ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Սպիտակ տանը ոչ ոք չի կարոտում Twitter-ում Թրամփի գրառումներին

Սպիտակ տանը ոչ ոք չի կարոտում Twitter-ում Թրամփի գրառումներին
02.02.2021 | 12:46

Նախագահ Ջո Բայդենի աշխատակազմի մամուլի քարտուղար Ջեն Փսակին, լրագրողների հետ զրույցում ասել է, որ Սպիտակ տանը ոչ ոք չի կարոտում Դոնալդ Թրամփի թվիթերը:

«Չեմ կարող ասել, որ Twitter- ում կարոտում ենք Թրամփին», – կատակել է նա:

Դիտվել է՝ 2586

Մեկնաբանություններ