ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Հոս­պի­տա­լաց­ման կա­րիք ու­նե­ցող քա­ղա­քա­ցի­նե­րի քա­նակն ա­մեն օր­վա հետ ոչ թե ա­վե­լի փոք­րա­նում, այլ ա­վե­լա­նում է

Հոս­պի­տա­լաց­ման կա­րիք ու­նե­ցող  քա­ղա­քա­ցի­նե­րի քա­նակն ա­մեն օր­վա հետ ոչ թե ա­վե­լի փոք­րա­նում, այլ ա­վե­լա­նում է
12.06.2020 | 02:23

Մաս­նա­գետ­ներն ար­դեն իսկ պար­զել են, որ նոր կո­րո­նա­վի­րու­սը հի­վանդ­նե­րի մոտ ոչ տի­պիկ թո­քա­բորբ, ա­ռող­ջա­կան ծանր խն­դիր­ներ ա­ռա­ջաց­նե­լուց բա­ցի, ո­րոշ դեպ­քե­րում թեթևա­կիո­րեն ախ­տա­հա­րել է նաև դրա­նով վա­րակ­ված­նե­րի ու­ղե­ղը, հայտ­նա­բեր­վել են պա­ցիենտ­նե­րի ու­ղե­ղի վրա նոր կո­րո­նա­վի­րու­սի ազ­դե­ցու­թյան ո­րո­շա­կի հետ­քեր: Իմ հա­մա­կարգ­չի հի­շո­ղու­թյան մեջ այդ կա­պակ­ցու­թյամբ առն­վազն ե­րեք տար­բեր տե­ղե­կու­թյուն­ներ կան ար­խի­վաց­ված:
Լսե­լով պա­րե­տա­տան 2020 թ. հու­նի­սի 10-ի նիս­տից հե­տո ՀՀ վար­չա­պե­տի պաշ­տո­նը զբա­ղեց­նող Նի­կոլ Փա­շի­նյա­նի ե­լույ­թը, ոչ միայն տո­ղե­րիս հե­ղի­նա­կի, շատ ու­րիշ­նե­րի մոտ նույն­պես ա­ռա­ջա­ցել է հետևյալ հար­ցը` չլի­նի՞ թե նոր կո­րո­նա­վի­րու­սը ո­րոշ չա­փով ազ­դել է Փա­շի­նյա­նի ու­ղե­ղի վրա... Ե­թե, ի­հար­կե, չէր ստում, թե ին­քը և իր ըն­տա­նի­քը վա­րակ­վել են նոր կո­րո­նա­վի­րու­սով:


