Գիշեր է:
Մանր անձրևում է:
Անձրևի կաթիլներն երևում են, երբ ընկնում են լապտերների լույսի տակ, և թվում է, թե լապտերներն արտասվում են...
«Պահպանեք միմյանց, մարդիկ» մենաներկայացումը մնջախաղաց Հայկ Զորիկյանի հեղինակային բեմադրությունն է: Այն ներկայացվել է մի շարք միջազգային թատերական փառատոներում` Լեհաստանում, Լատվիայում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Միացյան Արաբական Էմիրություններում: Հայաստանում ստացել է մրցանակներ, սերտիֆիկատներ ու դիպլոմներ: ՌԴ-ում 2004-ին արժանացել է «Թատերարվեստում խոշոր ներդրումի համար» դիպլոմի:
«Պահպանեք միմյանց, մարդիկ» մենաներկայացումը Հայկ Զորիկյանի նվիրումն է հայ մեծանուն մնջախաղաց, պոետ և ծաղրածու Լեոնիդ Ենգիբարյանին: Մենաներկայացման մեջ օգտագործվել են որոշ տողեր Լեոնիդ Ենգիբարյանի տարբեր նովելներից: