ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ իրազեկում է The Washington Post-ը։ Թրամփը ՌԴ նախագահին խորհուրդ է տվել չսրել պատերազմն ՈՒկրաինայում և հիշեցրել նրան Եվրոպայում Վաշինգտոնի զգալի ռազմական ներկայության մասին։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են Եվրոպայում խաղաղության հասնելու հնարավորությունները։               
 

Ապաշնորհ կառավարումն էլ ո՞նց պետք է լինի

Ապաշնորհ կառավարումն էլ ո՞նց պետք է լինի
22.06.2023 | 10:54

Անձնագրային բաժնի պետ, տիկին Աննա Հովսեփի Մակարյան, Երևան քաղաքի բոլոր բաժիններում աներևակայելի հերթեր են գոյանում։

Տեսե՛ք, նկարներից մեկում այսօրվա ժամը 9:13-ի դրությամբ, Դավթաշենում, արդեն 60-րդն ենք, սպասողների թիվն էլ 59 հոգի է։ Բաժնում չորս պատուհանից միայն մեկն է աշխատում։ Չունե՞ք աշխատող, հիվա՞նդ են, թե՞ բոլորին ամառային արձակուրդի եք ուղարկել։

Այս կոնկրետ դեպքում, Դավթաշենից խորհուրդ տվեցին գնալ «արագության» համար Քանաքեռ-Զեյթունի բաժանմունք։ Նույն խորհուրդն արդեն քանի օր առաջ տվել են ծանոթներիս, որոնք ամբողջ օրն անցկացրել են Քանաքեռ-Զեյթունի բաժանմունքի մոտ կիզիչ արևի տակ պպզած և օրվա վերջում միայն իրենց հերթը եկել է։

Հետաքրքրական է, որ այնտեղ շատ են եղել էթնոսով հնդիկ, կամ փենջաբցու նման մարդիկ։

Ես լրագրող եմ, գրավոր հարցում չեմ անի (սա գրում եմ, քանի որ ձևավորվել է պախարակելի սովորություն, լրագրողներից պահանջել գրավոր հարցումներ: Նման օրենք ոչ մի տեղ չեք տեսնի։ Այնպես որ բարի եղեք աշխատել հասարակության շահերին համահունչ, այլ ոչ թե սեփական հարմարավետությունից ելնելով) և եթե ժողովրդավարական երկիր եք համարում Հայաստանը, տիկին Մակարյան, ապա պաշտոնապես Ոստիկանության մամլո-հաղորդագրության տեսքով պարզաբանեք հանրությանը, թե ի՛նչ է կատարվում ժողովրդական լեզվով ասած «պասպորտսեղաններում»։

Զանգելն էլ ձեզ անհնար է. ոչ մի հեռախոսահամարով չեք պատասխանում։

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2783

Մեկնաբանություններ