«Կո­րո­նա­վի­րու­սի ցու­ցա­նիշ­նե­րը Հա­յաս­տա­նում կա­յու­նաց­ման թույլ և նախ­նա­կան նա­խան­շան­ներ են ցույց տա­լիս: Ի­հար­կե, չի կա­րե­լի ա­սել, որ Հա­յաս­տա­նում վի­ճա­կը կա­յու­նա­ցել է, բայց ա­ռա­ջին նա­խան­շան­նե­րը կան»,- «Ա­զա­տու­թյուն» ռա­դիո­կա­յա­նի փո­խանց­մամբ, պա­րե­տա­տան վե­րոն­շյալ նիս­տից հե­տո հայ­տա­րա­րել է վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նը:
Թող ի­րա­կա­նում այդ­պես լի­նի, ինչ­պես ա­սում են, չու­զո­ղը մենք լի­նենք, բայց… Փոր­ձենք հաս­կա­նալ, թե նոր կո­րո­նա­վի­րու­սի ցու­ցա­նիշ­նե­րի այդ ի՞նչ կա­յու­նաց­ման մա­սին է հայ­տա­րա­րել Փա­շի­նյա­նը, որ­քա­նո՞վ է նրա տվյալ հայ­տա­րա­րու­թյու­նը փաս­տարկ­ված, հիմ­նա­վոր­ված հա­մա­պա­տաս­խան թվե­րով, նախ­կի­նում ինչ­պի­սի՞ն էին այդ ցու­ցա­նիշ­նե­րը, որ ան­կա­յուն են հա­մար­վել, և ար­դյոք ե­ղե՞լ են ցու­ցա­նիշ­նե­րի այն­պի­սի դրա­կան փո­փո­խու­թյուն­ներ, ո­րոնք վար­չա­պե­տի պաշ­տո­նը զբա­ղեց­նո­ղին թույլ են տվել հայ­տա­րա­րել Հա­յաս­տա­նում նոր կո­րո­նա­վի­րու­սի ցու­ցա­նիշ­նե­րի կա­յու­նաց­ման թույլ և նախ­նա­կան նա­խան­շան­նե­րի ի հայտ գա­լու մա­սին:
Վե­րոն­շյալ հար­ցե­րի պա­տաս­խան­նե­րը ստա­նա­լու հա­մար դի­տար­կենք ու վեր­լու­ծենք Armenian unified infocenter/Հայ­կա­կան միաս­նա­կան տե­ղե­կատ­վա­կան կենտ­րո­նի ֆեյս­բու­քյան է­ջում (https://www.face­book.com/ArmenianUnifiedInfoCenter) հրա­պա­րակ­ված պաշ­տո­նա­կան տե­ղե­կու­թյուն­նե­րը վեր­ջին մեկ շա­բա­թում ար­ձա­նագր­ված ցու­ցա­նիշ­նե­րի վե­րա­բե­րյալ:
Ըստ այդմ, հու­նի­սի 5-ին հրա­պա­րակ­ված տե­ղե­կատ­վու­թյան հա­մա­ձայն` հաս­տատ­վել է կո­րո­նա­վի­րու­սա­յին հի­վան­դու­թյան 596 նոր դեպք, ա­պա­քին­վել է ևս 45 մարդ, ար­ձա­նագր­վել է մահ­վան 7 դեպք, հու­նի­սի 6-ին հրա­պա­րակ­վա­ծի հա­մա­ձայն` հաս­տատ­վել է կո­րո­նա­վի­րու­սա­յին հի­վան­դու­թյան 547 նոր դեպք, ա­պա­քին­վել է ևս 207 մարդ, ար­ձա­նագր­վել է մահ­վան 7 դեպք, հու­նի­սի 7-ին հրա­պա­րակ­վա­ծի հա­մա­ձայն` հաս­տատ­վել է կո­րո­նա­վի­րու­սա­յին հի­վան­դու­թյան 766 նոր դեպք, ա­պա­քին­վել է ևս 294 մարդ, ար­ձա­նագր­վել է մահ­վան 10 դեպք, հու­նի­սի 8-ին հրա­պա­րակ­վա­ծի հա­մա­ձայն` հաս­տատ­վել է կո­րո­նա­վի­րու­սա­յին հի­վան­դու­թյան 195 նոր դեպք, ա­պա­քին­վել է ևս 85 մարդ, ար­ձա­նագր­վել է մահ­վան 11 դեպք:


Հու­նի­սի 8-ի ա­ռա­վո­տյան հրա­պա­րակ­ված հի­շյալ տե­ղե­կատ­վու­թյան առն­չու­թյամբ հարկ է հա­տուկ նշել, որ հի­վան­դու­թյան հաս­տատ­ված նոր դեպ­քե­րի թի­վը` 195, ի­րա­կա­նում չի ար­տա­հայ­տում հու­նի­սի 7-ին հի­վան­դու­թյան նոր դեպ­քե­րի ի­րա­կան թի­վը, քա­նի որ, ինչ­պես նշ­ված է պաշ­տո­նա­կան նույն աղ­բյու­րում, «Հու­նի­սի 7-ին ՀՀ ԱՆ հի­վան­դու­թյուն­նե­րի վե­րահ­սկ­ման և կան­խար­գել­ման ազ­գա­յին կենտ­րո­նի լա­բո­րա­տո­րիան, որն ի­րա­նաց­նում է կո­րո­նա­վի­րու­սա­յին հի­վան­դու­թյան թես­տե­րի հիմ­նա­կան ծա­վա­լը, չի աշ­խա­տել։ Լա­բո­րա­տո­րիա­յում ի­րա­կա­նաց­վել են ախ­տա­հան­ման պրո­ֆի­լակ­տիկ աշ­խա­տանք­ներ»։


