ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ իրազեկում է The Washington Post-ը։ Թրամփը ՌԴ նախագահին խորհուրդ է տվել չսրել պատերազմն ՈՒկրաինայում և հիշեցրել նրան Եվրոպայում Վաշինգտոնի զգալի ռազմական ներկայության մասին։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են Եվրոպայում խաղաղության հասնելու հնարավորությունները։               
 

Կեղծիքի տեխնոլոգիաներն են փոխվել

Կեղծիքի տեխնոլոգիաներն են փոխվել
15.06.2023 | 13:30

Մինչև 2018-ը Հայաստանում տեղի ունեցած նախագահական և խորհրդարանական ընտրությունների ժամանակ մարդիկ համատարած խոսում էին բաժանվող ընտրակաշառքի և իշխանությունների կողմից կիրառվող վարչական լծակների մասին։

Մարդիկ վստահ էին, որ իշխանությունները լեգիտիմ չեն, քանի որ ձայների համար փող է բաժանվել։

2018-ից հետո ի՞նչ է փոխվել։ Արդյո՞ք գործող իշխանությունը ընտրակաշառք չի բաժանել կամ արդյո՞ք վարչական լծակներով ձայներ չի բերել։

Ինչո՞ւ նախկինների օրոք ժողովդին չէին մեղադրում իշխանության երկարակեցության համար և համարում էին, որ ժողովուրդը կապ չունի իշխանության վերընտրվելու հետ, իսկ ներկաների օրոք ժողովուրդն է մեղավոր, որ չարիքը մնում է։

Ինչո՞ւ նախկինների ժամանակվա ընտրությունները համարում էիք կեղծված, իսկ ներկաների ժամանակ չեք խոսում կեղծված ընտրությունների մասին։

Գուցե կեղծիքների տեխնոլոգիանե՞րն են փոխվել։

Նախկինում 5000 դրամը դնում էին մարդու գրպանն ու ասում՝ կընտրես մեզ, իսկ ներկայում աղքատ մարդուն կանչում են գյուղապետարան ու 10.000 դրամ դնելով գրպանը՝ ասում, որ նախկինների թալանածը հետ ենք բերելու և ձեզ բաժանելու, եթե մեզ ընտրեք։

Ժողովրդին մի մեղադրեք չարիքին ընտրելու համար։ Նիկոլ Փաշինյանին ընտրել են այն նույն մարդիկ, ովքեր նախկինում նույն բանի դիմաց ընտրում էին Սերժ Սարգսյանին։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 2777

Մեկնաբանություններ