ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իրազեկել է, որ Պուտինն առայժմ կոնկրետ պլաններ չունի Թրամփի հետ շփումների առնչությամբ։ ՌԴ նախագահը հրապարակավ շնորհավորել է Թրամփին հաղթանակի առիթով այն օրը, երբ, WP տվյալներով, տեղի են ունեցել նրանց հեռախոսային բանակցությունները։ Պուտինը մեկ անգամ ևս ընդգծել է, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Կիևի կողմից իրողություններն ընդունելու պայմանով, այն է՝ Ռուսաստանի կողմից ՈՒկրաինայի տարածքի 20 տոկոսի զավթմամբ։               
 

Я ушел, чтобы остаться!

Я ушел, чтобы остаться!
22.01.2010 | 00:00

Երեկ Հայաստանի ողջ լրատվական դաշտը, այսպես թե այնպես, զբաղված էր նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի` Թեհրան կատարած ուղևորությունը լուսաբանելով։ Ընդ որում, այդ լուսաբանումից այդպես էլ հասկանալի չդարձավ, թե ի՛նչ կարգավիճակով է նա հրավիրվել Թեհրան։ Որպես ԱՖԿ «Սիստեմա» ընկերության տնօրենների խորհրդի անդամ կամ անկախ տնօրե՞ն, թե՞ որպես Հայաստանի երկրորդ նախագահ։
Եվ, այնուհանդերձ, ըստ ԶԼՄ-ների, Ռոբերտ Քոչարյանը Թեհրանում հանդիպումներ է ունեցել Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթաքիի և նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ։ Արտգործնախարարի հետ հանդիպման ժամանակ, ըստ «Ազատություն» ռադիոկայանի, Քոչարյանը հայտարարել է, թե Կովկասի կայունությունը և անվտանգությունը հարկ է ամրապնդել տարածաշրջանային մոտեցումով և որ «Կովկասի ճգնաժամերը կարգավորելու օտար պետությունների դեղատոմսերը վնասակար են»։ Armtoday.info ինտերնետային կայքի պնդմամբ, երկրորդ նախագահը «Հայաստանի անունից խոստացել է ընդլայնել համագործակցությունն Իրանի հետ»։ Ընդ որում, բոլոր վերոնշյալ աղբյուրներն իրենց հերթին հենվել են «Թեհրան Թայմսի» հրապարակումների վրա։
Այն, որ Քոչարյանն այցելել է Թեհրան, ոչ մի տարօրինակ բան չկա, եթե անգամ այդ այցը տեղի է ունեցել երկրի իշխանությունների հրավերով։ Եթե որպես Հայաստանի նախկին նախագահ նա իր կարծիքն է հայտնել ինչ-ինչ հարցերի վերաբերյալ, դարձյալ տարօրինակ չէ, և բնավ կարիք չկա նրա հայտարարությունները որակելու իբրև Հայաստանի անունից արված հայտարարություններ։ Որևէ նախկին պաշտոնյա, այդ թվում` նախկին նախագահը, չի կարող երկրի անունից որևէ հայտարարություն անել ու որևէ բան խոստանալ։ Առավել ևս, Իրանի նման ծանրակշիռ երկրում նման հայտարարությունները ոչ ոք չի կարող լուրջ ընդունել, որովհետև բոլորն էլ գիտեն, որ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի նախկին նախագահն է։ Նույն հաջողությամբ նման հայտարարություններ կարող է անել Լևոն Տեր-Պետրոսյանը, որը, ի դեպ, նախկին նախագահ լինելուց բացի, նաև գործող ընդդիմության առաջնորդն է։ Բայց այդպիսի հայտարարություններն էլ չեն կարող գնահատվել իբրև Հայաստանի կարծիք կամ տեսակետ։ Սա էլ օրվա լույսի պես պարզ է։
Անհասկանալի է միայն, թե ինչո՛ւ է Քոչարյանի այցը հայրենի ԶԼՄ-ներում այսպիսի իրարանցում առաջացրել։ Պաշտոնից հեռանալուց հետո անցած 12 տարիներին Լևոն Տեր-Պետրոսյանն էլ է տարբեր այցեր կատարել տարբեր երկրներ, հանդիպել այդ պետությունների ինչպես նախկին, այնպես էլ գործող ղեկավարների հետ։ Սակայն այդ այցելությունները երբեք չեն արժանացել այսպիսի առանձնահատուկ ուշադրության, ոչ էլ տարածվել ու մեկնաբանվել են մամուլով։ ՈՒստի առաջացած այս իրարանցումը, թերևս, իսկապես նպատակ ունի տպավորություն ստեղծելու, թե Քոչարյանը ոչ միայն չի հեռացել քաղաքականությունից, այլև դեռ վերադառնալու է։ Դա էլ հասկանալի է, որովհետև այդ վերադարձը շատ են ցանկանում առանձին մարդիկ, քաղաքական ու ֆինանսատնտեսական խմբեր։ Եվ այդ ցանկությունն այնքան մեծ է, որ հնարավորություն չի տալիս սթափ մտածողությամբ համադրելու այն իրականության հետ։ Մինչդեռ իրականությունը փաստում է, որ վերադարձի որևէ նախադրյալ չկա և լինել չի կարող։ Թեկուզ միայն այն պատճառով, որ մարտի 1-ը դեռևս «մարսված» չէ հասարակության կողմից և դեռ շատ երկար ժամանակ չի «մարսվի»։
Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 5757

Մեկնաբանություններ