Բաթումում տեղի կունենա Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը։ Ըստ լրատվամիջոցների՝ հանդիպումներում նախատեսվում է քննարկել ռազմական համատեղ համագործակցության նոր հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։               
 

Մահացել է ռուս ընդդիմադիր գործիչ Վալերիա Նովոդվորսկայան

Մահացել է ռուս ընդդիմադիր գործիչ Վալերիա Նովոդվորսկայան
13.07.2014 | 13:32

Երեկ Մոսկվայում 65 տարեկան հասակում մահացել է ընդդիմադիր քաղաքական և հասարակական գործիչ Վալերիա Նովոդվորսկայան։ Այս մասին տեղեկացնում է Эхо Москвы ռադիոկայանը։

Այսօր ավելի վաղ Նովոդվորսկայան տեղափոխվել էր մոսկովյան հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունք, բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։

Դիտվել է՝ 1137

Մեկնաբանություններ