ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իրազեկել է, որ Պուտինն առայժմ կոնկրետ պլաններ չունի Թրամփի հետ շփումների առնչությամբ։ ՌԴ նախագահը հրապարակավ շնորհավորել է Թրամփին հաղթանակի առիթով այն օրը, երբ, WP տվյալներով, տեղի են ունեցել նրանց հեռախոսային բանակցությունները։ Պուտինը մեկ անգամ ևս ընդգծել է, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Կիևի կողմից իրողություններն ընդունելու պայմանով, այն է՝ Ռուսաստանի կողմից ՈՒկրաինայի տարածքի 20 տոկոսի զավթմամբ։               
 

ՌԴ-ԲԵԼԱՌՈՒՍ «ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆՆ» ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆՍ ԿՍՐՎԻ ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ

ՌԴ-ԲԵԼԱՌՈՒՍ «ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆՆ» ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆՍ ԿՍՐՎԻ ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ
20.04.2010 | 00:00

Վերջին տարիներին Ռուսաստանի Բելառուսի «բարեկամական», առավել ս «եղբայրական» հարաբերությունները ճնշող կայուն հետողականությամբ մռայլվում են հրապարակային կոնֆլիկտներով միմյանց հասցեին ուղղվող կոշտ մեղադրանքներով։ Եվ դա, առաջին հայացքից, եթե ոչ անհանգստություն, ապա զգալի զարմանք է հարուցում։
Ասես հենց վերջերս` ապրիլի սկզբներին էր, որ հանդիսավորությամբ նշվում էր Բելառուսի ու Ռուսաստանի ժողովուրդների միաբանության օրը, դրանից անմիջապես հետո երկու երկրների լրատվամիջոցները ծայրաստիճան ագրեսիվ առանց դիվանագիտական նրբությունների լցվեցին փոխադարձ մեղադրանքներով ու սպառնալիքներով։ Բացի այդ, ինչն ավելի հատկանշական է, երկու երկրների իշխանական կառույցները թակոխեցին փոխադարձ կասկածամտության հերթական ու հարատ մի շրջան։ Սակայն այս ամենին կարելի էր վերաբերվել քիչ թե շատ հանգիստ (նման սկանդալներ ու վեճեր «եղբայրների» միջ արդեն առաջին տարին չէ, որ տեղի են ունենում), եթե չլինեին իրավիճակի փորձագիտական գնահատականների նոր երանգները։ Այսպես, շատ դիտորդներ հակված են մտածելու, որ «այդ բարեկամությունն առավելագույնս կսրվի առաջիկայում», ավելին, Ռուսաստանում կանոնավորապես սկսել են խոսել այն մասին, թե Բելառուսը սրընթաց մոտենում է «ղրղզական գծին», որ Լուկաշենկոյին Բակիի ճակատագիրն է սպասում։ Իսկ դա ակնհայտորեն ոչ միայն նոր երանգներ է հաղորդում սովորական քաղաքական վեճին, այլ որոշակի մտորումների է հանգեցնում ամբողջ հետխորհրդային տարածքում ռուսական քաղաքականության նոր վեկտորների առթիվ։
