-
18.01.2021|
21:19
2020-ին ԵՄ-ն նախագահած Գերմանիայի ԱԳ նախարար Հեյկո Մաասը աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ Մաասի հանդիպման գլխավոր օրակարգը Թուրքիայի ու Եվրամիության միջև 2016-ին կնքված Միգրացիոն համաձայնագրի պայմանների թարմացումն է:
-
18.01.2021|
21:18
Լեռնային Ղարաբաղում պատերազամից հետո ռազմագերիներին փոխանակելու համար ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի զինվորականներն այժմ հաստատում են ցուցակները՝ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
-
18.01.2021|
21:17
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գտնվում է ապստամբների «ռազմական խնամակալության» ներքո և շուտով նրանց իսկ ձեռքով «իշխանությունից դուրս կնետվի», հայտարարել է ընդդիմադիր «Ապագա» կուսակցության առաջնորդ Ահմեդ Դավութօղլուն, փոխանցում է Ahval-ը։
-
18.01.2021|
21:11
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ասուլիսում հայտարարել է, որ Մոսկվան չի մտածում Լեռնային Ղարաբաղը Ռուսաստանի կազմում ընդգրկելու մասին:
-
18.01.2021|
21:10
Ապագայում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի քննարկումը հնարավոր կդառնա՝ տարեկան ամփոփիչ ասուլիսում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
-
18.01.2021|
21:09
ԱՄՆ -ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը ներկա կգտնվի ընտրված նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողությանը, որը տեղի կունենա հունվարի 20-ին ԱՄՆ Կապիտոլիումում՝ասել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
-
18.01.2021|
21:08
Լեռնային Ղարաբաղը Հայաստանից կտրելու հարց երբեք չի առաջացել, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
-
18.01.2021|
15:20
ԱՄՆ ընտրված նախագահ Ջո Բայդենը Բնապահպանության և կլիմայական հարցերով խորհրդական կնշանակի Ջեֆ Մարությանին: Նա կդառնա երկրորդ հայը Բայդենի վարչակազմում:
-
18.01.2021|
14:49
Ադրբեջանի նախագահը և իշխանության մյուս մարմինները ողջ հայ ժողովրդի ու Հայաստանի բնակչության մասին խոսում են էթնիկ զտումների ու ցեղասպանության բացահայտ սպառնալիքներով, հայտարարում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը։
-
18.01.2021|
11:52
Գերմանիայի իշխող Քրիստոնեադեմոկրատական կուսակցությունը (ՔԴՄ) վիրտուալ համագումարում ընտրեց ղեկավար՝ 59-ամյա Արմին Լաշետին, Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիայի վարչապետին: Արմին Լաշետը ծնվել է 1961-ին, իրավաբան է: Հ