Ներ­կա­յաց­նենք նաև հու­նի­սի 8-ից հե­տո հրա­պա­րակ­ված ցու­ցա­նիշ­նե­րը. հու­նի­սի 9-ին հրա­պա­րակ­ված տե­ղե­կատ­վու­թյան հա­մա­ձայն, հաս­տատ­վել է կո­րո­նա­վի­րու­սա­յին հի­վան­դու­թյան 350 նոր դեպք, ա­պա­քին­վել է ևս 352 մարդ, ար­ձա­նագր­վել է մահ­վան 6 դեպք, հու­նի­սի 10-ին հրա­պա­րակ­ված տե­ղե­կատ­վու­թյան հա­մա­ձայն (ըն­դգ­ծենք, որ վար­չա­պե­տի հի­շյալ հայ­տա­րա­րու­թյու­նը հենց այդ օրն է կա­տար­վել)` հաս­տատ­վել է կո­րո­նա­վի­րու­սա­յին հի­վան­դու­թյան 428 նոր դեպք, ա­պա­քին­վել է ևս 775 մարդ, ար­ձա­նագր­վել է մահ­վան 6 դեպք:
Միա­ժա­մա­նակ ըն­դգ­ծենք, որ հու­նի­սի 9-ին հրա­պա­րակ­ված ցու­ցա­նի­շը` 350, ինչ­պես հու­նի­սի 8-ին հրա­պա­րակ­ված ցու­ցա­նի­շը, կա­րող է չհա­մա­պա­տաս­խա­նել նա­խօ­րեին հի­վան­դու­թյան նոր դեպ­քե­րի այն քա­նա­կին, ո­րը կա­րող էր հայտ­նա­բեր­վել թես­տա­վոր­ման մեծ քա­նա­կի դեպ­քում: Սա պարզ կլի­ներ, ե­թե ՀՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը հրա­պա­րա­կեր, թե հու­նի­սի 8-ին և, ընդ­հան­րա­պես, յու­րա­քան­չյուր օր քա­նի հո­գու թես­տա­վո­րում է ի­րա­կա­նաց­րել, ին­չը, կար­ծում ենք, մի­տում­նա­վոր չի հրա­պա­րա­կում, ա­վե­լի ճիշտ, հրա­պա­րա­կում է ա­ռան­ձին օ­րե­րի, ոչ կա­նո­նա­վոր կեր­պով, ին­չը, բնա­կա­նա­բար, թույլ չի տա­լիս ի­րա­կան վի­ճա­կին գո­նե մո­տա­վոր կեր­պով հա­մար­ժեք ու ճիշտ պատ­կե­րա­ցում ու­նե­նալ:


Վե­րը նշ­վա­ծը մի խն­դիր է, ո­րին ա­ռա­ջի­կա­յում կանդ­րա­դառ­նանք հա­տուկ կեր­պով, քա­նի որ մինչ այժմ հրա­պա­րակ­վող թվե­րը բնավ չեն ար­տա­հայ­տում Հա­յաս­տա­նում նոր կո­րո­նա­վի­րու­սով թե՛ վա­րակ­ված­նե­րի, թե՛ հի­վանդ­նե­րի ի­րա­կան թվա­քա­նակ­նե­րը (Փա­շի­նյանն ինքն էլ իր ֆեյս­բու­քյան է­ջում մի քա­նի օր ա­ռաջ հայ­տա­րա­րեց, որ Հա­յաս­տա­նում նոր կո­րո­նա­վի­րու­սով վա­րակ­ված­նե­րի ի­րա­կան քա­նա­կը գե­րա­զան­ցում է 100 000-ը):
Այս­պի­սով ակն­հայտ է, որ Փա­շի­նյա­նի հի­շյալ հայ­տա­րա­րու­թյան օ­րը հրա­պա­րակ­ված COVID-19 հաս­տատ­ված նոր դեպ­քե­րի քա­նա­կը` 428, նա­խորդ եր­կու օ­րե­րին հրա­պա­րակ­ված ցու­ցա­նիշ­նե­րից` 350 և 195, ոչ թե նվազ է, այլ գե­րա­զան­ցում է դրանց և ա­ռանձ­նա­պես չի զի­ջում հու­նի­սի 6-ին հրա­պա­րակ­ված հի­վան­դու­թյան հաս­տատ­ված նոր դեպ­քե­րի քա­նա­կին (547) այն ա­ռու­մով, որ հու­նի­սի 10-ին հրա­պա­րակ­ված հաս­տատ­ված նոր դեպ­քե­րի ցու­ցա­նի­շը` 428, նույն­պես բարձր է: Դա Փա­շի­նյանն ինքն էլ խոս­տո­վա­նեց իր հի­շյալ հայ­տա­րա­րու­թյան մեջ` ա­սե­լով հետևյա­լը.