Այսպիսով, առաջին հայացքից, Մինսկի Մոսկվայի հակասությունները բացառապես գտնվում են տնտեսական հարթությունում բիզնեսի ոլորտում։ Դրանք են` նավթի արտահանման տուրքերը, ռուսական կողմի հարուցած խոչընդոտները բելառուսական ապրանքների` իր շուկա թափանցելու դեմ։ Ինչպես պնդում են Բելառուսում, «տուրքերի կիրառումն արդեն լրջորեն դժվարացրել, իսկ առանձին դեպքերում հանգեցրել է երկրի նավթաքիմիական ձեռնարկություններին հումքի մատակարարման լիակատար դադարեցմանը»։ Սա այսօրվա փաստ է։ Սակայն ամենահետաքրքրականն առջում է։ Չէ՞ որ արդեն այս տարվա հուլիսի 1-ից ծրագրվում է Մաքսային միության շրջանակներում ստեղծել միասնական մաքսային տարածություն։ Իսկ այն, ինչպես հայտնի է, ենթադրում է նա միասնական մաքսատուրքեր։ Ըստ էության, բելառուսները պետք է ռուսական նավթն ստանան նույն գնով, որով այն առաջարկվում է ռուսական սպառողներին։ Սակայն Մոսկվան կտրականապես դեմ է դրան։ Չէ որ, դատելով ըստ ամենայնի, Կրեմլն օպերատիվորեն է արձագանքում օտարերկրյա մրցակիցների ճնշումից իրեն պաշտպանելու ռուսական բիզնեսի խնդրանքներին։ Այսինքն, այս բոլոր վերջին տարաձայնությունները վկայում են, որ, հանուն էժան էներգակիրների, անդամակցելով մաքսային միությանը` Մինսկը թակարդն է գցել իրեն։ Համապատասխանաբար, Լուկաշենկոն շտապեց հայտարարել, որ եթե Ռուսաստանը չեղյալ չհամարի նավթի տուրքերը Բելառուսի համար, ապա վերջինիս հետաքրքրությունը Մաքսային միության նկատմամբ «կիսով չափ կնվազի»։
Եվ այստեղ նշենք Մինսկի Մոսկվայի միջ ծայր առած հիմնարար , ավելի շուտ, անհաղթահարելի հակասությունը, ինչը, ամենայն հավանականությամբ, կդառնա նախկին ռուսական կայսրության բոլոր սուբյեկտների հանդեպ մոտ ապագայի գլխավոր լեյտմոտիվը։ Հիշենք, որ ռուս-բելառուսական հարաբերություններն առաջին լուրջ ճաքերը տվեցին դեռս 2002 թվականին, երբ Վլադիմիր Պուտինը խստորեն քննադատեց բելառուսական կողմի մոտեցումները երկու պետությունների միավորման հարցում։ Նա այն ժամանակ իրեն հատուկ պատկերավորությամբ կտրականությամբ հայտարարեց. «Պետք է հասկանալ, թե ինչ ենք մենք ուզում, ինչ են ուզում մեր գործընկերները։ Կոտլետներն առանձին պետք է լինեն, ճանճերն` առանձին»։ Փաստորեն, այն ժամանակ արդեն Բելառուսին աներկմտորեն առաջարկվում էր Ռուսաստանի Ֆեդերացիայի կազմի մեջ մտնել կա՛մ ամբողջությամբ, կա՛մ վեց մարզերով։ Դրան Լուկաշենկոն արձագանքեց, «մայր երկրի» կարծիքով, անհամարժեք հայտարարեց, որ «Ռուսաստանը միակ հույսը չէ», «Բելառուսի տնտեսական համագործակցությունը պետք է զարգացնել այլ երկրների հետ»։ Դրան հետեցին ՈՒկրաինայի տարածքով Բելառուսին 80 հազար տոննա վենեսուելական նավթ մատակարարելու պայմանավորվածությունները, սիրախաղը Եվրոպայի հետ այլն։ Ավելին, դիմակայություն սկսվեց նա «Բելտրանսգազ» կոնցեռնի բաժնետոմսերի ծրարի բելառուսական մասը «Գազպրոմին» վաճառելու բելառուսական առաջին ատոմակայանի շինարարության մեջ չինական ու ֆրանսիական ֆիրմաներն ու կապիտալը ներգրավելու շուրջ։ «Եղբայրական բարեկամության» ներկայիս տխուր վիճակի ֆոնին Կրեմլի համար միանգամայն անթույլատրելի են Լուկաշենկոյի այն ակնարկները, թե Ռուսաստանին իր հանրապետության ցուցաբերած ռազմավարական աջակցության համար բելառուսական կողմը բավարար չափով չի ստանում, որ Բելառուսը չի կարող Ռուսաստանին պաշտպանել «ձրի»։ Սա, միանգամայն