Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Իսկ ու՞ր է Հայաստանը

Իսկ ու՞ր է Հայաստանը
23.05.2024 | 14:20

Նորվեգիան, Իռլանդիան և Իսպանիան էլ ճանաչեցին Պաղեստինի անկախությունը։

Իսկ ո՞ւր է Հայաստանը:

Տասնամյակներով տարածաշրջանի հայերը ուս-ուսի պայքարել են հանուն Պաղեստինի անկախության, իսկ հայկական պետությունը դեռևս ջայլամի դիրքում է, երբ իսրայելամետ փոքրաթիվ, փոքրհոգի ու ճղճիմ բլոկն է մնացել, որ դեմ է Պաղեստինի անկախությանը։

Էս ի՞նչ եք անում;

Ահա թե ինչ է նշանակում Երրորդ Հանրապետությունը։

Սա պետություն չէ, այլ պոչը ոտքերի մեջ դողացող մի վախկոտ նեոգաղութային գոյացություն՝ առանց արժանապատվության։

Հետո էլ զարմանում ենք, որ աշխարհում մի ժողովուրդ չգտնվեց, որ անկեղծ աջակցեր մեր ազգային-ազատագրական պայքարը, Արցախյան գոյամարտը։

Մի քանի օր առաջ Համալսարանի տարեդարձն էր։ Ես ո՞նց էի ցանկանում նշել այդ տոնը, ո՞նց էի բաղձում իմ պաշտած ԲՈՒՀ-ի և ավանդական արևելագիտության ֆակուլտետի պատիվը բարձր պահել։

Ավաղ, այսօր խայտառակ վիճակ է իմ պաշտած ֆակուլտետում, ավելի կոնկրետ՝ իմ սովորած արաբագիտության բաժնում։

Ես չգիտեմ, թե ինչպես է արաբագիտության ամբիոնում վարիչ նշանակվել մի ցինիկ հրեամետ մոլեռանդ, որը, ոգևորված 18 թվականի «հեղափոխությունից», կռիվ էր անում, որ Հայաստանը ճանաչի Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք և այնտեղ բացի Հայաստանի դեսպանատունը։

Հասկանո՞ւմ եք, թե սա ինչ սրբապղծություն է Հայաստանի ավանդական արաբագիտության տեսանկյունից։

Կամ տեղյա՞կ եք՝ որքա՞ն մոլի սորոսական է տվել իմ հարազատ արաբագիտության բաժինը, որոնք այսօր իշխում են տարբեր նախարարություններում, կոմիտեներում, դեպարտամենտներում՝ ներկայացնելով պիղծ ռեժիմը։

Ավելի լավ է այստեղ ընդհատեմ, թե չէ...

Արտակ Հովսեփյան

Դիտվել է՝ 1790

Մեկնաբանություններ