ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Արմեն Աշոտյան. Լավրովի հայտարարություններն ու գնահատականները խիստ ուշագրավ էին և կարևոր

Արմեն Աշոտյան. Լավրովի հայտարարություններն ու գնահատականները խիստ ուշագրավ էին և կարևոր
19.01.2021 | 12:20

ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հայտարարություններն ու գնահատականները խիստ ուշագրավ էին և կարևոր:


1. Լավրովը փաստեց, որ ռազմագերիների փոխանակման լիարժեք գործընթացի լիարժեք իրականացման համար նախ եղել է հայկական կողմի մեղավորությունը, որն ի սկզբանե չէր ներկայացրել իր քաղաքացիների ամբողջական ցուցակը: Սա ապացուցում է այն գնահատականը, որ գործող վարչակազմը լրջորեն և սրտացավ չի զբաղվել այս խնդրով:


2. Խոսելով նոյեմբերի 9-ից հետո Հադրութի շրջանում ռազմագերի դարձած մեր 62 տղաների մասին՝ ակնհայտ ընդգծվեց ադրբեջանական կողմի մանիպուլատիվ և առևտրային մոտեցումը ռազմագերիների փոխանակման հարցում: Հուսադրող է, որ Լավրովի կարծիքով այնուհանդերձ կողմերը պիտի վերադառնան “բոլորը բոլորի դիմաց” սկզբունքին:


3. Հադրութում գերի ընկած մեր տղաների հետ կապված այնուհանդերձ կրկին ակնհայտ է հայկական կապիտուլյանտների անմեղսունակությունը, ինչի պատճառով այդպես էլ պարզ չի դառնում, ինչ հիմքով են զինադադարից հետո երկու հայկական գյուղերն անցել Ադրբեջանին, ինչի հետևանքով մեր զինվորականներն հայտնվել են գերության մեջ և շահարկվում են Ալիևի կողմից: Մանավանդ, հաշվի առնելով, որ այդ գյուղերը մեկ օրով ընդգրկվեցին ռուսական խաղաղապահ ուժերի պատասխանատվության քարտեզում:


4. Լավրովը վերահաստատեց նաև ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանյան համանախագահ Պոպովի հայտարարության մեջ տեղ գտած Լաչինի միջանցքին վերաբերող գնահատականները:


5. Միաժամանակ հայկական դավաճանական ոհմակի պատճառով նոյեմբերի 9-ից հետո Լաչինի միջանցքի և Սյունիքով դեպի Նախիջևան բացվելիք ճանապարհների միջև միջազգային ընկալման մեջ փաստացի անալոգիաներ են տարվում և դրվում է հավասարության նշան, ինչը երբեք մինչ այդ չի եղել:


6. Լավրովը նաև մեկ այլ, խիստ ուշագրավ հայտարարություն արեց: Նա ուղիղ տեքստով 44-օրյա պատերազմի նախադրյալներից մեկը դիտարկեց գործող իշխանությունների անհավասարակշիռ և պոպուլիստական հայտարարությունները՝ բանակցային գործընթացի տրամաբանությունից դուրս, ինչը նպաստեց պատերազմին: Լավրովը փաստացի մեղադրեց Հայաստանի դավադիր իշխանություններին նման պատերազմի համար դիվանագիտական հող ստեղծելու մեջ:


7. Հուսադրող է, որ Արցախի կարգավիճակի հարցը վերահաստատվում է որպես ապագա բանակցությունների հիմնահարց, այն էլ՝ ԵԱՀԿ ՄԽ ձևաչափով, ինչի մասին ՌԴ ԱԳ նախարարը նույնպես երկու անգամ շեշտեց:


Փաստենք, որ Արցախի և Հայաստանի ապագային վերաբերող հիմնահարցերն այնքան շատ են ու ճակատագրական, որ ակնհայտ է մեզ այս օրն հասցրած դավադիրների ոհմակից անհապաղ ազատվելու գերխնդիրը:

Դիտվել է՝ 2458

Մեկնաբանություններ