ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Հունաստանի ԱԳ նախարարը դատապարտել է Թուրքիայի ներխուժումն Իրաք

Հունաստանի ԱԳ նախարարը դատապարտել է Թուրքիայի ներխուժումն Իրաք
13.02.2021 | 14:51

ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը նշել է, որ Հունաստանը լիովին աջակցում է Իրաքի միասնությանն ու տարածքային ամբողջականությանը և դատապարտում է Իրաքի տարածք բոլոր անօրինական ներխուժումները, որոնք Թուրքիան անվանում է «խաղաղապահ գործողություններ», հայտնում է Greek City Times-ը:

«Լավ բարիդրացիական հարաբերությունների համատեքստում մենք պնդում ենք, որ երկրները պետք է խուսափեն ցանկացած շանտաժից», - ասել է Դենդիասը՝ Իրաքի ԱԳ նախարար Ֆուադ Հուսեյնի հետ համատեղ հայտարարության ընթացքում և շեշտել, որ Հունաստանը նպատակ ունի խթանել խաղաղությունն ու բարգավաճումը: Այս համատեքստում էլ կազմակերպվել է երեկ կայացած «Ֆիլիա» համաժողովը՝ յոթ այլ երկրների հետ համատեղ: Դենդիասը շեշտել է, որ համաժողովն ուղղված չէ որևէ մեկի դեմ և պարզապես բազմակողմ համագործակցության ջանք է և բաց է միջազգային իրավունքը հարգող և տարածաշրջանում կայունության ամրապնդանը աջակցող բոլոր երկրների համար: Դենդիասը նշել է, որ Հունաստանը լիովին աջակցում է Իրաքի միասնությանն ու տարածքային ամբողջականությանը և դատապարտում Իրաքի տարածք բոլոր անօրինական ներխուժումները, որոնք հայտնի են որպես «խաղաղապահ գործողություններ»:

Հունաստանը կարծում է, որ երկկողմ վեճերը պետք է լուծվեն խաղաղությամբ և միջազգային իրավունքի հիման վրա: Երկու նախարարները պայմանավորվել են հաջորդ հանդիպման մասին, որի շրջանակներում Դենդիասը կլինի Բաղդադում, Իրբիլում և Բասրայում: Իրաքի ԱԳ նախարարը Հունաստանի հետ հարաբերությունները պատմական է որակել և շեշտել, որ իր երկիրը հատկապես գնահատում է ահաբեկչության դեմ պայքարում Հունաստանի աջակցությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են առևտրի հիմնախնդիրներ, հատկապես էներգետիկ ոլորտում, և այն, թե ինչպես կարող են հունական ընկերությունները ներդրումներ կատարել Իրաքում: Իրաքի արտգործնախարարը նշել է, որ հունական ընկերությունները կարող են իրենց ուշադրությունը սևեռել Բասրայի վրա, որտեղ նավահանգիստ կա:

Դիտվել է՝ 3818

Մեկնաբանություններ