ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Սովորական ոճիր. Մուշեղ Գալշոյան (1933-1980)

Սովորական ոճիր. Մուշեղ Գալշոյան (1933-1980)
24.10.2022 | 07:23

...1894-ին, էլի ամառ, Կոմիտասը մշեցի Տիգրանից նամակ ստացավ.
«Սուլթան Համիդ մեծ բանակ ուղարկած է Սասունի վրա... ջարդ է: Մեր դաշտին ժողովուրդ բողոք է գրած սուլթանին... պատասխանին կսպասինք:
...Սասունում իր գործն ավարտած Զեքի փաշան իջած է Մշո դաշտ, զորքի համար ժողովուրդեն ուտելիք ու հագնելիք կպահանջե, կստիպե թողնել տուն ու տեղ, հող ու ջուր, երկրեն դուրս գալ:


Դաշտի 20 գյուղ (Տատրագոմ, Մառնիկ, Խորոնք...) ավերել է: Բազում բողոք ուղարկված է սուլթանին, բոլորն ալ անպատասխան...»:
Էն օրերին աշխարհի մարդկանց հայտնի էր դարձել սուլթանի ոճրագործությունը:
Թիֆլիսի հայերը Էջմիածին՝ Խրիմյան Հայրիկին, լաց ուղարկեցին. «Ահա մի ամբողջ տարի է, ինչ Տաճկահայաստանի բոլոր անկյուններում կատարվում է մի սարսափելի...»,-Զեքի փաշան կոտորում էր:
Բելգիացի հայերը գրում էին. «Հայաստանի գավառներում...»,- Զեքի փաշան կոտորում էր:
Բաթումի հայերը գրում էին. «Ո՞ր հայն, արդյոք, կկարողանա անվրդով տանել...»,-Զեքին կոտորում էր:


Գյումրեցի հայերը գրում էին՝ Զեքին կոտորում էր:
Զեքին հասավ սուլթան Համիդի մոտ, խոնարհվեց ու ստացավ «Նիշանի ինտիազ» շքանշանը...
...Մոսկվայում ռուս ուսանողները բողոքի ցույց արեցին, սուլթանի բանակը գնաց Կարինի վրա:
Լեհ ուսանողները ցույց արեցին, բանակը գնաց Բասենի վրա:
Կալկաթայում միտինգ եղավ, սուլթանի բանակն անցավ Բաղեշ:
...Եվ ջարդի սահմաններին մոտիկ ու հեռու կենող հայերը թանկ - թանկ արցունք թափեցին նահատակ ազգակիցների համար, օտարները զայրացած՝ միտինգ ու ցույց արեցին, սուլթան Համիդը կանչեց զորապետներին՝ շքանշաններ ու մետաքսե դրոշներ պարգևեց նրանց և...


...Եվրոպական մամուլն ամփոփեց, զոհվել է էսքան, էսքան հայ, ավերվել է էսքան շեն, որբացել է էսքան մանուկ, աշխարհի տարբեր կողմերն են գաղթել էսքան, էսքան, էսքան հայեր...


1977
(«Պայուսակը», Եր., «Ս. գ.», 1988)
Կարլ Յալանուզյանի ֆեյսբուքյան էջից

Դիտվել է՝ 15430

Մեկնաբանություններ