմ հեքիաթս կորցրած։

Դավիթ Վանյան

Դիտվել է՝ 4877

Մեկնաբանություններ