հնարավոր է, կդառնա վերջին կաթիլը Ռուսաստանի համբերության բաժակում։ Ավելորդ չէր լինի հիշեցնել, որ Ղրղզստանում Բակիի տապալմանը նախորդեց ռազմական ոլորտում ռուսական շահերի ճնշումը, ինչպես նա Բիշքեկի հրաժարումը Ռուսաստանին փոխանցելու «Դաստան» ռազմարդյունաբերական համալիրի` տորպեդների սարքավորումներ արտադրող ձեռնարկության վերահսկողությունը։ Այսինքն, թվարկված բոլոր փաստերը ներկայացնում են հետյալ պատկերը` խաղի կանոնները հետխորհրդային տարածքում փոխվում են, շատ սրընթաց։
Մոսկվան շտապում է ցույց տալ, որ հիմա արդեն որոշ բաներ իր համար անթույլատրելի են դարձել, հիմա իր համար գլխավոր առաջնահերթություններից մեկը դառնում է Եվրասիական կայսրության նոր վերակազմավորումը, ընդ որում, 2012 թվականից ոչ ուշ։ (Այդ ծրագրին համապատասխան, փափուկ ձով լուծվում է Մեդվեդ-Պուտին զույգի հարցը. մեկը գլխավորում է Ռուսաստանը, մյուսը` կայսրությունը)։ Եվ այդ նախագծի ճանապարհին լուծվում են հետյալ խնդիրները. նախ` ապահովվում է անկախ պետությունների տնտեսական կարողության լիակատար սեփականաշնորհում (Հայաստանի տնտեսությունը, օրինակ, արդեն գրեթե լիովին պատկանում է ռուսական ընկերություններին)։ Երկրորդ, «գավառային իշխանիկների» (այսպես են կոչում ռուսական շատ փորձագետներ հետխորհրդային տարածության երկրների նախագահներին) անգամ նվազագույն դժգոհության կամ հակադրվելու դեպքում կիրառվում են կոշտ տնտեսական, առաջին հերթին` էներգետիկ պատժամիջոցներ։ Ընդ որում, դա արվում է անկախ նախկինում եղած պայմանավորվածություններից ու համաձայնություններից։ Այնուհետ հետում են բնակչության սոցիալական դժգոհության սրում, անհաճո ղեկավարի լայն պախարակումներ մամուլում, ընդդիմության ակտիվացում, ժողովրդական խռովություն ու հեղափոխություն, իշխանափոխություն հավատարիմ, իսկ ավելի լավ է` խամաճիկ կառավարության նշանակում։
Կրեմլի «կայսերապետական հիվանդությունների» այդ հերթական դրսորմանը կարելի էր վերաբերվել բավականին հանգիստ, եթե չլիներ նոր, ծայրաստիճան վտանգավոր մի հանգամանք, որն ուղեկցել է Ղրղզստանում տեղի ունեցած պետական հեղաշրջմանը։ Գլխավորն այն է, որ, ինչպես թվում է, Ռուսաստանն ու ԱՄՆ-ը ստեղծել են հետխորհրդային տարածությունում համատեղ գործողությունների առաջին նախադեպը կամ, առնվազն, սկսել են համաձայնեցնել իրենց դիրքորոշումներն այն հարցում, թե ինչպես ով է դրանց արձագանքում։ Ամեն դեպքում ղրղզական իրադարձությունների առիթով Ռուսաստանի ԱՄՆ-ի ղեկավարների դիրքորոշման մեջ հրապարակային տարաձայնություններ առայժմ չկան, , ավելին, նկատվում է գործողությունների որոշակի համաձայնեցում։ Այսպես, Ռուսաստանն ու ԱՄՆ-ը, օրինակ, գրեթե անմիջապես ճանաչեցին Ղրղզստանի ժամանակավոր կառավարության օրինականությունը հիմա նրա հետ կապեր են հաստատում։
