Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Թեհրանից մեկնել է Բաքու՝ իրազեկում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի թելեգրամյան ալիքը։ «Նա ուղևորվեց Ադրբեջանի մայրաքաղաք, որպեսզի նրանց զգուշացնի ձեռնպահ մնալ միջամտությունից»,- ասված է հաղորդագրության մեջ։               
 

Արմեն Աշոտյան. Մտածում եմ, թե մենք ինչ համբերատար ու բարեգութ ժողովուրդ ենք

Արմեն Աշոտյան. Մտածում եմ, թե մենք ինչ համբերատար ու բարեգութ ժողովուրդ ենք
28.12.2020 | 18:21

ԱԺ իշխանական թափթփուկների երեսներն եմ տեսնում ու հիշում Հադրութի եւ արցախյան այլ վայրերի անտառներում պատերազմից 50 օր անց լքված, բախտի քմահաճույքին թողնված տղերքի մասին։


Հետո նորից նայում եմ սրանց լպիրշ պահվածքին ու հիշում թուրքի ձեռքերում առ այսօր մնացած հարյուրից ավել մեր զինվովականների մասին։
Հետո կրկին սրանց բարոյազուրկ զանգվածն է գալիս էկրանին ու հիշում եմ հազարավոր դեռեւս անանուն զոհերի, սառնարաններում պարկերով պահվող մասունքների մասին։
Հետո հիշում եմ երեկ երեկոյան Արցախում կռիվ տվող անհայտ տղերքի եւ երեք օր առաջ «վրիպակներով» զոհվածների ցուցակը տանել-բերելու մասին։


Ու մտածում եմ, թե մենք ինչ համբերատար ու բարեգութ ժողովուրդ ենք...

Դիտվել է՝ 3541

Մեկնաբանություններ