Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Մեր տարածաշրջանում սահմաններ են գծվում

Մեր տարածաշրջանում սահմաններ են գծվում
03.08.2024 | 14:36

Ֆրանսիան իր քաղաքացիներին կոչ է արել շտապ լքել Իրանը, հայտնելով, որ էսկալացիայի լուրջ վտանգ կա։

Մեր տարածաշրջանը դեռ եռում է, պետք չէ թաքնվել խաղաղության թվացյալ վարագույրի հետևում և մտածել, որ խաղաղություն է։

Մեր տարածաշրջանում սահմաններ են գծվում, այն դեռ կշարունակվի ևս մի քանի տարի, մինչև ամբողջական հայտնի դառնա, թե առաջիկա 100 տարում ով ինչ սահման է ունենալու։ Ով իրականության աչքերի մեջ ուղիղ նայեց, ով մարտահրավերը հասկացավ, կողմնորոշվեց, հաստատծ շահած է դուրս գալու։ Իսկ ով ձևացրեց, խոստումներին հավատաց, հաստատ տուժած է դուրս գալու։

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 2143

Մեկնաբանություններ