ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Վալոդի ղշերը

Վալոդի ղշերը
16.03.2023 | 00:56

Գոնե իմ սերունդը հիշում է Լենինի հրապարակն ու նրա հայտնի աղավնիները, որոնք ժողովրդի գիտակցության մեջ նստած էին որպես Վալոդի ղշեր:
ՈՒրեմն էսօր գործի գալիս դեմս էս ղշերն ելան ու անկախ ինձնից մտածեցի` էս ինչքա՜ն
արմանք-զարմանք բան ես, կյանք:
Դեռ մինչև երեկ անմահ թվացող Վալոդը չկա, մինչդեռ նրա ղշերը կան:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Հ.Գ. Ի միջի այլոց Նոյն էլ չկա, թեպետ աչքիս պատրաստվում է... գալ: Համենայն դեպս պատրաստ եղեք:

Դիտվել է՝ 14000

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