ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ իրազեկում է The Washington Post-ը։ Թրամփը ՌԴ նախագահին խորհուրդ է տվել չսրել պատերազմն ՈՒկրաինայում և հիշեցրել նրան Եվրոպայում Վաշինգտոնի զգալի ռազմական ներկայության մասին։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են Եվրոպայում խաղաղության հասնելու հնարավորությունները։               
 

«Թոզ»-փչոցի

«Թոզ»-փչոցի
01.07.2023 | 16:01

Իշխանության հերթական մանիպուլյացիան, կամ ինչպես կասեր մշեցի պապս՝ թոզ են փչում ժողովրդի աչքերին.

Երկու օր առաջ ՀՀ կառավարիչը հերթական անգամ հայտարարեց թոշակների բարձրացման մասին, և սա ներկայացվում է որպես կառավարության հերթական սոցիալական ձեռքբերում:

Մասնավորապես, նախատեսվում է հուլիսի 1-ից միջին կենսաթոշակները հասցնել 49700-ի, իսկ նվազագույն կենսաթոշակները 31 600-ից դարձնել 36 000։

Բայց ի՞նչ արժե այս աճը, եթե հաշվի չես առնում խայտառակ թանկացումները։

Գների աճի ճշգրտումը ցույց է տալիս կենսաթոշակների նվազում 2020 թվականից, մինչդեռ նույնիսկ 2024 թվականին (և ընդամենը 1 տոկոս գնաճով), միջին կենսաթոշակի գնողունակությունը 4 տոկոսով ցածր կլինի, քան 2017 թվականին, այսինքն՝ կենսաթոշակների բոլոր «բարձրացումները» նույնիսկ ինդեքսավորում անվանել չի կարելի։

Միևնույն ժամանակ, խաբեությունը տարածվում է միայն ամենախոցելի շերտի վրա՝ թոշակառուների, քանզի թոշակառուներն են կառավարչի ամենամեծ աջակիցները, քանի որ նրանք են այս քարոզչության թիրախը։

Բոլորս գիտենք, որ կառավարչի ամենամեծ աջակիցները թոշակառուներն են, և նրանք են նաև նրա

սոցիալ-տնտեսական քաղաքականությունից ամենաշատ տուժողները:

Ցավոք, «Ստոկհոլմյան սինդրոմը» Հայաստանում շարունակում է մնալ որպես քաղաքական գործոն, և դրան հատկապես ենթակա է բնակչության առավել խոցելի շերտերը։

Արթուր ԹՈՎՄԱՍՅԱՆ

Կոլաժը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 4491

Մեկնաբանություններ