ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Արյունոտ ժապավենով կապված նվեր՝ ցեղասպան թուրքի համար

Արյունոտ ժապավենով կապված նվեր՝ ցեղասպան թուրքի համար
24.04.2024 | 11:26

Այսօր աշխարհի բոլոր ծեգերում հայերը և հայ ժողովրդի իրական բարեկամները հիշատակում են մարդկության պատմության ամենաամոթալի էջերից մեկի՝ 1915 թվականին Օսմանյան կայսրության կողմից հայերի ցեղասպանության տարելիցը: Աշխարհը չի մոռացել մեր ժողովրդի ցեղասպանությունը, կան մարդիկ, ովքեր, լինելով այլ ազգերի ներկայացուցիչներ, ջանադրորեն պայքարում են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, դրա դատապարտման համար, որպեսզի այլևս ոչ մի տեղ ոչ մի ժողովուրդ ցեղասպանության չենթարկվի:

Հայ ժողովուրդը հիշում է իր պատմությունը, իր անամոք ցավը և երախտապարտ է բոլոր նրանց, ովքեր ժամանակին բողոքել են ցեղասպանության դեմ, օգնել են որբերին ու կարիքավորներին, իրենց հարկի տակ ընդունել են մազապուրծ փախստականներին, իրենց երկրներում ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:

Քանի դեռ մարդասպաններն անպատիժ են, ամեն հնարավոր առիթով կրկնելու են այն: Այդպես եղավ Բաքվում, Սումգայիթում, Մարաղայում, Քառօրյա և 44 օրյա պատերազմների ժամանակ, Արցախի տոտալ շրջափակման և դրան հետևած բռնի հայաթափման ժամանակ: Ցավոք, մեզ պետք չէ պատմության դասագրքեր կարդալ, որպեսզի հասկանանք, թե ինչ է ցեղասպանությունը, ով է թուրքը և ինչի է ընդունակ, եթե չպատժվի:

Սակայն Հայաստանի այսօրվա իշխանությունները, հավատարիմ իրենց թուրք պատվիրատուների պահանջներին, ամեն ինչ անում են, որպեսզի բուն Հայաստանում մոռացվի ցեղասպանությունը, հայ դատն ու պահանջատիրությունը, որպեսզի իրենց թուրք-ադրբեջանական հովանավորները մի քանի օր էլ պաշտպանեն իրենց անձնական անվտանգությունն ու անփառունակ իշխանավարումը:

Նիկոլ Փաշինյանն ավելի քան մեկ ժամ տևած «դասախոսության» ընթացքում նույնիսկ մեկ անգամ չարտասանեց «ցեղասպանություն» բառը, նա և իր իշխանությունում տեղավորված մանկլավիկները ցինիկաբար կասկածի տակ են դնում պատմական իրողություններն ու մարդկության դեմ ամենանողկալի ոճրագործության՝ ցեղասպանության փաստը, իբր ցանկանում են փոխել մեր «սոցիալ հոգեբանությունը», իբր մեզ «պատմականից» տեղափոխում են «իրական» Հայաստան, և նրանց ծափահարում ու ոգևորում են Թուրքիան ու Ադրբեջանը: Փաշինյանն ու իր իշխանությունը թուրքի համար արյունոտ ժապավենով կապված նվեր է, որ ինքնամատուցվում է ամեն օր:

Այս իշխանությունը պետք է անհապաղ հեռացվի, որպեսզի մեր ժողովուրդը մեջքն ուղղելու շանս ունենա, որպեսզի մեր երիրը տարածքներ չկորցնի, որպեսզի մայր հայրենիքի գիրկը վերադառնա հայաթափված Արցախը, որպեսզի մեր պետականությունը փրկվի և տեր լինի իր ցեղասպանված նախնիների դատին ու մեղավորների հատուցմանը:

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 1557

Մեկնաբանություններ