Ադրբեջանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Մարկ Լիբին ապատեղեկատվություն է որակել Հայաստանին ԱՄՆ-ի կողմից զինելու մասին ադրբեջանական լրատվամիոջոցների հրապարակած տեղեկությունները, շեշտելով, որ դա տարածում են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններն ավելի բարդացնել ձգտող ուժերը։ Դեսպանը հրաժարվել է լրացուցիչ մեկնաբանություններ տալ Հայաստանի և Միացյալ Նահանգների համատեղ վարժանքների վերաբերյալ։                
 

Միքայել ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆ. Զմուննաթն Հայոց աշխարհի

Միքայել ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆ. Զմուննաթն Հայոց աշխարհի
17.09.2016 | 13:43

Տաքսու վարորդ — Էս խեղճ երեխեքին բերել են էս անձրևի տակ, սոված-ծարավ պառադ են անում։

Ես — Ի՞նչ գիտես սոված են։
Տաքսու վարորդ — Մի եսիմինչքան փող էլ ծախսել են, էս փողով թող զենք առնեին:
Ես — Դե առել են, հիմի էլ ցույց են տալիս:
Տաքսու վարորդ — Պծյա...
Ես — Համ էլ՝ պառադ չեն անում, դժգոհ են, անում են, էլի դժգոհ են։ Պառադ ա, էլի, 5 տարին մեկ էլ չանե՞ն:
Տաքսու վարորդ — Դու աչքիս կողմ ես պառադին:
Ես — Ըհը, կողմ եմ։ Լույսդ փոխեց, ուստ, քշի:
Եթե ամեն մեկը իր լույսի ժամանակ քշի, էլ դարդ համարյա չենք ունենա:

Դիտվել է՝ 3438

Մեկնաբանություններ