Գերմանիան, Բելգիան, Դանիան և Նորվեգիան մինչև 2024 թվականի վերջ ՈՒկրաինային 1,4 միլիարդ եվրոյի ռազմական օգնության փաթեթ կտրամադրեն՝ Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։ Հոկտեմբերի 11-ին Գերմանիա ժամանած ՈՒկրաինայի նախագահը ճեպազրույցում հայտարարել է, որ ցանկանում է Ռուսաստանի հետ հակամարտության ավարտը տեսնել ոչ ուշ, քան 2025 թվականը։               
 

Նորից փողի մասին

Նորից փողի մասին
15.06.2024 | 15:59

Ընդհանրապես հայրենիքի , օջախի մասին խոսելիս մարդիկ արագ հեռանում են են ռացիոնալ, իրապաշտական հույզերից, էլ չեմ ասում փողով կամ փողի որոշ քանակով դա կշռելու մասին։

Մոտ երկու ամիս առաջ Տավուշում Հայաստանի թշնամիների կողմից սկսված սահմանազատման գործընթացի արդյունքում մի քանի անձիք արցունքներով վստահեցնում էին, որ իրենք չեն լքելու իրենց տները, չեն վաճառելու հայրենիքի իրենց կտորը, բայց կարծես աշնանը ճտերին հաշվելու առակը միայն մեր ժողովրդի մասին է գրվել։

Վերջին օրերին պարզվեց, որ հայրենիքի իրենց կտորից իբրև թէ չհրաժարվողները համաձայնել են ստանալ փոխհատուցումներ և բավարարված են այլևս։

Թվում է թե դա իրենց և պետության գործն է և մենք գոնե այդ թեմայով ավելացնելու ոչինչ չունենք։

Բայց կա մի խոշոր հարցական։

Այդ ու՞մ փողն եք քամուն տալիս և ի՞նչ տրամաբանությամբ է որոշվել կադաստրային արժեքի փոխարեն տների փոխհատուցման հիմքում դնել ինչ-որ ստվերային պայմանավորվածություններ:

Հիշեցնում եմ բոլորին, որ ՀՀ օրենսդրությամբ հողի, գույքի, սեփականության բոլոր հարցերի հաշվարկների հիմքում ընկած է կադաստրային արժեք հասկացությունը և ոչ ոք իրավունք չունի ինչ-որ անհասկանալի, կասկածելի գործարքներ կատարել, ֆինանսավորել պետական բյուջեյի միջոցներով։

Ի վերջո, սա պետություն է, ոչ թէ որբի գլուխ։

Առաջարկում եմ կասկածները փարատելու համար հիշյալ անձանց համար կառուցել նոր տներ, այլ ոչ թէ տալ ֆինանսական փոխհատուցում: Դրանով իսկ կկանխվի նաև բնակիչների հեռացումը գյուղերից։

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 3266

Մեկնաբանություններ