ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Մյունխենյան դավադրություն․ «Ուրացում՝ հանուն (Նիկոլի) փրկության»

Մյունխենյան դավադրություն․ «Ուրացում՝ հանուն (Նիկոլի) փրկության»
21.02.2023 | 07:40

Շատ խորհրդանշական էր (վատ իմաստով), որ Ղարաբաղյան շարժման 35-ամյակին ընդառաջ Հայաստանը միջազգային ասպարեզում ներկայացնում էր Նիկոլ Փաշինյանը։ Մյունխենյան համաժողովը հերթական անգամ ցույց տվեց, թե ինչ ողորմելի վիճակում է գտնվում մեր երկիրը՝ իր ողորմելի ղեկավարի պատճառով։


Մյունխենում շատ նողկալի պատկեր էր։ Փաշինյանն ու Ալիևը հանդես էին գալիս «Ղարաբաղն Ադրբեջան է, և վե՛րջ» կարգախոսով, որը «Հայաստանն Արևմտյան Ադրբեջան է, և վե՛րջ» կարգախոսի վերածվելու միտում ունի։
Մյունխենում արձանագրվեց դավադրություն և ուրացում։ Դավադրություն հայ ժողովրդի դեմ և ուրացում հայ ժողովրդի պայքարի, իրավունքների, արժանապատվության, ձեռքբերումների հարցերում։ Դա Հայոց պետականության ուրացում էր։
1938-ին Մյունխենում «խաղաղեցնում» էին Հիտլերին։ «Հանուն խաղաղության» զիջումներ արվեցին Գերմանիային ու մասնատեցին Չեխոսլովակիան։ Անգլիայի վարչապետ Չեմբեռլենը հիմնավորում էր իր զիջումները, թե բա՝ փոխարենը խաղաղություն եմ բերել․ ստացանք համաշխարհային պատերազմ, որին զոհ գնացին տասնյակ միլիոնավոր մարդիկ։ Ինչպես ճիշտ էր գնահատել Չերչիլը՝ նվաստացման գնով խաղաղություն մուրացողը ստանում է և՛ նվաստացում, և՛ պատերազմ։


2023-ին նույն Մյունխենում Փաշինյանը «խաղաղեցնում» է Ալիևին՝ ադրբեջանական ֆաշիզմի առաջամարտիկին՝ ծպտուն չհանելով նրա շինծու մեղադրանքների, լկտի պահվածքի, պատմական խեղաթյուրումների, իրավական «բեսպրեդելի», հակահայկական ագրեսիայի, դեմագոգիայի դեմ։
Փաշինյանն ուրացել է իր իսկ նախընտրական ծրագիրը՝ դառնալով ոչ լեգիտիմ։ Նա հիմա առաջնորդվում է ոչ թե «Անջատում՝ հանուն փրկության», այլ «Ուրացում՝ հանուն իր փրկության» ծրագրով։
Փաշինյանը Հայաստանը ներքաշել է աշխարհաքաղաքական բախումների դաշտ՝ միանալով հակառուսական կոալիցիային։ Նա համաձայնել է Արևմուտքի համար դառնալ հակառուսական բուֆեր՝ ինչի դիմաց ակնկալում է ստանալ հայկական Տիխանովսկայա դառնալու հնարավորություն։


Ի դեպ, Ալիևն ու Արևմւոտքն արձանագրում են առաջընթաց հայ-ադրբեջանական գործընթացում, ինչը «թարգմանաբար» նշանակում է, որ պաշտոնական Երևանը հերթական զիջումների է գնացել։ Ալիևը գոհ է այդ զիջումներից, բայց բավարար չի համարում։ Դե, իսկ Արևմուտքը առաջ է տանում Վաշինգտոնյան պլանը, համաձայն որի՝ Արցախն Ադրբեջանինն է, հետևաբար, ռուս խաղաղապահներն այնտեղ անելիք չունեն։
Արևմուտքի թիրախում Ռուսաստանն է, պարզապես Հայաստանն արանքում ոտատակ է ընկնում, բայց դե՝ հանուն մեծ խաղի ․․․


Փաշինյանի հակապետական արկածախնդրությունն այն է, որ ինքը հա՛մ Մոսկվայի, հա՛մ Վաշինգտոնի հարթակներում է պատրաստվում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորում իրականացնել, այդ թվում՝ դելիմիտացիա ու տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակում։ Նա և՛ Մոսկվային, և՛ Վաշինգտոնին ասում է «այո»։ Եվ դա այն դեպքում, երբ Մոսկվան ու Վաշինգտոնը միմյանց դեմ պատերազմում են ու կանգնած են միջուկային մարտագլխիկներ օգտագործելու նախաշեմին։
Մոսկովյան ու վաշինգտոնյան հարթակները փոխբացառող են։ Ուշագրավն այն է, որ Նիկոլը 44-օրյա պատերազմի դադարեցումը ստորագրել է Մոսկվայի միջնորդությամբ, բայց հայ-ադրբեջանական հարաբերություններն ուզում է կարգավորել Վաշինգտոնյան պլանով։ Դա Հայաստանն ու Արցախը մանրադրամ դարձնելու և աշխարհի կենտրոնների կողմից պատառոտվելու ուղիղ ճանապարհն է։ Եվ այդ ամենը՝ հանուն սեփական կաշվի ու այս 5 տարվա թալանի փրկության։


Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 23469

Մեկնաբանություններ