Իսկ ինչ վերաբերում է Բելառուսին, ապա այս դեպքում է՛լ ավելի ակնհայտ է, որ Արմուտքը երբեք արմատական համաձայնության չի գնա Լուկաշենկոյի հետ, որը վաղուց է վաստակել «Եվրոպայի վերջին բռնակալ» մականունը։ Առավել ս, որ «բելառուսական անհնազանդ նախագահի» վերջին սպառնալից հայտարարություններն (նա վիրավորվել էր, որ իրեն չէին հրավիրել Վաշինգտոնի միջուկային անվտանգության գագաթաժողովին) առ այն, որ Բելառուսը հարյուրավոր կիլոգրամներով բարձրհարստացած ուրան ունի մտադիր չէ ազատվել այդ պաշարներից, չի կարող ավելացնել նրա ժողովրդականությունն Արմուտքում, թե Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսն իր ունեցած ուրանը չի օգտագործի «կեղտոտ ռումբերի» արտադրության համար մտադիր չէ այն ինչ-որ տեղ վաճառել, սակայն ընդգծել է, որ Մինսկը բանակցություններին կմասնակցի միայն որպես իրավահավասար գործընկեր, որքան էլ իր վրա փորձեն ճնշում գործադրել Մոսկվան ու Վաշինգտոնը։
Այսինքն, բելառուսական իշխանությունների համար «ղրղզական սցենարի» տարբերակը, որի մասին վերջին ժամանակներս ինքնամոռաց ու համառորեն խոսում են ռուսական շատ փորձագետներ, այս իրավիճակում, առաջին հայացքից, բավականին իրատեսական ու կանխատեսելի է դառնում։ Ավելին, Լուկաշենկոն ինքն էլ դա լավ հասկանում է հասցնում, ինչպես թվում է, կանխիչ հարվածներ։ Պատահական չէ, որ նա Ղրղզստանի իրադարձություններն անվանել է «հակասահմանադրական պետական հեղաշրջում» , ընդ որում, հանդիմանել է Ռուսաստանին ու ԱՄՆ-ին։ Բացի այդ, նա Ղրղզստանի տապալված նախագահին քաղաքական ապաստան է առաջարկել։ ՈՒ միաժամանակ հասկացրել է, որ եթե ինչ-որ մեկի խելքին փչի ղրղզական սցենարը կրկնել Բելառուսում, իշխանություններն առանց տատանվելու ուժ կկիրառեն։ «Աստված չանի,- հայտարարել է Լուկաշենկոն,- որ իմ երկրում նման մի բան տեղի ունենա, ինչ-որ մեկը սկսի կրակել ու մարդկանց ներքաշել գնդակների տակ` քթներից կգա»։ Նա մեկ անգամ ս ընդգծել է, որ «թշնամիներին մեծ ցնցումներ են պետք, իսկ իրեն պետք է ազատ Բելառուս»։ Ի դեպ, հարկ է նկատել, որ մյուս հետխորհրդային երկրների, այդ թվում` Ռուսաստանի, համեմատությամբ Բելառուսը կարողացել է բավականին հաջողությամբ հաղթահարել տնտեսական ճգնաժամը պահպանել սոցիալ-տնտեսական կայունությունը։ Որպես դրա արդյունք` Բելառուսի նախագահը գտնվում է ժողովրդականության գագաթնակետին։ Այս իրավիճակում որոշ փորձագետներ հարց են տալիս. ընդունա՞կ են, արդյոք, բելառուսները խռովության։ Բոլոր սոցիոլոգիական հարցումները վկայում են, որ ընդունակ չեն, , տարբեր հարցումների համաձայն, բողոքի գործողությունները պատրաստ է պաշտպանելու բելառուսների ընդամենը 10 տոկոսից էլ պակաս մասը։ Սակայն, ուշադրություն դարձնենք, Ղրղզստանում ծայր առած բողոքներն այնքան էլ զանգվածային չէին։ Ավելին, հայտնի է, որ Բելառուսում սպասվում են տեղական ընտրություններ, բացի այդ էլ, հերթական անգամ ավարտին է մոտենում նախագահի լիազորությունների ժամկետը։ Իսկ դա միշտ լավ առիթ է քաղաքական գզվռտոցների համար։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 1379

Մեկնաբանություններ