ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իրազեկել է, որ Պուտինն առայժմ կոնկրետ պլաններ չունի Թրամփի հետ շփումների առնչությամբ։ ՌԴ նախագահը հրապարակավ շնորհավորել է Թրամփին հաղթանակի առիթով այն օրը, երբ, WP տվյալներով, տեղի են ունեցել նրանց հեռախոսային բանակցությունները։ Պուտինը մեկ անգամ ևս ընդգծել է, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Կիևի կողմից իրողություններն ընդունելու պայմանով, այն է՝ Ռուսաստանի կողմից ՈՒկրաինայի տարածքի 20 տոկոսի զավթմամբ։               
 

«ԵՐԿՐՈՐԴ ԱՆԳԱՄ ՇԱՌԻ ՄԵՋ ՉԵՄ ՈՒԶՈՒՄ ԸՆԿՆԵԼ»

«ԵՐԿՐՈՐԴ ԱՆԳԱՄ ՇԱՌԻ ՄԵՋ ՉԵՄ ՈՒԶՈՒՄ ԸՆԿՆԵԼ»
15.06.2010 | 00:00

Նախկին պատգամավոր ԱՂԱՍԻ ԱՐՇԱԿՅԱՆԸ երեկ «Իրավունքը de facto»-ի խմբագրություն էր եկել մամուլում տպագրված մի հրապարակման առնչությամբ իր վրդովմունքը հայտնելու։ «Անհարկի աղավաղված խոսքը ծանր զգացողություն է թողնում։ Առանձին լրագրողներ, խմբագրապետեր պատրաստ են խոր վիրավորանք պատճառելու անմեղ մարդկանց»,- ասաց Արշակյանը` նշելով, որ թերթերից մեկը խեղաթյուրել է իր խոսքն ու առանց իր գիտության, ավելին, չտպագրելու մասին ձեռք բերված պայմանավորվածությունից հետո, փաստորեն, խաբեությամբ տպագրել է այն։ «Նյութերն անհամեմատ ճիշտ են լինում, երբ համատեղ աշխատանք է կատարվում։ Եթե տվյալ լրագրողի հետ առաջին անգամ եմ աշխատում, սովորաբար մինչև տպագրվելը հարցազրույցը կարդում եմ, մինչդեռ այդ լրագրողը փախավ, չեկավ հանդիպման, երեկոյան կարդաց մի տեքստ, որը խնդրեցի այդ ձևով չտպել։ Գնացի խմբագրի մոտ, ասացի, որ ես էլ իմ սկզբունքներն ունեմ ու խնդրում եմ չտպագրել, սակայն հաջորդ օրը սեփական մեկնաբանություններով տպագրեցին` աղավաղելով նյութի ողջ իմաստը»,- դժգոհեց նախկին պատգամավորը` հավելելով, թե լրագրողական սանձարձակությունը կարող է մարդ սպանել։
«Եղբայր, դու իմ անհամաձայնությունը տպի, հետն էլ ինչպիսի մեկնաբանություն ուզում ես` գրի, բայց, մի՛ մոգոնիր բառեր, որոնք չեմ ասել։ Ինձ ու իմ համերկրացիներին մի՛ կռվացրեք»,- շարունակեց Աղասի Արշակյանը` շեշտելով, որ այս ամենը պատվեր կատարելու շարքից է։
«Լրագրողական քիլլերության դեմ պիտի՞ մի բան անել, թե՞ ոչ։ Մեքենայի ղեկի մոտ էի, երբ ասացին, որ հիշյալ նյութը տպագրվել է։ Սիրտս բերանիցս դուրս էր գալիս։ Լավ, էսպես ո՞նց կլինի։ Հայ կինը, աչքերիս մեջ նայելով, համաձայնության չի գալիս, անգամ, երբ ներողություն ես խնդրում, որ իրենց դուռը բացել ես։ Ամեն ինչին չափ պետք է լինի։ Կարո՞ղ է` արևելյան շուկա է, որ բերանիցդ մի բառ պոկեն, ընդհանուր կոնտեքստից կտրված խառնակչություն գրեն, իրենց արևին փորձեն քեզ խայտառակ անել»,- իր վրդովմունքը փոխանցեց Աղասի Արշակյանը, համոզված լինելով, թե փորձել են իր միջոցով վարկաբեկել «Նիգ Ապարան» հայրենակցական միությունը, այնինչ իր նպատակը միայն իր հայրենակից Լյովա Խաչատրյանին անպարկեշտ ու շինծու մեղադրանքներից պաշտպանելն է եղել։ «Ընդամենն իմ անհամաձայնության ձայնն եմ բարձրացրել։ Նման վիճակում հայտնված հազարավոր մարդկանց եմ պաշտպանել, նույնիսկ` առանց ճանաչելու։ Այն մարդուն, ում ճանաչում եմ, իրավունք չունե՞մ ասելու, որ սխալվում են նրա հարցում,- հռետորական հարցադրում արեց նախկին պատգամավորը` վերստին նույն թերթին հերքման խնդրանքով չդիմելը պատճառաբանելով այսպես. «Երկրորդ անգամ շառի մեջ չեմ ուզում ընկնել` նրանց դուռը կրկին բացելով»։
«Նույնիսկ հոդվածում, չգիտես որտեղից պեղված ու տպագրված նկարից երևում է իմ անձի նկատմամբ նրանց վերաբերմունքը»,- ամփոփեց Աղասի Արշակյանը` խնդրելով հարգել իր` շարքային քաղաքացու, սեփական մտահոգությունը մամուլով բարձրաձայնելու իրավունքը։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1383

Մեկնաբանություններ