16.03.2023|
01:20
Ապացուցված է` ջուրը հիշողություն ունի: Եվ այդ հիշողությունը հոսում է նրա հետ` անկախ մեր ցանկությունից ու պահվածքից: Վարդան Հակոբյանի բանաստեղծական աշխարհում հիշողության նշանակությունն է, որն ինքնին ավելին է, քան ընդհանրապես անցյալը վերագտնելուն ուղղված բոլոր ջանքերը միասին կարող են լինել: Եվ ոչ միայն նշանակությունը. այստեղ հիշողության շքեղ ներկայությունն է: