ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Օսմանը

Օսմանը
29.08.2024 | 17:19

Պապս ասում էր.

«Արյունամած աչքերով օսման-թուրքը քանի կա, հայը պիտի արթուն լինի...»։

*****

Մեր գյուղում մի մարդ կար, անունը` Օսման։ Պապս պատմել էր, որ Օսմանի նախնիները Արևմտյան Հայաստանից մազապուրծ գաղթականներ են եղել։ Վերաբնակվել են մեր գյուղում, բատրակություն են արել մեր տանը։ Տարիներ անց էլ Օսմանը օգնում էր տատ ու պապիս` մշակելու գյուղի մեր տնամերձ հողամասի ծառերը։

Մի օր պապս վրդովված ասաց.

- Էս տնաշենի անունն ինչի՞ են Օսման դրել, որ ի՞նչ։ Խեղճի անունը տալիս կամ լսելիս մարդու լեզուն կապ է ընկնում, ոնց որ ականջներումդ հայհոյանք հնչի։ Նրանից ի՞նչ օսման։

(Թուրք կամ լոռվա բարբառում դրա հոմանիշ օսման բառն անգամ արտասանելը փաստորեն հայհոյանքի իմաստ է ունեցել):

Պապս իմ ճանաչած ազնվակիրթ այն սակավաթիվ լոռեցիներից էր, որ ընդհանրապես չէր հայհոյում, թեև, որքան գիտեմ, լոռեցիներն «այդ գործով» մրցակից չունեն։

Այդ օրը մեզ հյուր եկած հայրական տատիս մայրը` Թամար բաբոն (գաղթել էին Մուշից), խորը հոգոց քաշեց։

- Ա՛յ որդի, շատ հայեր, ում նորածին արու զավակները մեռնում էին, ծնված հաջորդ տղա էրեխին թուրքի անուն էին տալիս, որ մանկահասակ չմեռնի, որ աչքով չտան, «սատանի աչք» չկպչի, որ ապրի։ Էդպիսի սնահավատություն կար։ Ասում էին, մենք էլ հավատում էինք,-ասաց աստվածավախ Թամար բաբոն։

Իրատես պապս մի տեսակ թերահավատորեն նայեց իր զոքանչին` Թամար բաբոյին։

Դպրոցական երեխա էի, այն ժամանակ շատ բան չէի հասկանում։

Հիմա, երբ պապս վաղուց չկա (երևի թե Օսմանն էլ), ուզում եմ նրա կարծես թե անպատասխան մնացած հարցին պատասխանել.

- Պապի ջա՛ն, շուշեցու արմատներով իմ պապի, էդ մարդու անունը Օսման են դրել, որ դու, ես, յուրաքանչյուր հայ էդ բառն անգամ լսելիս զգոն լինենք, իմանանք, որ արյունամած աչքերով թուրք-օսմանը քանի կա, կրկնկակոխ հետևելու է հային, դրա համար հայը պիտի միշտ արթուն լինի։

Կարինե ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Հ.Գ.

Հետագայում ավելի շատ զարմացա ու տխրեցի, երբ իմացա, որ մեր հարևան շենքում ապրող, Հրանտ Մաթևոսյանի Ծմակուտ-Մոտկոր աշխարհում ծնված դասընկերոջս հոր անունն Ասկյար է։

Հետաքրքիր է` պապս ու Թամար բաբոն սրան ի՞նչ կասեին։

Դիտվել է՝ 2908

Մեկնաբանություններ