«Ի­հար­կե, կա­յու­նա­ցու­մը տե­ղի է ու­նե­նում բա­վա­կան բարձր նշա­ձո­ղի վրա, մենք ե­րեկ 428 նոր դեպք ենք ու­նե­ցել, բայց նաև ու­զում եմ ըն­դգ­ծել, որ պա­րե­տա­տան, ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան և կա­ռա­վա­րու­թյան գոր­ծադ­րած, ընդ­հա­նուր առ­մամբ, ջան­քե­րի շնոր­հիվ այս բարձր նշա­ձո­ղով կա­յու­նա­ցու­մը դառ­նում է տա­նե­լի մեր ա­ռող­ջա­պա­հա­կան հա­մա­կար­գի հա­մար, և, ըստ էու­թյան, մենք հոս­պի­տա­լաց­ման կա­րիք ու­նե­ցող քա­ղա­քա­ցի­նե­րի խն­դի­րը տես­նում ենք, որ ա­մեն օր­վա հետ ա­վե­լի փոք­րա­նում է, և ե­թե մենք միա­սին կա­րո­ղա­նանք պահ­պա­նել այդ մի­տու­մը` կլու­ծենք հոս­պի­տա­լաց­ման հետ կապ­ված խն­դիր­նե­րը ամ­բողջ ծա­վա­լով, և կանց­նենք կո­րո­նա­վի­րու­սի հա­մա­ճա­րա­կի հաղ­թա­հար­ման, ա­վե­լի ճիշտ, զրո­յաց­ման փու­լին»:
Ըն­դգ­ծենք, որ նույն Փա­շի­նյա­նը դրա­նից ըն­դա­մե­նը 3 օր ա­ռաջ իր ֆեյս­բու­քյան է­ջում հայ­տա­րա­րեց, որ ՀՀ-ում նոր կո­րո­նա­վի­րու­սով վա­րակ­ված­նե­րի ի­րա­կան քա­նա­կը գե­րա­զան­ցում է 100 000-ը, հի­վան­դա­նոց­նե­րում տե­ղե­րի բա­ցա­կա­յու­թյան պատ­ճա­ռով 200 պա­ցիեն­տի չեն կա­րո­ղա­նում հոս­պի­տա­լաց­նել (խոս­քը ծանր և խիստ ծանր վի­ճա­կում գտն­վող հի­վանդ­նե­րի մա­սին է, քա­նի որ թեթև և մի­ջին ծան­րու­թյան հի­վանդ­նե­րը բուժ­վում են տա­նը և այլ վայ­րե­րում), և որ մեր ա­ռող­ջա­պա­հա­կան հա­մա­կար­գը ճկ­ռում է ա­ռա­ջա­ցած ծան­րա­բեռն­վա­ծու­թյան տակ: Եվ, ա­հա, հի­մա այս­պի­սի կտ­րուկ շր­ջա­դարձ…


