-
16.01.2021|
20:59
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժածներին ԱՄՆ կառավարության կողմից ցուցաբերվող աջակցությունը և գերեվարվածների անվտանգ վերադարձին ուղղված ջանքերը, հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը։
-
16.01.2021|
12:31
Ռուս խաղաղապահ զորամիավորման պաշտոնական ներկայացուցիչը ճեպազրույցում ներկայացրել է իրավիճակը հակամարտության գոտում։
-
16.01.2021|
12:29
ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը հայտարարել է. «Հունվարի 11-ին Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի եւ Իլհամ Ալիեւի Մոսկվայում կայացած հանդիպմանը հաջորդած հայտարարությունն անտեսում է հայկական կողմի կարիքները եւ խորացնում է անվտանգության վերաբերյալ անորոշությունը:
-
16.01.2021|
12:28
Ըստ 2020-ի տվյալների՝ Ադրբեջանի և Ռուսաստանի ապրանքաշրջանառությունը տարվա ընթացքում կազմել է 2 671 545 750 ԱՄՆ դոլար, որ 11,6% -ով պակաս է 2019-ի ցուցանիշից՝ հայտնում է «Ինտեֆաքս»-ի ադրբեջանական ծառայությունը՝ վկայակոչելով պետական մաքսային կոմիտեի տվյալները: 2020-ին Ռուսաստանի հետ առևտրային գործառնությունները կազմել են Ադրբեջանի ընդհանուր արտաքին առևտրի շրջանառության 10,92% -ը:
-
16.01.2021|
12:24
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ այցելել է Շուշի ու նշել՝ քաղաքը տեսնելն ու այնտեղ վերադառնալն իր համար եզակի զգացողություն է՝ հայտնում է minval.az-ը:
-
16.01.2021|
09:48
Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի եռակողմ հանդիպումից հետո, որտեղ քննարկվեց 2020-ի նոյեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղի հարցով հայտարարության իրականացման ընթացքը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ:
-
16.01.2021|
09:45
Թուրքիան, Ադրբեջանը և Պակիստանը ստորագրել են Իսլամաբադի հռչակագիրը, որ ապահովում է համագործակցության խորացումը բազում ոլորտներում, նախևառաջ՝ քաղաքական, տնտեսական, խաղաղության ու անվտանգության ապահովման:
-
15.01.2021|
22:23
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նամակ է ուղարկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ՝ Անկարայի եւ Փարիզի հարաբերությունները կարգավորելու ցանկության մասին:
-
15.01.2021|
22:22
Հունվարի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Թագավորության Եվրոպական հարեւանության եւ Ամերիկայի հարցերով մշտական քարտուղար Ուենդի Մորթնի հետ։ Կողմերն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի համակարտության շուրջ իրավիճակին եւ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետեւանքների վերացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին:
-
15.01.2021|
22:17
Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի ջանքերը տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ուղղությամբ: Հայկական կողմը մշտապես կողմ է հանդես եկել տարածաշրջանում հասարակությունների միջև հումանիտար շփումներին, որոնք պետք է հիմնված լինեն փոխադարձ հարգանքի և հանդուրժողականության վրա՝ նպատակ ունենալով ձևավորելու վստահություն կողմերի միջև: Անշուշտ, այդպիսի ծրագրերին պետք է նախորդեն համապատասխան նախադրյալներ: