ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իրազեկել է, որ Պուտինն առայժմ կոնկրետ պլաններ չունի Թրամփի հետ շփումների առնչությամբ։ ՌԴ նախագահը հրապարակավ շնորհավորել է Թրամփին հաղթանակի առիթով այն օրը, երբ, WP տվյալներով, տեղի են ունեցել նրանց հեռախոսային բանակցությունները։ Պուտինը մեկ անգամ ևս ընդգծել է, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Կիևի կողմից իրողություններն ընդունելու պայմանով, այն է՝ Ռուսաստանի կողմից ՈՒկրաինայի տարածքի 20 տոկոսի զավթմամբ։               
 

ՄԵՐ ԽԱՉԸ ԾԱՆՐ Է

ՄԵՐ ԽԱՉԸ ԾԱՆՐ Է
02.11.2010 | 00:00

Այն, որ վրաց-ռուսական բոլոր վեճերի ժամանակ տուժում են Հայաստանն ու վրացահայերը, վաղուց ենք վարժվել։ Ինչպես և այն բանին, որ Ռուսաստանը վրացահայերին դեռ երկար է համարելու «հինգերորդ շարասյուն» և իր հատուկ գործողությունների համար անհրաժեշտ նյութ։ Ահա վերջերս էլ Վրաստանի իրավապահ մարմինները ձերբակալել են այդ երկրի 20 քաղաքացիների, որոնք կասկածվում են Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ։ Ընդ որում, թեև լրատվամիջոցներում նշված է ընդամենը երկու ազգանուն, սակայն նրանք երկուսն էլ հայ են` Արմեն Գևորգյան և Ռուբեն Շիկոյան, որոնք ձերբակալվել են Բաթումում։ Հիշեցնենք, որ «լրտեսական աղմուկներն» արդեն ցնցել են վրաց-ռուսական հարաբերությունները։ 2006-ին Վրաստանի ՆԳՆ-ն պաշտոնական մեղադրանք է հարուցել ռուսական զինվորական հետախուզական մի շարք սպաների նկատմամբ։ Այդ ժամանակ հրապարակվել է գործակալներից մեկի` Արտաշես Բալոյանի հետ ռուս սպայի հեռախոսային խոսակցության ձայնագրությունը։ Խոսքը վերաբերել է Թամարիսի ռազմական օբյեկտներին, ինչպես նաև Վազիանիի բազային։ Եվ ահա, լրտեսական նոր աղմուկ, և նոր հայկական ազգանուններ։ Ընդ որում, ռուսական լրատվամիջոցներն առաջ են քաշում մի շարք հետաքրքրական վարկածներ, մասնավորապես` «զինվորականների ձերբակալություններին ԱՄՆ-ի հատուկ ծառայություննե՞ր են մասնակցել»։ Վերլուծաբանները պնդում են, թե «դժվար է պատկերացնել, որ ձերբակալության գործողությունն իրականացված լինի առանց Վաշինգտոնի գիտության, հաշվի առնելով ռազմական ոլորտի սերտ կապերը Վրաստանի ու ԱՄՆ-ի միջև», որ «նման գործողությունը կարող է անգամ կոորդինացվել ԱՄՆ-ի կողմից, այդ թվում` ԿՀՎ-ի, որոնք մինչ այդ հստակորեն հասկացնում էին, որ կհակազդեն Հարավային Կովկասում ռուսական քաղաքականությանը»։ Վրաստանի ՆԳՆ-ն խոստանում է լրտեսների ձերբակալության կապակցությամբ պաշտոնական հայտարարություն անել նոյեմբերի 5-ին։ Իսկ առայժմ, վրացական լրատվամիջոցների համաձայն, հայտնի է միայն, որ բոլոր ձերբակալվածները Վրաստանի քաղաքացիներ են։ Նկատենք, որ հայերը միշտ էլ արդյունավետ են աշխատել հետախուզական համակարգում, առաջին հերթին` խորհրդային։ Իսկ լրտեսական աղմուկները պարբերաբար ցնցում են աշխարհի բոլոր պետությունները և որևէ լուրջ հետևանք չեն ունենում երկրների հարաբերությունների վրա։ Վրաստանի ու Ռուսաստանի միջև ամեն ինչ այլ է։ Առաջին «լրտեսական աղմուկին» հետևեց դիվանագիտական հարաբերությունների խզումը, այնուհետև պատերազմական գործողություններ սկսվեցին։ Ի՞նչ է սպասվում հիմա։ Ներկա իրավիճակում արդեն անհանգստություն է պատճառում այն, որ ռուս լրագրողներին «հաջողվել է պարզել» բոլոր 20 ձերբակալվածներից միայն երկուսի ազգանունները, որոնք հայկական են։ Եվ դա «ռազմավարական գործընկերոջը» ռուսական իշխանության անձնական թշնամու` Սաակաշվիլու դեմ պայքարի մեջ ներքաշելու հերթական փորձ է հիշեցնում։ Առավել ևս, որ դրա հետ միաժամանակ հաղորդվում է, Մոսկվայում Ջավախքի տարածաշրջանային կազմակերպության իրավաբանական ձևակերպման ու գրանցման համար նյութերի նախապատրաստության գործընթաց սկսելու մասին, իսկ ռուսական մի շարք լրատվամիջոցներ հայտարարություններ են զետեղել վրացահայերի նկատմամբ կիրառվող խտրականության առնչությամբ։ Այսինքն, չի բացառվում, որ մենք նորից հերթական փորձին ենք բախվում` ներքաշելու մեզ օտար խաղերի մեջ։ Թեև, համաձայնեք, չափազանց տհաճ է «ոօՑՖ Չ տՏւՎպսՖպ վՈ փցՋՏՎ տՌՐց», առավել ևս, որ, ինչպես էլ մեզ դրսևորենք և որքան էլ ցանկանանք չեզոքություն պահպանել, միևնույն է` մեղավորը միշտ էլ Հայաստանն է։
Ֆելիքս ԳԻԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1164

Մեկնաբանություններ