Բնա­կա­նա­բար, հարց է ա­ռա­ջա­նում` ինչ­պե՞ս կա­րե­լի է բա­վա­կան բարձր ցու­ցա­նի­շի առ­կա­յու­թյան պա­րա­գա­յում խո­սել կա­յու­նաց­ման մա­սին ու դրա­նով, կա­մա թե ա­կա­մա, հա­սա­րա­կու­թյան գլ­խի տակ փա­փուկ բարձ դնել: Ինչ­պե՞ս կա­րե­լի է հու­նի­սի 8-ին հրա­պա­րակ­ված և նոր կո­րո­նա­վի­րու­սով հի­վան­դու­թյան թես­տե­րի հիմ­նա­կան ծա­վալն ի­րա­կա­նաց­նող ՀՀ ԱՆ հի­վան­դու­թյուն­նե­րի վե­րահ­սկ­ման և կան­խար­գել­ման ազ­գա­յին կենտ­րո­նի լա­բո­րա­տո­րիա­յի` հու­նի­սի 7-ին չաշ­խա­տե­լու պատ­ճա­ռով տվյալ օր­վա հի­վան­դու­թյան նոր դեպ­քե­րի ի­րա­կան քա­նա­կը չար­տա­հայ­տող ցու­ցա­նի­շը` 195, և հու­նի­սի 9-ին հրա­պա­րակ­ված ցու­ցա­նի­շը` 350 (այ­սինքն` ըն­դա­մե­նը 2 օր­վա ցու­ցա­նիշ) հա­մե­մա­տե­լով նա­խոր­դած մի քա­նի օ­րե­րի ցու­ցա­նիշ­նե­րի հետ, ընդ ո­րում, ան­տե­սե­լով հենց հայ­տա­րա­րու­թյան օ­րը` հու­նի­սի 10-ին հրա­պա­րակ­ված բարձր ցու­ցա­նի­շը (428), հայ­տա­րա­րել կա­յու­նաց­ման մա­սին` չս­պա­սե­լով գո­նե մեկ-եր­կու շա­բաթ…
Եվ, ա­հա, վե­րը նշ­ված պաշ­տո­նա­կան աղ­բյու­րում ե­րեկ հրա­պա­րակ­ված տե­ղե­կատ­վու­թյու­նը փաս­տեց Փա­շի­նյա­նի հի­շյալ հայ­տա­րա­րու­թյան սնան­կու­թյունն ու սխա­լա­կա­նու­թյու­նը, միա­ժա­մա­նակ ա­պա­ցու­ցեց տվյալ հայ­տա­րա­րու­թյան մա­նի­պու­լյա­ցիոն բնույ­թը: Ըստ հու­նի­սի 11-ին հրա­պա­րակ­ված պաշ­տո­նա­կան տե­ղե­կատ­վու­թյան, հաս­տատ­վել է կո­րո­նա­վի­րու­սա­յին հի­վան­դու­թյան 566 նոր դեպք, ա­պա­քին­վել է ևս 240 մարդ, ար­ձա­նագր­վել է մահ­վան 18 դեպք: Ըն­դգ­ծենք, որ նոր կո­րո­նա­վի­րու­սով հի­վան­դու­թյան հաս­տատ­ված նոր դեպ­քե­րի ե­րեկ հրա­պա­րակ­ված ցու­ցա­նի­շը վեր­ջին մեկ շա­բաթ­վա ըն­թաց­քում զի­ջում է միայն հու­նի­սի 5-ին և 7-ին հրա­պա­րակ­ված ցու­ցա­նիշ­նե­րին (հա­մա­պա­տաս­խա­նա­բար` 596 և 766): Ի՞նչ կա­յու­նաց­ման մա­սին է խոս­քը…
Խն­դի­րը քն­նենք նաև մեկ այլ տե­սան­կյու­նից. մի պահ պատ­կե­րաց­նենք, թե խո­սե­լով կա­յու­նաց­ման մա­սին, Փա­շի­նյա­նը նկա­տի է ու­նե­ցել ոչ թե վեր­ջին շր­ջա­նում հի­վան­դու­թյան հաս­տատ­ված նոր դեպ­քե­րի քա­նա­կի վե­րա­բե­րյալ ա­մեն օր հրա­պա­րակ­վող ցու­ցա­նիշ­նե­րը, դրանց հա­մե­մա­տու­թյու­նը, այլ այդ ցու­ցա­նիշ­նե­րի հա­մե­մատ նո­րա­նոր ա­պա­քին­ված­նե­րի քա­նա­կի վե­րա­բե­րյալ ա­մեն օր հրա­պա­րակ­վող ցու­ցա­նիշ­նե­րի գե­րա­զան­ցու­մը: Մի փոքր թվա­բա­նա­կան հաշ­վարկ կա­տա­րենք ու հաս­կա­նանք, թե ընդ­հան­րա­պես կա՞ նման գե­րա­զան­ցում:


