ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

ԱՄՆ-ն սառն է արձագանքում, բայց չի մերժում միջուկային գործարքին վերադառնալու Իրանի առաջարկը

ԱՄՆ-ն սառն է արձագանքում, բայց չի մերժում միջուկային գործարքին վերադառնալու Իրանի առաջարկը
03.02.2021 | 14:00

ԱՄՆ Պետդեպարտամենտը երեքշաբթի սառն է արձագանքել իրանական կողմի առաջարկին, որը ենթադրում է Վաշինգտոնի և Թեհրանի համաժամանակյա քայլեր` Իրանի միջուկային գործարքին վերադառնալու համար, գրում է Reuters -ը՝ հավելելով, որ Պետդեպի պաշտոնյան հայտարարել է, որ այդ դիրքորոշումը չպետք է դիտվի որպես մերժում:

Երկուշաբթի Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել էր, որ Վաշինգտոնի հետ փակուղային իրավիճակը կամրջելու միջոցներից մեկը ԵՄ պաշտոնատար անձի կողմից քայլեր կազմակերպելն է՝ ուղղված 2015-ի պայմանագրի վերականգնմանը, որից 2018-ին դուրս էր եկել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը: Զարիֆն առաջին անգամ է ակնարկել է, որ Իրանը կարող է փափկացնել իր պահանջները, որ ԱՄՆ-ը թուլացնի տնտեսական պատժամիջոցները` մինչև Իրանը կվերսկսի պարտականությունների կատարումը: Բայդենի վարչակազմըպնդում է, որ նախ Իրանը վերադառնա գործարքի կատարմանը, մինչև իր քայլերը:

«Մենք որևէ քննարկում չենք ունեցել իրանցիների հետ, և ես չեմ ակնկալում, որ կունենանք` մինչև այդ նախնական քայլերի կատարումը»,-ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը: «Այդ գործընթացում շատ քայլեր կան մինչև հասնելը այն կետին, երբ մենք ուղիղ կհամագործակցենք իրանցիների հետ և կընդունենք ցանկացած առաջարկ»,-ավելացրել է Փրայսը:


ԱՄՆ մեկ այլ պաշտոնյա, անանուն մնալու պայմանով, հայտարարել է, որ Փրայսի մեկնաբանությունը չպետք է ընկալվի որպես Զարիֆի գաղափարի մերժում, այլ արտացոլում է փաստը, որ Բայդենի իրանական թիմը դեռևս ադապտացվում է և պարտավորվել է լայն խորհրդակցություններ անցկացնել: «Սա հերքում չէ: Մենք չենք սկսել բանակցություններ Իրանի, կամ որևէ մեկի հետ, քանի որ մեր գերակայությունը խորհրդակցելն է միջուկային գործարքի և տարածաշրջանի գործընկերների հետ»,-ասել է պաշտոնյան:

Դիտվել է՝ 3516

Մեկնաբանություններ