ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Սուրեն Սարգսյան. Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը շնորհավորել է Ադրբեջանին

Սուրեն Սարգսյան. Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը շնորհավորել է Ադրբեջանին
31.01.2021 | 20:46

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը շնորհավորել է Ադրբեջանին՝ տարածքային ամբողջականության վերականգնման կապակցությամբ՝ գրում է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։

«Սա ասում է ՄԽ համանախագահ երկրի դեսպանը: Մի պետության դեսպան, որ մշտապես պնդում էր, որ ԼՂ հարցի ռազմական լուծում չկա: Սա վկայում է, որ Հայաստանի իշխանությունները տապալել են և հետևողական տապալում են արտաքին քաղաքականությունը՝ բոլոր ուղղություններով:
Բայց չնեղվեք: Դուք Մակունցին ուղարկեք դեսպան՝ սաղ կդզի», - նշել է քաղաքագետը։

Դիտվել է՝ 2529

Մեկնաբանություններ