ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Քենեդիի պարտությունը Մասաչուսետսում նշանավորում է կլանի վախճանը

Քենեդիի պարտությունը Մասաչուսետսում նշանավորում է կլանի վախճանը
08.09.2020 | 10:31

Քենեդիի պարտությունը Մասաչուսետս նահանգի ընտրություններում հաստատել է ամերիկյան քաղաքականության մեջ կատարվող խոր փոփոխությունները: 39-ամյա Ջոն Քենեդի III, Դեմոկրատական կուսակցության թեկնածուն Սենատում, Ջոն Ֆիցջերալդ Քենեդիի եղբորորդին և Ռոբերտ Քենեդիի որդին պարտվեց գործող սենատոր Էդ Մարկիից այն նահանգում, որ իր ընտանիքի քաղաքական օրրանն է՝ գրում է Ադրիան Ժոլմեսը Le Figaro-ում:

Քենեդիների դինաստիայի անկումը խորհրդանշում է համարյա թե աշխարհի վերջը: Այդ պարտությունը նախևառաջ այն Դեմոկրատական կուսակցության պարտությունն է, որտեղ թելադրել են տոհմիկ պատրիկները, որ քաղաքականությունը համարում են ընտանեկան կարողություն: Այն բավականին կենտրոնամետ կուսակցության՝ հակված զգուշավոր բարեփոխումների, որ դիմակայում է առավել ազդեցիկ ձախ արմատական թևին՝ հատկապես պոպուլյար երիտասարդ ակտիվիստների շրջանում: Քենեդին ստացավ կուսապարատի օրհնությունը: Սկսած Կոնգրեսում 2013-ի առաջին մանդատից նա պարբերաբար տեղական ԶԼՄ-ներում ներկայացվել է «ապագա նախագահ Քենեդի»: Համայնքների պալատի նախագահ Նենսի Փելոսին, որ Ջոն Ֆիցջերալդ Քենեդու հետ իր պաշտոնակալության օրը պարելու չափ պատկառելի տարիք ունի, աջակցել է հավակնոտ պատանուն: Որովհետև առաջին հայացքից ոչ ոք չէր կարող դիմակայել Քենեդիին մի նահանգում, որ արդեն ընտրել է երկու մեծ Քենեդիներին, 74-ամյա հեռացող սենտոր Էդ Մարկիի պարտությունը թվում էր ինքնին հասկանալի: Լինելով հարցումների ֆավորիտ՝ երիտասարդ Քենեդին չնկատեց, թե երբ իր մրցակիցը շրջվեց առավել ձախ դեմոկրատական ընտրախավի կողմը: Մարկին ընտրարշավը վարում էր մարզակոշիկներով՝ ներկայանալով սովորական մարդ ի հակակշիռ ազդեցիկ ընտանիքի ժառանգի և դրա շնորհիվ ստացավ նրանց աջակցությունը, որ հիասթափվել են դեմոկրատական պրայմերիզներից: Դոնալդ Թրամփը Ջոն Քենեդի
III պարտությունը մեկնաբանեց իբրև արմատական ձախերի գերակայության ևս մեկ նշան Դեմոկրատական կուսակցությունում:

«Տեսեք՝ նույնիսկ Քենեդին անվտանգության մեջ չէ արմատական ձախ դեմոկրատական կուսակցությունում,- գրել է նա Twitter-ում:- Հարկերի բարձրացում: Բայդենը լիովին կորցրել է վերահսկողությունը: Փելոսին աջակցել է լուզերին»: Թրամփը հաճախ էր հպարտանում, որ 2016-ին հաջողվել է հաղթել աներիկյան քաղաքական դինաստիաներին: Սկզբում Բուշերին՝ հաղթելով Ջեբ Բուշին հանրապետական պրայմերիզներում, հետո Քլինթոններին նախագահական ընտրություններում: Բայց Քենեդիների դինաստիայի անկումը չի նշանակում քաղաքական մի քանի ընտանիքների գերիշխանության ավարտ: Իր ընտրությունից 4 տարի անց հանրապետական կոնվենցիայում Թրամփը ներկայանում է իբրև առավել կլանային կուսակցության առաջատար, հատկապես երբ նրա կինը և չորս զավակները սկսել են ելույթներ ունենալ սերիալների մթնոլորտում:
Ադրիան Ժոլմես, Le Figaro


Հ.Գ. Քաղաքականության մեջ 39 տարեկանը շատ հեռու է ավարտից: Ջոն Քենեդի III պարտությունը ընդամենը Սենատի ընտրություններում կարող է լինել այն դառը դասը, որից հետո սկսում են հաղթել Քենեդիները: Խնդիրը քաղաքական դինաստիաների ընկալման՝ մերժման կամ աջակցության տրենդը չէ միայն, Քենեդիներին իրար հետևից սպանած Ամերիկան բնական վախ ունի նրանց իշխանությունից: Եվ՝ բնական պարտք, որ չի ուզում ընդունել: Դեռ շավ վաղ է Ջոն Քենեդի III հրաժեշտ տալ, եթե, իհարկե, նա որոշի մնալ քաղաքականության մեջ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 11266

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