Վեր­ջին մեկ շա­բա­թում հրա­պա­րակ­ված տե­ղե­կու­թյուն­նե­րից ակն­հայտ է, որ տվյալ օր­վա ըն­թաց­քում ա­պա­քին­ված­նե­րի քա­նա­կը հի­վան­դու­թյան հաս­տատ­ված նոր դեպ­քե­րի քա­նա­կին գե­րա­զան­ցել է ըն­դա­մե­նը 2 օր. հու­նի­սի 9-ին հրա­պա­րակ­ված ցու­ցա­նի­շի հա­մա­ձայն` գե­րա­զան­ցել է ըն­դա­մե­նը 2-ով (հի­վան­դու­թյան հաս­տատ­ված 350 նոր դեպք, ա­պա­քին­ված ևս 352 հո­գի), և հու­նի­սի 10-ին հրա­պա­րակ­ված ցու­ցա­նի­շի հա­մա­ձայն` գե­րա­զան­ցել է 347-ով (հի­վան­դու­թյան հաս­տատ­ված 428 նոր դեպք, ա­պա­քին­ված ևս 775 հո­գի): Մնա­ցած բո­լոր օ­րե­րին ճիշտ հա­կա­ռակ պատ­կերն է:
Ա­վե­լին. վե­րոն­շյալ յոթ օ­րե­րին (հու­նի­սի 5-11-ը) հրա­պա­րակ­ված պաշ­տո­նա­կան տե­ղե­կատ­վու­թյան վեր­լու­ծու­թյու­նը փաս­տում է, որ հու­նի­սի 4-ից հու­նի­սի 10-ի ըն­թաց­քում COVID-19 հաս­տատ­ված նոր դեպ­քե­րի ընդ­հա­նուր քա­նա­կը (3448) նույն ժա­մա­նա­կաըն­թաց­քում ա­պա­քին­ված­նե­րի ընդ­հա­նուր քա­նա­կին (1998) գե­րա­զան­ցում է 1450-ով: Այն­պես որ, Փա­շի­նյա­նի «լա­վա­տե­սու­թյունն» այս ա­ռու­մով ևս հիմ­նա­վոր չէ, ՀՀ գե­րա­գույն գլ­խա­վոր ստա­խո­սը ստում է նաև այս դեպ­քում, թե հոս­պի­տա­լաց­ման կա­րիք ու­նե­ցող քա­ղա­քա­ցի­նե­րի քա­նակն ա­մեն օր­վա հետ ա­վե­լի փոք­րա­նում է:


Իսկ ին­չո՞ւ է ստում… Տար­րա­կան թվա­բա­նու­թյա՞ն չի տի­րա­պե­տում, ծու­լա­նու՞մ է մի քա­նի թիվ ի­րար գու­մա­րել-հա­նել, ՀՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րի պաշ­տո­նը զբա­ղեց­նող Ար­սեն Թո­րո­սյանն այդ ա­ռու­մով ի­րեն կեղծ տե­ղե­կու­թյու՞ն է տվել, թե՞ հա­սա­րա­կու­թյան գլ­խի տակ մի­տում­նա­վոր փա­փուկ բարձ է դնում, որ­պես­զի շատ մար­դիկ, չնա­յած հա­կա­հա­մա­ճա­րա­կա­յին կա­նոն­նե­րը պահ­պա­նե­լու իր կո­չե­րին, միամ­տա­նան, ա­պա­հո­վու­թյան զգա­ցո­ղու­թյուն ու­նե­նան և չպահ­պա­նեն այդ կա­նոն­նե­րը (ին­չին, ի դեպ, ա­կա­նա­տես ենք)` տե­ղիք տա­լով վա­րակ­ման, հի­վան­դու­թյան ու մահ­վան դեպ­քե­րի հե­տա­գա ա­ճի, հան­րա­պե­տու­թյու­նում ա­ռանց այն էլ ծանր ի­րա­վի­ճա­կի հե­տա­գա վատ­թա­րաց­ման: Չգի­տենք, թող ին­քը պա­տաս­խա­նի:
Հա­վե­լենք միայն, որ ՀՀ բնակ­չու­թյան թվա­քա­նա­կի հա­մե­մատ մինչ այժմ նոր կո­րո­նա­վի­րու­սով հի­վան­դու­թյան հաս­տատ­ված դեպ­քե­րի ընդ­հա­նուր քա­նա­կը, ինչ­պես ներ­կա­յաց­րել ենք մեր «Չզար­մա­նաք, ե­թե մոտ ա­պա­գա­յում մահ­վան դեպ­քե­րի թի­վը օ­րա­կան հա­րյուր­նե­րով հաշվ­վի և ներ­կա­յիս թվե­րին ե­րա­նի տաք» հրա­պա­րակ­մամբ, գե­րա­զան­ցում է նույ­նիսկ աշ­խար­հում COVID-19 հաս­տատ­ված դեպ­քե­րի քա­նա­կով 2-րդ տե­ղում գտն­վող Բրա­զի­լիա­յի նույն ցու­ցա­նի­շին` այն վեր­ջի­նիս բնակ­չու­թյան քա­նա­կի վրա բա­ժա­նե­լով:

Ար­թուր ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ

Դիտվել է՝ 16108

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